Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 11/1 էջ 32
  • Բոլորս էլ ունենք գովասանքի կարիք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բոլորս էլ ունենք գովասանքի կարիք
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 11/1 էջ 32

Բոլորս էլ ունենք գովասանքի կարիք

ՓՈՔՐԻԿ աղջկա համար դա մի գեղեցիկ օր էր. ուրիշ ժամանակ ուղղման կարիք ունեցող այդ աղջնակը օրվա ընթացքում իրեն շատ լավ էր պահել։ Սակայն գիշերը՝ անկողին մտնելուց հետո, նա սկսեց լաց լինել։ Երբ մայրը հարցրեց, թե ինչումն է բանը, վերջինս հեծկլտոցով պատասխանեց. «Ես ինձ այսօր լավ չպահեցի՞»։

Այդ հարցը սրի պես խոցեց մոր սիրտը. նա ոչ մի անգամ չէր հապաղում դիտողություն անել իր դստերը, բայց նկատելով հանդերձ, որ փոքրիկը ջանում է իրեն լավ պահել՝ մայրը օրվա ընթացքում գովասանքի խոսք անգամ չէր ասել։

Գովասանքի և քաջալերության կարիք ունեն ոչ միայն փոքրիկ աղջիկները։ Դրա կարիքն ունենք բոլորս, որքան էլ մեծ լինի մեզ խորհուրդ տալու և ուղղելու անհրաժեշտությունը։

Ինչպե՞ս եք ձեզ զգում գովասանքի արժանանալիս։ Արդյոք դա չի՞ ջերմացնում ձեր սիրտը, ուրախություն չի՞ պատճառում։ Հավանաբար սկսում եք մտածել, որ ինչ–​որ մեկը նկատեց, ինչ–​որ մեկն ուշադրություն դարձրեց։ Դրա շնորհիվ ավելի եք համոզվում, որ ձեր ջանքերը զուր չէին, և դա մղում է հետագա քայլերի։ Զարմանալի չէ, որ սրտանց ասված գովասանքի խոսքերը հաճախ տրամադրում են դեպի այն անհատը, որը ժամանակ էր հատկացրել մեզ քաջալերելու (Առակաց 15։23)։

Հիսուս Քրիստոսը գիտակցում էր մարդկանց գովելու անհրաժեշտությունը։ Քանքարների մասին առակում տերը (որ ներկայացնում էր Հիսուսին) գովեց իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրին՝ ասելով. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ» (ԷԹ)։ Ինչպիսի՜ ջերմ խոսքեր։ Թեև ծառաները տարբեր ընդունակությունների տեր մարդիկ էին և տարբեր արդյունքների էին հասել, սակայն նրանք գովասանքի արժանացան հավասարապես (Մատթէոս 25։19–23)։

Եկեք ուրեմն չմոռանանք հոդվածի սկզբում հիշատակված աղջկա օրինակը։ Գովասանքի խոսքեր ասելու համար հարկ չկա սպասել, մինչև ինչ–​որ մեկը լաց լինի։ Փոխարենը՝ կարող ենք փնտրել անկեղծորեն գովելու առիթներ։ Այդպես վարվելու հիմնավոր պատճառներ ունենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը