Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 6/15 էջ 32
  • Ո՞վ վերջ կդնի բռնությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ վերջ կդնի բռնությանը
  • 2000 Դիտարան
2000 Դիտարան
w00 6/15 էջ 32

Ո՞վ վերջ կդնի բռնությանը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը 1999 թ. սեպտեմբերին ողջունեց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 54–րդ տարեկան նստաշրջանի պատվիրակներին։ Համաձայն «Տորոնտո սթար» թերթի՝ նա հարց բարձրացրեց համաշխարհային առաջնորդների առջև՝ նշելով. «Այսօր բազմաթիվ մարդկանց ավելին է անհրաժեշտ, քան պարզապես միջազգային հասարակայնության կողմից կարեկցանքի խոսքեր լսելը։ Հարկավոր է նրանց ռեալ ու տևական երաշխիք տալ, որ նրանց հանդեպ կիրառվող բռնությունների շարքին վերջ կտրվի և հնարավոր կլինի անվտանգ ապագայի հույս ունենալ» («The Toronto Star»)։

Կարո՞ղ են արդյոք ՄԱԿ–ը և նրա անդամ–երկրները բռնությանը վերջ դնելու «ռեալ ու տևական երաշխիք տալ»։ «Տորոնտո սթարի» նույն հոդվածում կարդում ենք ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետևյալ խոսքերը. «Այս դարաշրջանի արյունահեղություններից հետո բոլորս էլ գիտենք, որ հեշտ է ասել՝ այլևս երբեք չի պատահի, մինչդեռ շատ ավելի դժվար է դա իրականում տեսնելը»։ Նա ավելացնում է. «Չափից ավելին խոստանալը նույնքան դաժան է, որքան գրեթե ոչինչ չանելը»։

Ավելի քան 2 500 տարի առաջ Երեմիա մարգարեն մարդկային ջանքերի վերաբերյալ հետևյալն ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ գնացող մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Եթե այսպես է, ապա ի՞նչ հույս կա, որ բռնությունը վերջ կունենա։

Եսայիա 60։18–ում Աստված վստահեցնում է. «Այլեւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը»։ Այս մարգարեության սկզբնական կատարումը տեղի ունեցավ, երբ Աստված ետ բերեց իր աքսորյալ ժողովրդին դեպի իրենց հայրենիքը։ Այն նաև ավելի մեծ կատարում ունի, որը մենք շուտով կտեսնենք։ Եհովա Աստված ‘չափից ավելին չի խոստանում’։ Որպես Բարձրյալ և մարդկության Ստեղծիչ՝ միայն նա հնարավորություն ունի վերջ դնելու «բռնությունների շարքին»։ Աստծո Թագավորության ներքո երկրի վրա խաղաղություն է տիրելու, իսկ բռնությունը վերանալու է։ Հավիտյա՛ն (Դանիէլ 2։44)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը