Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 1/15 էջ 5–7
  • Ապավինեք Եհովային՝ իրական Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապավինեք Եհովային՝ իրական Աստծուն
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան իրագործում է իր նպատակները
  • Եհովան կարող է իրականացնել մեր հույսերը
  • Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց
    2010 Դիտարան
  • Հաստատուն հույս մահացածների համար
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
2002 Դիտարան
w02 1/15 էջ 5–7

Ապավինեք Եհովային՝ իրական Աստծուն

Նայե՞լ եք գիշերային պարզկա երկնքին ու հիացել բյուր աստղերով։ Իսկ երբևէ խորհե՞լ եք այն մասին, թե ինչպես են գոյացել դրանք։

ԳԻՇԵՐՎԱ լռության մեջ հին Իսրայելի թագավոր Դավիթը, ականջ դնելով աստղերի շշունջին, գրեց. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1)։ Եվ իրոք՝ Արարիչն է արժանի «ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն», ոչ թե՝ արարվածը (Յայտնութիւն 4։11; Հռովմայեցիս 1։25)։

«[Նա], ով ամէն բան արարեց, Աստուած է»,— ասում է Աստվածաշունչը (Եբրայեցիս 3։4)։ Անշուշտ, ճշմարիտ Աստվածը, ում «անունը Եհովայ է. [նա] մինակ Բարձրեալ [է] բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։ Եվ նա պատրանք կամ միրաժ չէ։ Իր երկնային Հոր՝ Եհովայի մասին Հիսուս Քրիստոսն ասաց. «Ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 7։28)։

Եհովան իրագործում է իր նպատակները

Աստծո անզուգական անունը՝ «Եհովա», միայն Եբրայերեն գրություններում հանդիպում է գրեթե 7 000 անգամ։ Այս անունն ինքնին ցույց է տալիս, որ Եհովան իրական Աստված է։ Անվան բառացի նշանակությունն է «նա դարձնում է», և վկայում է, որ Եհովա Աստված իրագործում է իր նպատակները։ Երբ Մովսեսը հարցրեց Աստծուն նրա անվան մասին, Եհովան ընդգծեց իր անվան նշանակությունը հետևյալ կերպ. «Ես եմ ՈՐ ԵՄ» (Ելից 3։14)։ Ռոդերհամի թարգմանության մեջ (անգլ.) գրված է այսպես. «Կդառնամ՝ ինչ կամենամ»։ Եհովան հանդիսանում է նա, ում անհրաժեշտությունը կա՝ իր արդար նպատակներն ու խոստումները իրականացնելու համար։ Այդ է պատճառը, որ նա իր վրա կրում է մի շարք տիտղոսներ, ինչպես՝ Ստեղծիչ, Հայր, Տեր Աստված, Հովիվ, Զորաց Տեր, Աղոթք Լսող, Դատավոր, Մեծ Խրատող, Փրկիչ (Դատաւորաց 11։27; Սաղմոս 23։1; 65։2; 73։28; 89։26; Եսայիա 8։13; 30։20, ՆԱ; 40։28; 41։14)։

Միայն ճշմարիտ Աստված կարող է կրել «Եհովա» անունը. մարդը երբեք չի կարող վստահ լինել, որ իրեն կհաջողվի իրագործել իր ծրագրերը (Յակոբոս 4։13, 14)։ Միայն Նա է, որ կարող է ասել. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։10, 11)։

Եհովան լիովին վստահ է, որ կկատարի իր խոստումները։ Նույնիսկ այն խոստումները, որոնք կարող են մարդուն անիրագործելի թվալ, նրա համար իրագործելի են։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի մահանալուց հետո երկար ժամանակ էր անցել, երբ Հիսուսը նրանց մասին խոսելիս ասաց. «Աստուած [Եհովան] մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկաս 20։37, 38)։ Չնայած այս երեք հավատարիմ նահապետները վաղուց արդեն մահացած են, բայց այնքան հաստատ է նրանց հարություն տալու Աստծո նպատակը, որ իր համար այդ անհատները ասես ողջ լինեն։ Եթե Եհովային դժվար չէր առաջին մարդուն հողի փոշուց ստեղծելը, առավել ևս դժվար չի լինի այս հավատարիմ ծառաներին վերստին կյանք տալը (Ծննդոց 2։7)։

Այն, որ Աստված իրագործում է իր նպատակը, երևում է նաև մեկ ուրիշ փաստից՝ արձանագրված Պողոս առաքյալի թղթերից մեկում, որտեղ Աբրահամը կոչվում է «հայր բազում ազգերի» (Հռովմայեցիս 4։16, 17)։ Դեռ Աբրամը զավակ չուներ, երբ Եհովան փոխեց նրա անունը՝ կոչելով Աբրահամ, այսինքն՝ բազմության հայր։ Եհովան հրաշքով վերականգնեց ծեր Աբրահամի և նրա տարիքն առած կնոջ՝ Սառայի երեխա ունենալու կարողությունը և իրականություն դարձրեց այդ անվան նշանակությունը (Եբրայեցիս 11։11, 12)։

Օժտված լինելով մեծ զորությամբ ու իշխանությամբ՝ Հիսուս Քրիստոսը իրերին նայում էր ավելի բարձր տեսանկյունից, քան մարդը կնայեր։ Թեև նրա մտերիմ ընկեր Ղազարոսը մահացել էր, Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ» (Յովհաննէս 11։11)։ Ինչո՞ւ Հիսուսը մահացած մարդու մասին խոսելիս ասաց, որ նա քնած է։

Հասնելով Ղազարոսի հայրենի երկիրը՝ Բեթանիա՝ Հիսուսը գնաց գերեզմանի մոտ և պատվիրեց, որ մուտքի վրա դրված քարը մի կողմ տանեն։ Բարձրաձայն աղոթելուց հետո նա կանչեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Հավաքվածների աչքերի առջև «մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած»։ Այնուհետև Հիսուսն ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ» (Յովհաննէս 11։43, 44)։ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին՝ վերականգնեց կյանքը մի մարդու, որն արդեն չորս օրվա մահացած էր։ Ասելով, որ իր բարեկամը քնած է՝ Քրիստոսը նպատակ չուներ ծածկել եղելությունը։ Պարզապես Եհովայի և Հիսուսի աչքին մահացած Ղազարոսը կարծես իսկապես քնած լիներ։ Այո, Հիսուսի և իր երկնային Հոր համար անիրագործելի բան չկա։

Եհովան կարող է իրականացնել մեր հույսերը

Ինչքա՜ն մեծ է հակադրությունը խաբուսիկ կուռքերի և իրական Աստծո միջև։ Կուռք պաշտողները սխալմամբ իրենց երկրպագության առարկային գերբնական ուժ են վերագրում։ Սակայն, որքան էլ որ մեծ լինի կուռքերի հանդեպ երկյուղածությունը, դա նրանց հրաշք գործելու ընդունակություն չի հաղորդի։ Մինչդեռ Եհովա Աստված կարող է վաղուց մահացած իր ծառաների մասին խոսել որպես թե՝ ողջերի, քանի որ նա կարող է նրանց վերստին կյանք տալ։ «Եհովան ճշմարիտ Աստուած է», և նա երբեք չի խաբում իր ժողովրդին (Երեմիա 10։10)։

Որքա՜ն մխիթարական է իմանալը, որ Եհովան իր սահմանած ժամին հարություն կտա՝ կյանքի կբերի բոլոր այն մահացած անհատներին, որոնք իր հիշողության մեջ են. կվերականգնի մարդուն իր անհատականությամբ, ինչպիսին որ նա եղել է անցյալում (Գործք 24։15)։ Արարչի համար, որն անսահման իմաստության ու զորության տեր է, դժվար չէ հիշել, թե ինչպիսի խառնվածք են ունեցել մահացածները, և նրանց հարություն տալ (Յոբ 12։13; Եսայիա 40։26)։ Քանի որ Եհովան սիրառատ Աստված է, նա կօգտագործի իր կատարյալ հիշողությունը՝ մեռելներին կյանքի բերելու երկրային դրախտի վրա՝ նախկինում ունեցած իրենց նույն խառնվածքով ու անհատականությամբ (Ա Յովհաննէս 4։8)։

Քանի մոտենում է Սատանայի աշխարհի վախճանը, այնքան ավելի լուսավորվում է ճշմարիտ Աստծուն հավատացողների ապագան (Առակաց 2։21, 22; Դանիէլ 2։44; Ա Յովհաննէս 5։19)։ Սաղմոսերգուն վստահեցնում է մեզ. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։ Հանցագործությունն ու բռնությունը անցյալ կդառնան։ Երկրի վրա արդարություն կտիրի, տնտեսական դժվարություններ այլևս չեն լինի (Սաղմոս 37։6; 72։12, 13; Եսայիա 65։21–23)։ Սոցիալական, ռասայական, ցեղային ու էթնիկական խտրականության հետքերը կջնջվեն (Գործք 10։34, 35)։ Չեն լինի պատերազմներ, զենքեր (Սաղմոս 46։9)։ Այդ ժամանակ ոչ մի «բնակիչ չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Ամեն ոք կատարյալ առողջություն կունենա (Յայտնութիւն 21։3, 4)։ Դրախտը երկրի վրա շուտով իրականանալու է. Եհովայի նպատակն է սա։

Այո, Աստվածաշնչի վրա հիմնված բոլոր հույսերը շուտով կիրականանան։ Ինչո՞ւ խաբվել այնպիսի բաներով, որ աստվածացվում են այս աշխարհում, երբ կարելի է լիովին ապավինել Եհովային։ Նրա կամքն է, որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը [«ճշմարտության ճշգրիտ գիտությանը», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Մեր ժամանակն ու միջոցները պատրանքների կամ միրաժների և այս աշխարհում ընդունված աստվածների վրա վատնելու փոխարեն՝ եկեք գիտություն ստանանք այն Աստծո մասին, որն իրական է, և մեր ողջ սրտով նրան ապավինենք (Առակաց 3։1–6; Յովհաննէս 17։3)։

[նկար 6–րդ էջի վրա]

Եհովայի և Հիսուսի տեսանկյունից՝ Ղազարոսը պարզապես քնած էր

[նկարներ 7–րդ էջի վրա]

Դրախտը երկրի վրա շուտով իրականություն կդառնա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը