ՇՐՋԱՆԱԿ 2Ա
Եզեկիելի մարգարեությունների առանձնահատկությունները
Ի՞ՆՉ Է ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Աստվածաշնչում «մարգարեանալ» թարգմանված եբրայերեն նավա բայը հիմնականում վերաբերում է Աստծու ներշնչմամբ փոխանցած լուրը, դատաստանական խոսքը, բարոյական խրատը կամ պատվերը հայտնելուն։ Այն կարող է վերաբերել նաև ապագայի մասին Աստծու ներշնչմամբ որևէ լուր հաղորդելուն։ «Եզեկիել» գրքում հանդիպում են մարգարեության այս բոլոր երեսակները (Եզեկ. 3։10, 11; 11։4-8; 14։6, 7; 37։9, 10; 38։1-4)։
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ՏԵՍԻԼՔՆԵՐ
ՕՐԻՆԱԿՆԵՐ
ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ
«Եզեկիել» գրքում Աստված մարգարեությունները հայտնում է տեսիլքների, պատկերավոր օրինակների, առակների և բեմականացումների միջոցով։
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ
Եզեկիելի հայտնած մարգարեությունները երբեմն մեկից ավելի կատարում ունեն։ Օրինակ՝ վերականգնման մասին մարգարեությունները մասամբ կատարվեցին, երբ Աստծու ժողովուրդը վերադարձավ Խոստացված երկիր։ Սակայն, ինչպես քննարկվում է այս գրքի 9-րդ գլխում, վերականգնման մասին շատ մարգարեություններ կատարվում են այսօր և նորից կկատարվեն ապագայում։
Նախկինում մենք կարծում էինք, որ Եզեկիելի մարգարեություններում կան նախապատկերներ և պատկերներ։ Այս հրատարակությունում, սակայն, չկա հիշատակում այն մասին, որ որևէ մարդ, առարկա, վայր կամ իրադարձություն մարգարեական նախապատկեր է, եթե, իհարկե, դրա մասին հստակ նշված չէ Աստվածաշնչում։a Փոխարենը այս գրքում նկարագրվում են Եզեկիելի մարգարեություններից շատերի ավելի մեծ կատարումները, ինչպես նաև խոսվում է այն մասին, թե ինչ կարող ենք սովորել՝ խորհելով Եզեկիելի հայտնած լուրի, նրա հիշատակած մարդկանց, վայրերի և իրադարձությունների շուրջ։
a Այն մասին, թե նախապատկերների և պատկերների վերաբերյալ մեր հասկացողությունը ինչպես է փոխվել, տես 2015 թ. մարտի «Դիտարանը», էջ 9-11, պրբ. 7-12 և «Ընթերցողների հարցերը», էջ 17-18։