«Շնորհակալություն Եհովայի վկաներին կրոնի ազատության համար»
«Նախքան դուռը կգոցեք Եհովայի վկաների առջև,—ասվում է «ՅՈՒ–ԷՍ–ԷՅ Թուդեյ» թերթի մի հոդվածում,— մի պահ կանգ առեք և եկեք հիշենք, թե ի՛նչ անասելի հալածանքների էին նրանք ենթարկվում դեռ բոլորովին վերջերս, ու չմոռանանք, թե ինչ մեծ չափով նրանք նպաստեցին [ԱՄՆ–ի Սահմանադրության] Առաջին բարեփոխմամբ շնորհված ազատությունները կյանքի կոչելուն. ազատություններ, որ այսօր ամենքս վայելում ենք»։ Միացյալ Նահանգներում, 40–ական թվականներին Եհովայի վկաները ծանր հալածանքների էին ենթարկվում տարբեր պատճառներով, այդ թվում՝ դրոշին պատվո ողջույն չմատուցելու (Ելից 20։4, 5)։
Միայն 1938–1943 թթ. հնգամյա ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ մոտ 30 գործ է ներկայացվել Միացյալ Նահանգների Գերագույն դատարան։ Հոդվածում ասվում է. «Վկաները Առաջին բարեփոխման առնչությամբ այնքան հաճախակի էին արմատական հարցեր առաջ քաշում, որ Գերագույն դատարանի դատավոր Հառլան Ֆիսկ Սթոունը ասել էր. «Եհովայի վկաները նույնիսկ արժանի են նվիրատվության ֆոնդից պարգևատրվելու այն օգնության համար, որ նրանք ցույց են տալիս քաղաքացու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուծման բնագավառում»»։
Ի մի բերելով իր ասելիքը՝ հոդվածագիրը վերջում նշում է. «Բոլոր կրոններն այսօր շնորհակալ պիտի լինեն Եհովայի վկաներին, որ երկրում տարածում է գտել [կրոնի] ազատությունը»։
[նկար 31–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Հետին պլանում՝ շենքը. Photo by Josh Mathes, Collection of the Supreme Court of the United States; ներքևի ձախ անկյունում՝ դատավորները. Collection of the Supreme Court of the United States