Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/15 էջ 8–9
  • «Կշտանում են Տիրոջ ծառերը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Կշտանում են Տիրոջ ծառերը»
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անտառ
    2023 Արթնացե՛ք
2004 Դիտարան
w04 1/15 էջ 8–9

Եհովայի ստեղծագործությունների շքեղությունը

«Կշտանում են Տիրոջ ծառերը»

ԵՐԲԵՎԷ եղե՞լ եք անտառում այն պահին, երբ լույսի ճառագայթները ներթափանցել են դեպի վեր սլացող ծառերի միջով։ Լսե՞լ եք արդյոք տերևների սոսափյունը, երբ մեղմ հովիկն անցել է նրանց միջով (Եսայիա 7։2)։

Երկրագնդի որոշ մասերում տարվա մեջ լինում է մի ժամանակաշրջան, երբ զանազան ծառերի տերևներ կարծես թե բոցավառվում են կարմիր, նարնջագույն, դեղին և ուրիշ գույների երանգներով։ Եվ թվում է, թե անտառը բոցերի մեջ է։ Սա որքա՜ն է համապատասխանում հետևյալ բացականչական արտահայտությանը. «Ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր» (Եսայիա 44։23)։a

Երկիր մոլորակի մոտ մեկ երրորդ մասը ծածկված է անտառներով։ Անտառն ու այնտեղի հարուստ կյանքը ապշեցուցիչ կերպով փառաբանում են իրենց Նկարչին ու Արարչին՝ Եհովա Աստծուն։ «Օրհնեցէք Տիրոջը,— երգեց Աստծուց ներշնչված սաղմոսերգուն,— պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր» (Սաղմոս 148։7–9)։

«Ծառերը կենսական դեր են խաղում մարդու կյանքում և՛ նյութական, և՛ գեղագիտական առումներով»,— ասվում է մի գրքում («The Trees Around Us»)։ Անտառները պաշտպանում են, պահպանում ու բարելավում քաղցրահամ ջրի պաշարների որակը, ինչպես նաև մաքրում են օդը։ Ֆոտոսինթեզի հրաշալի պրոցեսի շնորհիվ տերևների բջիջները ածխաթթու գազը, ջուրը և հանքային նյութերը արևի լույսի ազդեցության տակ վեր են ածում օրգանական նյութերի և թթվածնի։

Անտառը գեղեցկության ու ստեղծագործական մտքի գլուխգործոց է։ Անտառի ամենատպավորիչ բնակիչները սովորաբար հսկա ծառերն են։ Նրանց արանքում աճում են անթիվ–​անհամար պտեր, մամուռներ, պատատուկներ, թփեր և խոտեր։ Այսպիսի բույսերը կախվածության մեջ են գտնվում ծառերի ստեղծած միջավայրից, քանի որ աճում են նրանց ստվերում և ներծծում անտառի խոնավությունը։

Որոշ սաղարթավոր անտառներում տարվա վերջին մեկ հեկտար հողի վրա կարող են ընկնել մինչև 25 միլիոն տերևներ։ Ի՞նչ է պատահում նրանց։ Միջատները, սնկերը, որդերը և ուրիշ օրգանիզմներ վերջնական արդյունքում այս ամբողջ օրգանական նյութը վերածում են հումուսի՝ պտղաբեր հողի կենսական մի բաղադրամասի։ Այո, ոչինչ չի փչանում, երբ այս լուռ «մշակները» հողը նախապատրաստում են հետագա գործածության համար։

Չորացած տերևների տակ՝ անտառի հողի մեջ, կյանքը ուղղակի եռում է։ Ըստ մի գրքի տեղեկության՝ «900 քառակուսի/սանտիմետր մակերեսի ու 2,5 սանտիմետր խորության տակ կարելի է հանդիպել մինչև 1 350 արարածների՝ չհաշված ամեն մի բուռ հողի մեջ գտնվող միլիարդավոր օրգանիզմներին, որոնք անզեն աչքով չեն երևում» («The Forest»)։ Բացի այդ, անտառը լի է սողուններով, թռչուններով, միջատներով և կաթնասուններով։ Ո՞վ պետք է արժանանա գովաբանության այս գեղեցկության և բազմազանության համար։ Նրանց Արարիչը հայտարարում է. «Իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները» (Սաղմոս 50։10)։

Որոշ կենդանիներ ստեղծվել են ձմռանը քուն մտնելու, ցրտաշունչ ձմեռը և սննդի պակասության տևական շրջանները վերապրելու զարմանահրաշ ունակություններով։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են ձմռանը քուն մտնում։ Նույնիսկ ձմռան կեսին դուք կարող եք տեսնել եղնիկների, որ սլանում են դաշտի միջով։ Եղնիկը ոչ քուն է մտնում, ոչ էլ սնունդ է մթերում, այլ կեր է հայթայթում՝ կրծոտելով նուրբ ճյուղեր ու բողբոջներ, ինչպես կարելի է տեսնել վերևում պատկերված նկարում, որ ուղարկվել է Գերմանիայից։

Բույսերի կյանքն ակնառու կերպով ներկայացված է Գրություններում։ Ըստ մի հաշվարկի՝ Աստվածաշնչում հիշատակվում են մոտ 130 տարբեր բույսերի, այդ թվում մոտ 30 տեսակի ծառերի անուններ։ Մեկնաբանելով այսպիսի տեղեկությունների կարևորությունը՝ բուսաբան Մայքլ Զոհարին նշում է. «Նույնիսկ հասարակ, ոչ մասնագիտական գրականության մեջ կյանքի տարբեր բնագավառներում օգտագործվող բույսերի մասին այդքան հիշատակումներ չես գտնի, որքան Աստվածաշնչում»։

Ծառերն ու անտառները սիրառատ Արարչի կողմից մեզ տրված սքանչելի պարգևներ են։ Եթե մենք եղել ենք անտառում, անշուշտ կհամաձայնվենք սաղմոսերգուի խոսքերին. «Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։ Որ այնտեղ թռչունները բոյն են դնում» (Սաղմոս 104։16, 17)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցը», հունվար–​փետրվար (ռուս.)։

[շրջանակ 9–րդ էջի վրա]

Մերձավոր Արևելքի ամենահիասքանչ պտղատու ծառերից մեկը նշենին է։ Համեմատած մյուս ծառերի հետ՝ նա տարվա սկզբին ձմեռվա քնից ամենաշուտն է արթնանում։ Հնում եբրայեցիները նշենին անվանում էին «արթնացնող»՝ ակնարկելով այն, որ նա շատ վաղ է սկսում ծաղկել։ Այդ ծառը «արթնանում է»՝ նուրբ վարդագույն կամ սպիտակ ծաղիկներով ծածկված քող հագնելով (Ժողովող 12։5)։

Մեզ հայտնի թվով մոտ 9 000 թռչուններից գրեթե 5 000-ը պատկանում են երգեցիկ թռչունների դասին։ Նրանց երգերը խախտում են անտառի խոր լռությունը (Սաղմոս 104։12)։ Օրինակ՝ երգող ճնճղուկն ունի ուրախ երգացանկ։ Սգացող շիկահավերը, որոնցից մեկը ահա այստեղ պատկերված է, փոքրիկ էստրադային «երգիչներ» են՝ զարդարված գորշ, դեղին և դեղնականաչ գույների վառ երանգներով (Սաղմոս 148։1, 10)։

[նկար 9–րդ էջի վրա]

Անտառ Նորմանդիայում, Ֆրանսիա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը