Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Նաբուզարդան»
  • Նաբուզարդան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նաբուզարդան
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Սեդեկիա
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Նաբուզարդան»

ՆԱԲՈՒԶԱՐԴԱՆ

[Նաբուն սերունդ է տվել (բաբելերենից)]։

Պահակազորի պետ, ով մ.թ.ա. 607 թ.-ին՝ Երուսաղեմի կործանման ժամանակ, Նաբուգոդոնոսորի զորքում առանցքային դեր է ունեցել։ Ըստ երևույթին, Երուսաղեմի պաշարման ու գրավման ժամանակ Նաբուզարդանը ներկա չի եղել, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ նա «եկավ Երուսաղեմ» մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորին տարան Նաբուգոդոնոսորի մոտ և կուրացրին (2Թգ 25։2-8; Եր 39։2, 3; 52։6-11)։

«Հինգերորդ [աբ] ամսվա յոթերորդ օրը» Նաբուզարդանը, Երուսաղեմից դուրս գտնվելով, հրահանգեց կործանել քաղաքը։ Նրա հրամանով բաբելոնացիները թալանեցին տաճարի գանձերը, փլուզեցին քաղաքի պարիսպները և գերիներ վերցրին. հասարակ ժողովրդից ոմանց Նաբուզարդանը թողեց Հուդայում (2Թգ 25։8-20; Եր 39։8-10; 43։5, 6; 52։12-26)։ Երեք օր հետո՝ այդ ամսվա տասներորդ օրը, Նաբուզարդանը ակներևաբար «եկավ Երուսաղեմ» («Երուսաղէմ մտաւ», ԱԱ)։ Քաղաքը զննելուց հետո նա հրի մատնեց Եհովայի տունը և իսպառ այրեց Երուսաղեմը (Եր 52։12, 13)։ «Հրեական պատերազմի մասին» իր աշխատությունում Հովսեպոսը նշում է, որ այն նույն օրը, երբ այրվեց Սողոմոնի տաճարը, այսինքն՝ հինգերորդ ամսվա տասներորդ օրը, մ.թ. 70 թ.-ին այրվեց Հերովդեսի կառուցած տաճարը (The Jewish War, VI, 250 (iv, 5); VI, 268 (iv, 8); տես ԱԲ)։

Նաբուզարդանը Նաբուգոդոնոսորի կարգադրությամբ ազատ արձակեց Երեմիային և բարյացակամորեն խոսեց նրա հետ՝ թույլ տալով, որ նա իր ընտրությամբ գնա այնտեղ, ուր ուզում է, նաև ասաց, որ պատրաստ է հոգ տանել նրա համար, և ուտելիք տվեց։ Բացի այդ՝ Նաբուզարդանը Բաբելոնի թագավորի լիազորությամբ Հուդայում մնացած ժողովրդի ղեկավար նշանակեց Գոդողիային (2Թգ 25։22; Եր 39։11-14; 40։1-7; 41։10)։ Մոտ հինգ տարի անց՝ մ.թ.ա. 602 թ.-ին, Նաբուզարդանը հրեաների մեկ այլ խմբի գերի տարավ, ըստ երևույթին նրանց, ովքեր փախել էին հարևան երկրներ (Եր 52։30)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը