Հիշարժան իրադարձություն
ԽՈՍՔԸ ի՞նչ իրադարձության մասին է։ Այս իրադարձությունը կապված է մի մարդու մահվան հետ, որը նահատակվեց մոտ 2 000 տարի առաջ։ «Իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան,— ասել է նա։— Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան» (Յովհաննէս 10։17, 18)։ Այդ մարդը Հիսուս Քրիստոսն էր։
Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին նշել իր զոհագործական մահվան Հիշատակի երեկոն։ Այդ իրադարձությունը նաև հայտնի է «Տերունական ընթրիք» անվանումով (Ա Կորնթացիս 11։20)։ Այս տարի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն նշվելու է մարտի 24–ին՝ հինգշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ Երեկոյին ներկա կգտնվեն Եհովայի վկաները և նրանց ընկերակիցները։
Աստվածաշնչի վրա հիմնված ելույթում կբացատրվի, թե ինչ են իրենցից ներկայացնում անթթխմոր հացն ու կարմիր գինին, որոնք գործածվում են այդ Երեկոյի ժամանակ (Մատթէոս 26։26–28)։ Ելույթում նաև կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչ հաճախականությամբ քրիստոնյաները պետք է նշեն այդ իրադարձությունը։ Միայն ովքե՞ր պետք է օգտվեն խորհրդանիշներից՝ հացից ու գինուց։ Ովքե՞ ր են օգուտներ քաղում Հիսուսի մահից»։ Այս կարևոր միջոցառումը կօգնի բոլորին գիտակցել, թե ինչ նշանակություն ունի Հիսուսի կյանքն ու մահը։
Դուք սրտանց հրավիրվում եք Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։ Խնդրում ենք ճշտեք ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաներից Երեկոյի անցկացման վայրն ու ժամը։