Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 10
  • Նվիրվածություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նվիրվածություն
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
  • Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
  • Ընդօրինակիր Հիսուսին
  • Դաս սովորենք Նիկոդեմոսից
    2002 Դիտարան
  • Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին Եհովային ծառայելու որոշում կայացնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսն ուսուցանում է Նիկոդեմոսին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 10

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

Հիսուսն ու Նիկոդեմոսը բակում գիշերով զրուցում են

Հովհ. 3։1, 2

ԴԱՍ 10

Նվիրվածություն

Սկզբունք. «Քանի որ.... դուք շատ սիրելի էիք դարձել մեզ, մենք սրտանց պատրաստ էինք ոչ միայն Աստծու բարի լուրը հայտնել, այլ նույնիսկ մեր անձը տալ ձեզ համար» (1 Թեսաղ. 2։8)։

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

Հիսուսն ու Նիկոդեմոսը բակում գիշերով զրուցում են

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Հիսուսը ուսուցանում է Նիկոդեմոսին»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 3։1, 2 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Թերևս ինչո՞ւ Նիկոդեմոսը նախընտրեց գիշերով այցելել Հիսուսին (տես Հովհաննես 12։42, 43)։

  2. բ) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ նվիրվածությամբ է կատարում աշակերտ պատրաստելու գործը։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Քանի որ սիրում ենք մարդկանց, մենք ամեն կերպ փորձում ենք օգնել նրանց, որ դառնան Հիսուսի աշակերտ։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Անհատին Աստվածաշունչ ուսուցանիր նրան հարմար ժամի և վայրում։ Գուցե շաբաթվա մեջ նա նախընտրած օր ու ժամ ունենա։ Հարկավոր է նաև պարզել, թե նրան որտեղ ավելի հարմար կլինի, որ անցկացնեք ուսումնասիրությունը՝ նրա աշխատավայրո՞ւմ, տա՞նը, թե՞ որևէ հանրային վայրում։ Հնարավորինս փորձիր հարմարվել նրա գրաֆիկին։

4. Կանոնավորաբար անցկացրու ուսումնասիրությունները։ Եթե չես կարող ֆիզիկապես ներկա լինել ուսումնասիրությանը, մի՛ չեղարկիր այն։ Փոխարենը մտածիր, թե կարող ես արդյոք՝

  1. ա) ուսումնասիրությունը անցկացնել շաբաթվա մեջ մեկ այլ օր,

  2. բ) հեռախոսով կամ տեսակապի միջոցով անցկացնել ուսումնասիրությունը,

  3. գ) խնդրել մեկ այլ քարոզչի փոխարինել քեզ։

5. Աղոթիր, որ ճիշտ տրամադրվածություն ունենաս։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ ձեռք չքաշել անհատից, նույնիսկ եթե նա հաճախ բաց է թողնում Աստվածաշնչի ուսումնասիրությունները կամ չի կիրառում սովորածը (Փիլիպ. 2։13)։ Ամենայն հավանականությամբ, նա բազմաթիվ լավ հատկություններ ունի։ Ուստի աղոթիր Եհովային, որ օգնի քեզ՝ կենտրոնանաս այդ հատկությունների վրա։

ՏԵՍ ՆԱԵՎ

Առակ. 3։27; Գործ. 20։35; 2 Կորնթ. 12։15

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը