Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/1 էջ 3–4
  • Ո՞ւր են կորել լավ հարևանները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր են կորել լավ հարևանները
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մոռացության մատնված
  • Լավ հարևանները օրհնություն են
    2002 Դիտարան
  • «Դուք ամենալավ հարևաններն եք»
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Վկայություն տվեք՝ որպես լավ դրացի
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես քարոզել բնակելի շենքերում
    2001 Մեր թագավորական ծառայությունը
2002 Դիտարան
w02 9/1 էջ 3–4

Ո՞ւր են կորել լավ հարևանները

«Ժամանակակից հասարակությունը հարևան չի ճանաչում» (Բենջամին Դիզրայելի՝ 19–րդ դարի անգլիացի պետական գործիչ)։

Մեծահասակ կուբացիները միմյանց օգնելու մի ոչ սովորական միջոց ունեն. դա հարևանությունների ցանցն է, որն իրենք անվանում են «círculos de abuelos» (տատիկ–​պապիկների խմբեր)։ 1997 թ.–ին ներկայացված տվյալների համաձայն՝ մեծահասակ կուբացիների շրջանում 5–ից 1–ը անդամակցում է այդ խմբերին, որտեղ կարողանում է գտնել ընկերակցություն, մխիթարություն և առողջ կյանքով ապրելու համար գործնական օգնություն։ «Երբ բժիշկները պատվաստումներ անելու համար օգնության կարիք են ունենում,— նշվում է մի պարբերագրում,— դիմում են տատիկ–​պապիկների խմբերին, որոնք պատրաստակամ և կարող ուժեր գտնելու հնարավորություն են ստեղծում նրանց համար» («World-Health»)։

Ցավոք, աշխարհի շատ մասերում հարևանությունը հոգատար մարդկանցից բաղկացած համայնք չէ այլևս։ Տեսնենք թե ինչ ցավալի մի դեպք տեղի ունեցավ Արևմտյան Եվրոպայի բազմաբնակարան տներից մեկում։ Միևնույն շենքում բնակվող 17 ընտանիքներ նկատել էին, որ իրենց հարևան Վոլֆգանգ Դիրկսը երկար ժամանակ է չի երևում։ Սակայն «ոչ ոքի մտքով անգամ չէր անցել նրա դռան զանգը տալ» («The Canberra Times»)։ Երբ ի վերջո շենքի տերը մտել էր այդ բնակարանը, «հայտնաբերել էր հեռուստացույցի դիմաց նստած մի կմախք»։ Կմախքի ծնկներին 1993 թ.–ի դեկտեմբերի 5–ի ծրագիրն էր. Վոլֆգանգն արդեն հինգ տարի մահացած էր։ Հարևանների անտարբերության ինչպիսի՜ տխուր վկայություն։ Զարմանալի չէ, որ մի ակնարկագիր իր հարևանության մասին ասում է, թե այն վերածվել է «օտարականների հասարակության», և որ դա համատարած բնույթ է կրում («The New York Times Magazine»)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր հարևանության մասին։

Ինչ խոսք, որոշ գյուղական համայնքներում դեռ մարդիկ վայելում են իսկական հարևանների ջերմ ընկերակցությունը։ Իսկ որոշ քաղաքային համայնքներ աշխատանքներ են տանում այն ուղղությամբ, որ հարևանները միմյանց հանդեպ ավելի հոգատար դառնան։ Այնուամենայնիվ, շատ քաղաքաբնակներ իրենց մեկուսացած և անօգնական են զգում։ Նրանք ընկճված են, քանի որ մոռացության են մատնված։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

Մոռացության մատնված

Հարևաններ ունեն շատերը։ Պատուհաններից երևացող ստվերները, հեռուստաէկրանների առկայծումը, լույսերի միանալ–​անջատվելը, եկող–​գնացող մեքենաների ձայնը, շքամուտքից լսվող ոտնաձայները, դռների փակվել–​բացվելը ցույց են տալիս, որ մեր շուրջը կենդանի մարդիկ կան։ Սակայն ի՞նչ հարևանության մասին կարող է լինել խոսքը, երբ իրար մոտ ապրող մարդիկ թաքնված են պատերի ետևում և անտեսում են միմյանց՝ ընկղմվելով առօրյա հոգսերի «հորձանուտի» մեջ։ Շատերի կարծիքով՝ հարկ չկա հարևանություն անել և իրենց որևէ պարտականությամբ ծանրաբեռնել։ Ավստրալիական մի թերթում գրվում է հետևյալը. «Իրար մոտ ապրող մարդիկ գնալով ավելի ու ավելի քիչ են ճանաչում միմյանց, և դա իրենց ազատում է բազում պարտավորություններից։ Այսօր շատ հեշտ է հեռու մնալ այն մարդկանցից, ում ընկերակցությունը այդքան էլ հաճելի չի թվում» («Herald Sun»)։

Այս ամենը զարմանալի չէ։ Հասարակությունը քաղում է այս անձնասեր աշխարհում գերիշխող եսակենտրոն ապրելակերպի հետևանքները (Բ Տիմոթէոս 3։2)։ Արդյունքո՞ւմ։ Միայնություն և օտարացում, որ լայն տարածում են գտել այսօր։ Դա հանգեցնում է վստահության կորստին, հատկապես՝ որ բռնությունն ու հանցագործությունը մշտական սպառնալիք են հանդիսանում։ Վստահության կորուստն էլ իր հերթին մարդկանց դարձնում է անգութ։

Ինչպիսին էլ լինեն ձեր հարևանները, անկասկած կհամաձայնեք, որ լավ հարևանություններից հասարակությունը միայն կշահի. շատ բանի կարելի է հասնել, երբ մարդիկ միասնաբար ընդհանուր նպատակներ են հետապնդում։ Լավ հարևանները նաև կարող են օրհնություն հանդիսանալ։ Իսկ թե ինչպես, կերևա հաջորդ հոդվածից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը