Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 10/1 էջ 30–31
  • «Վայրի այծի նման շնորհագեղ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Վայրի այծի նման շնորհագեղ»
  • 2000 Դիտարան
2000 Դիտարան
w00 10/1 էջ 30–31

«Վայրի այծի նման շնորհագեղ»

ՇՆՈՐՀԱԳԵՂ բառը գուցե այն ածականը չէ, որով մեզանից շատերը կբնութագրեին այծին։ «Այծ» ասելով հիշում ենք այն օգտակար կենդանուն, որն ապահովում է մեզ համեղ մսով ու սննդարար կաթով. բայց դժվար թե նրան շնորհագեղ անվանենք։

Այնուամենայնիվ, Աստվածաշունչը, կնոջ նկարագիրը տալիս, օգտագործում է «եղնիկի պէս սիրով եւ այծեամի [«վայրի այծի», ՆԱ] նման շնորհագեղ» արտահայտությունները (Առակաց 5։18, 19, ԷԹ)։ Առակաց գիրքը գրողը՝ Սողոմոնը, հետաքրքրվում էր Իսրայելի կենդանի բնությամբ, հետևաբար նա հիմնավոր պատճառներ ունեցած պիտի լիներ այս համեմատությունն անելու համար (Գ Թագաւորաց 4։30–33)։ Միգուցե իր հոր՝ Դավթի նման նա էլ դիտել էր վայրի այծերին, որոնց հաճախ կարելի էր հանդիպել Մեռյալ ծովի ափի մոտ գտնվող Ենգադդի քաղաքի շրջակայքում։

Մոտակա Հուդայի անապատում բնակվող վայրի այծերը փոքր հոտերով միշտ գնում են Ենգադդիի աղբյուրի մոտ։ Լինելով այս ամայի տարածքում ջրի միակ հուսալի աղբյուրը՝ Ենգադդին դարեր շարունակ եղել է վայրի այծերի ջուր խմելու ամենասիրելի վայրը։ Իսկ Ենգադդի անունը հավանաբար նշանակում է «ուլերի աղբյուր», ինչը վկայում է այն մասին, որ մատղաշ այծերը մշտապես եղել են այս վայրում։ Այստեղ էր, որ Դավիթ թագավորը պատսպարան գտավ, երբ փախչում էր Սավուղ թագավորի հետապնդումներից, թեև նա ապրեց «Այծեմանց [«վայրի այծերի», ՆԱ] ժայռերի վերայ» որպես փախստական (Ա Թագաւորաց 24։1, 2, 3)։

Ենգադդիում այսօր էլ կարելի է տեսնել, թե ինչպես է էգ վայրի այծը, հետևելով իր արու «ընկերոջը», նազանքով ժայռից իջնում խոր կիրճը՝ դեպի ջրի աղբյուրը։ Ապա հասկանալի է դառնում վայրի այծի ու հավատարիմ կնոջ միջև արված համեմատությունը։ Նրա հանդարտ կեցվածքն ու քնքշությունը վկայում են կանացի առաքինության մասին։ «Շնորհագեղ» բառով հավանաբար հասկացվում է վայրի այծի քնքուշ ու վայելչագեղ արտաքինը։a

Էգ այծերը քնքուշ լինելով հանդերձ նաև դիմացկուն են։ Եհովան Հոբի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ վայրի այծերը ծննդաբերում են ժայռերում, քարքարոտ, անմատչելի տեղերում, ուր կերակուրը սակավ է, իսկ ջերմաստիճանը՝ ծայրահեղությունների հասնող (Յոբ 39։1)։ Չնայած այս դժվարություններին՝ էգը հոգ է տանում իր ձագերին ու սովորեցնում նրանց իր պես ճարպկորեն մագլցել և ցատկել քարերի վրայով։ Նա նաև խիզախորեն պաշտպանում է իր փոքրիկներին գիշատիչ կենդանիներից։ Հետազոտողներից մեկը տեսել էր, թե ինչպես է մի վայրի այծ կես ժամվա ընթացքում ետ մղել մի արծվի, մինչդեռ ուլիկը պաշտպանվելու համար կուչ էր եկել մոր փորի տակ։

Քրիստոնյա կանայք և մայրերը հաճախ ստիպված են լինում անբարենպաստ պայմաններում դաստիարակել իրենց երեխաներին։ Վայրի այծերի նման նրանք էլ անձնազոհություն ու մարդասիրություն են դրսևորում Աստծուց ստանձնած այս պարտականությունը կատարելու մեջ։ Բացի այդ, նրանք խիզախորեն ձգտում են պաշտպանել իրենց զավակներին նրանց հոգևոր վիճակին սպառնացող վտանգներից։ Հետևաբար, վերոհիշյալ համեմատությամբ Սողոմոնը բոլորովին չէր նսեմացնում կնոջը, այլ իրականում նա ուշադրություն էր հրավիրում կնոջ քնքշության ու գեղեցկության, այլ կերպ ասած, հոգևոր այնպիսի հատկությունների վրա, որոնք փայլում են նույնիսկ ամենադժվարին պայմաններում։

[ծանոթագրություն]

a Ըստ մի բառարանի «շնորհագեղ» թարգմանված եբրայերեն չեն բառն այս համատեքստում քնքուշ կամ վայելչակազմ լինելու իմաստն ունի («The New Brown-​Driver-​Briggs-​Gesenius Hebrew and English Lexicon»)։

[նկարներ 30–րդ, 31–րդ էջերի վրա]

Աստծուց ստանձնած իր պարտականությունները կատարելիս քրիստոնյա կինը և մայրը հոգևոր գեղեցիկ հատկություններ է դրսևորում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը