Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 3/1 էջ 3–4
  • Կարո՞ղ եք լինել իսկապես երջանիկ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ եք լինել իսկապես երջանիկ
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես գտնել այն
    2018 Արթնացե՛ք
  • Երջանիկ են նրանք, ովքեր ծառայում են «երջանիկ Աստծուն»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս լինել երջանիկ
    2010 Դիտարան
  • Ինչպե՞ս գտնել իսկական երջանկություն
    2001 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 3/1 էջ 3–4

Կարո՞ղ եք լինել իսկապես երջանիկ

Ջորջը միշտ ժպիտով էր ողջունում բոլորին։ Նա գտնում էր, որ կյանքը մի հիանալի պարգև է, որն անպայման պետք է վայելել։ Ջորջի խառնվածքին հատուկ էին ուրախությունն ու լավատեսությունը։ Այդ հատկություններն ուղեկցում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում, առավել ևս այն ժամանակ, երբ սկսել էր իր վրա զգալ ծերության բեռը։ Ընդհուպ մինչև իր կյանքը վերջը Ջորջը հայտնի էր որպես ուրախ անձնավորություն։ Կարո՞ղ եք ասել, որ դուք էլ նրա պես ուրախ եք։ Արդյո՞ք ձեր կյանքի յուրաքանչյուր օրն ընդունում եք որպես պարգև, որը պետք է վայելել, թե հակառակը՝ բոլորովին անտարբեր եք նոր օրվա հանդեպ կամ էլ նույնիսկ նախազգացումներով լի։ Արդյոք կա՞ որևէ բան, որ խլում է ձեզանից ձեր երջանկությունը։

Երջանկություն է համարվում մարդու համեմատաբար տևական բարեկեցիկ վիճակը։ Դա իր մեջ բովանդակում է զգացումներ՝ սկսած բավարարվածության զգացումից մինչև ուրախության խոր և ուժգին զգացումը, ինչպես նաև այդպիսի վիճակը շարունակ պահպանելու բնական ցանկությունը։ Արդյոք իրականում գոյություն ունի՞ երջանկության այսպիսի զգացումը։

Այսօր մեր շրջապատում տարածված է այն տեսակետը, թե մարդը կարող է երջանիկ լինել, եթե իրեն համեմատաբար հարուստ է համարում։ Միլիոնավոր անհատներ ուժասպառ են լինում հարստության ետևից ընկնելու իրենց խելահեղ ընթացքից։ Արդյունքում՝ շատերը զոհում են իրենց անձնական փոխհարաբերություններն ուրիշների հետ և այլ կարևոր բաներ կյանքում։ Նրանք մրջյունի պես անդադար շարժման մեջ են գտնվում՝ ժամանակ չունենալով ո՛չ մտածելու և ո՛չ էլ ուրիշներին ուշադրության արժանացնելու։ Հասկանալի է, թե ինչու է «ավելանում դեպրեսիայից տառապողների թիվը, իսկ տառապողների տարիքը՝ գնալով նվազում։ ....Հակադեպրեսանտները դեղատների գնայուն պատրաստուկներից են», ինչպես ասվում է «Լոս Անջելես Թայմզ» հանդեսում։ Միլիոնավոր մարդիկ թմրադեղեր են ընդունում կամ էլ իրենց խնդիրները փորձում են «լուծել» ոգելից խմիչքի միջոցով։ Ոմանք ընկճվածությունից դուրս գալու համար աննպատակ ծախսում են իրենց փողերը։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ «կանայք ավելի են հակված թեթևացում գտնել՝ շրջելով խանութներում,— գրում է բրիտանական «Գարդիան» լրագիրը։— Նրանք տղամարդկանցից գրեթե երեք անգամ ավելի շատ են խանութներ հաճախում, երբ ճնշված են զգում»։

Սակայն իսկական երջանկությունը չի գտնվում խանութում, խմիչքի շշի, տարբեր հաբերի, ներարկիչի կամ էլ բանկում ունեցած հաշիվների մեջ։ Երջանկությունը չի վաճառվում. դրա համար փողի կարիք չկա։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել այդ հիանալի պարգևը։ Դրա մասին՝ հաջորդ հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը