Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 7/1 էջ 31
  • Նա «մինչեւ վերջ համբերեց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա «մինչեւ վերջ համբերեց»
  • 2001 Դիտարան
2001 Դիտարան
w01 7/1 էջ 31

Նա «մինչեւ վերջ համբերեց»

ԵՀՈՎԱՅԻ վկաների գլխավոր վարչության նոր անդամների համար 1993 թ.–ին առաջին անգամ մի տեսաֆիլմ ցուցադրվեց, որից հետո Լայման Ալեքսանդր Սուինգլը Եհովային ծառայելու մասին այսպես արտահայտվեց. «Մեռի՛ր կոշիկներդ հագիդ»։a

90–ամյա եղբայր Սուինգլը ապրեց ճիշտ այնպես, ինչպես ինքն էր քաջալերում ուրիշներին։ Նա «մինչեւ վերջ համբերեց» (Մատթէոս 24։13)։ Թեև չորեքշաբթի օրը՝ մարտի 7–ին, իրեն լավ չէր զգում, բայց ներկա եղավ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի խորհրդակցությանը, որի անդամ էր հանդիսանում։ Հաջորդ երեքշաբթի նրա վիճակը վատացավ, և մարտի 14–ին՝ առավոտյան ժամը չորս անց քսանվեցին, բժիշկը հայտնեց նրա մահվան մասին։

Լայման Սուինգլը Եհովայի վկաների՝ Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունում ծառայել է գրեթե 71 տարի՝ սկսած 1930 թ. ապրիլի 5–ից։ Եղբայր Սուինգլի առաջին նշանակումը կազմարարական արհեստանոցն էր, հետո՝ տպարանը։ Նա նաև օգնում էր ներկի պատրաստմանը և, ընդհանուր հաշվով, մոտ 25 տարի աշխատեց այդ բաժնում։ Եղբայր Սուինգլը մոտ 20 տարի եղել է նաև գրական բաժնի անդամ։ Իսկ կյանքի վերջին 17 տարիները ծառայել է հաշվապահությունում։

Եղբայր Սուինգլը Աստծո Թագավորության խիզախ հռչակող էր։ Երբ դեռ մի քանի տարի էր, ինչ Բրուքլինում էր գտնվում, նա և իր սենյակակից Արթուր Վորզլին, վերցնելով եղբայրներից մեկի նավակները, հաճախ էին նավարկում Հուդզոն գետի հոսանքն ի վեր։ Բազմաթիվ հանգստյան օրերին ուժեղացուցիչի միջոցով նրանք Թագավորության ավետիսը քարոզում էին առափնյա բնակչությանը։

Եղբայր Սուինգլը ծնվել է 1910 թ. նոյեմբերի 6–ին Լինքոլն քաղաքում (Նեբրասկա նահանգ)։ Շուտով նրանց ընտանիքը տեղափոխվեց Սոլթ Լեյք Սիթի (Յուտա նահանգ)։ Այստեղ 1913 թ.–ին նրա ծնողները դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Տարիներ շարունակ Սուինգլների ընտանիքում հյուրընկալվում էին ելույթ ունենալու նպատակով գլխավոր վարչությունից ժամանած շատ եղբայրներ. վերջիններս բարերար ազդեցություն թողեցին Լայմանի վրա։ 1923 թ.–ին՝ տասներկու տարեկան հասակում, նա իր նվիրումն Աստծուն խորհրդանշեց մկրտությամբ։

Լայմանի կյանքը շատ ավելի հարստացավ, երբ 1956 թ.–ի հունիսի 8–ին՝ ավելի քան 26 տարի Բրուքլինում ծառայելուց հետո, ամուսնացավ Քրիստալ Զիրչերի հետ։ Նրանք իրարից անբաժան էին՝ միասին ծառայելով մինչև Քրիստալի մահը՝ 1998 թ.–ին։ Դրանից մոտ երեք տարի առաջ Քրիստալը ուղեղի կաթված տարավ, որի հետևանքով ծանր հաշմանդամ դարձավ։ Լայմանն ամեն օր հոգ էր տանում կնոջը. դրանով նա նվիրվածության ոգեշնչող օրինակ թողեց բոլորին՝ հատկապես նրանց, ովքեր տեսնում էին, թե ինչպես էր նա զգուշորեն հրում կնոջ անվասայլակը մերձակա մայթերով, իսկ Քրիստալը «Դիտարան» և «Արթնացե՛ք» էր առաջարկում անցորդներին։

Եղբայր Սուինգլը այնքան անմիջական, բարեսիրտ մարդ էր, որ իր հետ ծանոթացողներն իսկույն սիրով էին լցվում նրա հանդեպ։ Ինչպես իր հայրն ու մայրը, նա նույնպես Աստվածաշնչի վրա հիմնված՝ երկնային Թագավորության մեջ Հիսուս Քրիստոսի հետ ապրելու հույս էր փայփայում. հույս, որը վստահ ենք՝ այժմ իրականություն է դարձել (Ա Թեսաղոնիկեցիս 4։14–17; Յայտնութիւն 14։13)։

[ծանոթագրություն]

a Այս արտահայտությունը նշանակում է՝ մեռնել՝ որևէ գործունեությամբ ակտիվորեն զբաղված լինելով։

[նկար 31–րդ էջի վրա]

Եղբայր Սուինգլը մոտ 25 տարի ծառայեց ներկի պատրաստման բաժնում

[նկար 31–րդ էջի վրա]

Լայմանն ու Քրիստալը անբաժան էին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը