Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 11/1 էջ 3–4
  • Լավ առաջնորդ գտնելու փորձերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լավ առաջնորդ գտնելու փորձերը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պե՞տք է բավարարվենք
  • Ո՞վ է արժանավոր առաջնորդը մեր օրերում
    2004 Դիտարան
  • Լավ առաջնորդություն. որտե՞ղ կարող ենք գտնել
    2002 Դիտարան
  • Ո՞ւմ ընտրել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Հետևենք Քրիստոսին՝ կատարյալ Առաջնորդին
    2011 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 11/1 էջ 3–4

Լավ առաջնորդ գտնելու փորձերը

«Հեռացե՛ք, ասում եմ, ձեր հարցերը լուծված են։ Ի սեր Աստծո, գնացե՛ք» (Օլիվեր Կրոմվել. մեջբերումը՝ Բրիտանիայի պառլամենտի անդամ Լեոպոլդ Ամերիի կողմից)։

Արդեն ութ ամիս էր, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսել էր իր կործանարար ընթացքը։ Բրիտանիայի ու նրա դաշնակիցների գործերը այնքան էլ լավ չէին։ Լեոպոլդ Էյմերին և պետական մյուս պաշտոնյաները իրենց ղեկավարին փոխելու անհրաժեշտություն էին տեսնում։ Դա էր պատճառը, որ 1940 թ. մայիսի 7–ին Համայնքների պալատում Էյմերին վարչապետ Նեվիլ Չեմբեռլենին ասաց այս հոդվածի սկզբում հիշատակվող խոսքերը։ Երեք օր անց Չեմբեռլենը պաշտոնաթող եղավ և նրա տեղը զբաղեցրեց Ուինստոն Չերչիլը։

ՄԱՐԴԿԱՆՑ ամենագլխավոր կարիքներից մեկը առաջնորդ ունենալու կարիքն է։ Սակայն ամեն տեսակի առաջնորդ չէ, որ կբավարարի այդ պահանջը։ Նույնիսկ ընտանիքի հայր լինելու համար մարդ պետք է կարողանա առաջնորդություն վերցնել այնպես, որ իր կինն ու երեխաները երջանիկ լինեն։ Պատկերացնո՞ւմ եք, ուրեմն, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի անհատը ազգի կամ աշխարհի առաջնորդը լինելու համար։ Զարմանալի չէ, որ լավ առաջնորդ գտնելը դժվարին խնդիր է։

Ուստի հազարամյակներ շարունակ անթիվ–անհամար թագադրություններ, հեղափոխություններ, հեղաշրջումներ, նշանակումներ, ընտրություններ, դավադրություններ և վարչակարգի փոփոխություններ են տեղի ունեցել։ Թագավորները, իշխանները, վարչապետները, նախագահները, գլխավոր քարտուղարները և դիկտատորները մերթ ձեռք են բերել իշխանություն, մերթ կորցրել են այն։ Անկանխատեսելի փոփոխությունները իշխանությունից զրկել են նույնիսկ հզոր ղեկավարների (տե՛ս «Հանկարծակի՝ իշխանությունից զրկված» շրջանակը, որ գտնվում է 5–րդ էջում)։ Ուստի խնդիրներ լուծելու կարողություն ունեցող, հարատև իշխանությունը դժվար հասանելի նպատակ է դարձել։

Պե՞տք է բավարարվենք

Զարմանալի չէ, ուրեմն, որ շատերը կորցրել են լավ առաջնորդ գտնելու հույսը։ Մարդկանց անտարբերությունն ու հուսալքությունը որոշ երկրներում արտահայտվում է հատկապես ընտրությունների ժամանակ։ Ահա թե ինչ է գրում Ջեֆ Հիլը՝ Աֆրիկայում աշխատող մի լրագրող. «Անտարբերությունն ու [ընտրություններին] չմասնակցելու հակվածությունը լայնատարած բնույթ են կրում, երբ մարդիկ զգում են, որ անզոր են փոխելու իրենց խղճուկ կյանքը.... Եթե աֆրիկացիները չեն մասնակցում քվեարկության, դա չի նշանակում, որ նրանք գոհ են իրենց կյանքից։ Ավելի հաճախ դա օգնության աղաղակ է այն անհատների կողմից, ովքեր տեսնում են, որ լսող չունեն»։ Նմանապես, Միացյալ Նահանգներում լույս տեսնող մի թերթի թղթակից մոտալուտ ընտրությունների մասին գրեց. «Կցանկանայի, որ թեկնածուներից մեկը կատարյալ լիներ։ Սակայն այդպիսինը չկա ու երբեք չի եղել։ Մենք պետք է բավարարվենք եղածով»։

Մի՞թե մարդիկ անկատար առաջնորդներով բավարարվելուց բացի, ուրիշ ելք իսկապես չունեն։ Արդյո՞ք այն իրողությունը, որ մարդկանցից ընտրված առաջնորդները ի վիճակի չեն եղել լուծելու իրենց հպատակների խնդիրները, ցույց է տալիս, որ մենք երբեք չենք ունենա լավ ղեկավարություն։ Ո՛չ։ Լավ ղեկավարություն գոյություն ունի։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ով է մարդկության կատարյալ առաջնորդը և ինչպես կարող է իր գործունեությամբ օգուտ բերել տարբեր ծագում ունեցող միլիարդավոր անհատների, այդ թվում նաև ձեզ։

[նկարներ 3–րդ էջի վրա]

Վերևում ձախից՝ Նեվիլ Չեմբեռլեն

Վերևում աջից՝ Լեոպոլդ Ամերի

Ներքևում՝ Ուինստոն Չերչիլ

[թույլտվությամբ]

Chamberlain: Photo by Jimmy Sime/Central Press/Getty Images; Amery: Photo by Kurt Hutton/Picture Post/Getty Images; Churchill: The Trustees of the Imperial War Museum (MH 26392)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը