Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դուք մտե՞լ եք Աստծու հանգստի մեջ
    1998 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու հանգիստը
    2011 Դիտարան
  • Կա աշխատելու ժամանակ և հանգստանալու ժամանակ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2001 Դիտարան
w01 10/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է նշանակում Եբրայեցիս 4։9–11 խոսքերում գրված «հանգիստը», և ինչպե՞ս է հնարավոր «մտնել այդ հանգստի մէջ»։

Առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներին Պողոս առաքյալը գրեց. «Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպես Աստուած էլ հանգստացաւ իր գործերից։ Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ» (Եբրայեցիս 4։9–11)։

Աստծո՝ իր գործերից հանգստանալու մասին խոսելիս Պողոսը հավանաբար ի նկատի ուներ այն, ինչ գրված է Ծննդոց 2։2–ում, որտեղ կարդում ենք. «Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. եւ եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ»։ Ինչո՞ւ Եհովան «եօթներորդ օրը հանգստացաւ»։ Իհարկե, պատճառն այն չէր, որ նա կարիք ուներ ուժերը վերականգնելու ‘իր բոլոր գործքը անելուց’ հետո։ Հաջորդ խոսքը պարզաբանում է. «Եվ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց [«սրբազան դարձրեց», ՆԱ] նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ» (Ծննդոց 2։3; Եսայիա 40։26, 28)։

«Եօթներորդ օրը» տարբերվում էր նախորդ վեց օրերից նրանով, որ Աստված օրհնել էր և սրբազան հայտարարել այդ օրը, այսինքն՝ առանձնացրել էր այն, նվիրել հատուկ նպատակի։ Ո՞րն էր այդ նպատակը։ Սկզբից ևեթ Աստված հայտնել էր մարդկության ու երկրի մասին իր նպատակը։ Առաջին մարդուն և կնոջը նա ասել էր. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Թեև մարդը և երկիրը ստեղծվել էին կատարյալ, սակայն ժամանակ էր հարկավոր, որպեսզի ամբողջ երկիրը մշակվեր ու դրախտի վերածվեր՝ բնակեցվելով կատարյալ մարդկային սերնդով, ինչպես որ նպատակադրել էր Աստված։ Ուստի «եօթներորդ օրն» Աստված հանգստացավ, այսինքն՝ դադարեց երկրի վրա նոր բաներ արարել, որպեսզի թույլ տար, որ ամենը, ինչ նա արդեն ստեղծել էր, զարգանար իր կամքի հետ ներդաշնակ։ Այդ «օրվա» վերջում Աստծո ողջ մտադրածը իրականություն էր դառնալու։ Որքա՞ն պիտի տևեր այդ հանգիստը։

Վերադառնանք եբրայեցիներին ուղղված Պողոսի խոսքերին։ Այստեղ նա նշում է, որ «Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր», և հորդորում է իր հավատակից քրիստոնյաներին ջանք անել՝ «մտնել[ու] այդ հանգստի մէջ»։ Սա ցույց է տալիս, որ երբ Պողոսը գրում էր այս խոսքերը, Աստծո հանգստի «եօթներորդ օրը», որը սկսվել էր մոտ 4 000 տարի առաջ, դեռևս իր ընթացքի մեջ էր։ Այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ «շաբաթ օրուայ տէր» Հիսուս Քրիստոսի Հազարամյա Թագավորության վերջում կիրականանա Աստծո նպատակը մարդկության ու երկրի վերաբերյալ (Մատթէոս 12։8; Յայտնութիւն 20։1–6; 21։1–4)։

Պողոսը այս հիանալի հեռանկարն ի մտի ունենալով՝ բացատրեց, թե ինչպես է հնարավոր մտնել Աստծո հանգիստը։ Նա գրեց. «Ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից»։ Մարդկությունն՝ ամբողջապես վերցրած, չմտավ Աստծո հանգիստը, թեև ունեցել էր կատարյալ սկիզբ։ Պատճառն այն էր, որ Ադամն ու Եվան սկզբից ևեթ խախտեցին ‘յոթերորդ օրվա’ Աստծո հանգիստը՝ չընդունելով իրենց համար արված կարգադրությունը։ Փոխարենը՝ նրանք ապստամբեցին և ցանկացան Աստծուց անկախ լինել։ Փաստորեն, փոխանակ ընդունելու Աստծո սիրալիր առաջնորդությունը՝ նրանք շարժվեցին Սատանայի ծրագրով ու այդպիսով՝ կորցրեցին դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորությունը (Ծննդոց 2։15–17)։ Այդ ժամանակվանից սկսած՝ ողջ մարդկությունը մեղքի և մահվան գերին դարձավ (Հռովմայեցիս 5։12, 14)։

Մարդկանց ըմբոստությունը չխափանեց Աստծո նպատակը։ Նրա հանգստի օրը շարունակվում է։ Եհովան հոգ տարավ, որ իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով փրկանք տրվի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատ ընծայեն այդ փրկանքին, ազատվեն և հանգստանան մեղքի ու մահվան բեռից (Հռովմայեցիս 6։23)։ Ահա թե ինչու Պողոսը հորդորեց իր քրիստոնյա հետևորդներին ‘հանգստանալ իրենց գործերից’։ Հարկավոր էր, որ նրանք ընդունեին փրկություն իրականացնելու նպատակով Աստծո նախաձեռնած միջոցառումը և չփորձեին, Ադամի ու Եվայի նման, իրենց ապագան կերտել սեփական ուժերով։ Նրանք նաև պետք է խուսափեին ինքնաարդարացմամբ թելադրված գործերից։

Ինչ խոսք, մի կողմ դնելով եսասիրական հետապնդումներն ու ամենօրյա հոգսերը՝ Աստծո կամքը կատարելու նպատակով, թեթևացում ու հանգիստ ենք զգում։ Հիսուսը հետևյալ հրավերը տվեց. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։

Պողոսի քննարկումը Աստծո հանգստի մասին և թե ինչպես կարելի է մտնել այնտեղ, Երուսաղեմում գտնվող եբրայեցի քրիստոնյաների համար անշուշտ քաջալերանքի աղբյուր եղավ, քանի որ հավատի համար նրանց հալածում ու ծանակում էին (Գործք 8։1; 12։1–5)։ Պողոսի խոսքերը այսօրվա քրիստոնյաներին նույնպես կարող են քաջալերել։ Գիտակցելով, որ շատ մոտ է Աստծո նպատակի իրագործումը՝ իր արդար Թագավորության միջոցով երկիրը դրախտի վերածելու մասին, մենք նույնպես պետք է հանգստանանք մեր անձնական գործերից և առավելագույնն անենք՝ մտնելու այդ հանգիստը (Մատթէոս 6։10, 33; Բ Պետրոս 3։13)

[նկարներ 31–րդ էջի վրա]

Երկիրը դրախտի վերածելու Աստծո խոստումը կիրագործվի նրա հանգստի օրվա վերջում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը