Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 3/15 էջ 31
  • Ինչպես սարդիոն քարը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես սարդիոն քարը
  • 2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 3/15 էջ 31

Ինչպես սարդիոն քարը

ՀՈՎՀԱՆՆԵՍ առաքյալը տեսիլքում տեսավ երկնքում գտնվող մի փառահեղ գահ։ Դրա վրա Նստողը նման էր «յասպիս» քարի, ինչպես նաև թանկարժեք ‘սարդիոնի’ (Յայտնութիւն 4։2, 3)։ Ինչպիսի՞ քարեր էին դրանք։

Դրանք անթափանցիկ քարեր չէին, որոնց միայն մակերեսն է փայլում։ «Հասպիս» թարգմանված հունարեն բառը հին ժամանակներում օգտագործվում էր տարբեր գույնի, այդ թվում թանկարժեք թափանցիկ քարեր մատնանշելու համար։ Յայտնութիւն 4։3–ում նշված ‘հասպիսը’, «ինչ խոսք, մեր օրերում օգտագործվող էժանագին հասպիսը չէ»,— նշում է Ա. Ռոբերտսոնը իր գրքում («Word Pictures in the New Testament»)։ «Յայտնութիւն» գրքի հաջորդ գլուխներում Հովհաննեսը նկարագրում է երկնային Երուսաղեմը հետևյալ խոսքերով. «Նորա լուսաւորութիւնը պատուական ակունքի նման [էր] ինչպէս բիւրեղացած [«բյուրեղի պես թափանցիկ», ԱՆԹ] յասպիս քար» (Յայտնութիւն 21։10, 11)։ Հովհաննեսի հիշատակած քարերն, ակներևաբար, լուսանցիկ էին։

Տեսիլքում պատկերված անձնավորությունը, որը նստած է գահի վրա, տիեզերքի ամենափառահեղ Անձնավորությունն է՝ Եհովա Աստված։ Նա ամենաանաղարտ և ամենասուրբ Էակն է։ Այս միտքը հաստատվում է Հովհաննեսի հետևյալ խոսքերով. «Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում» (Ա Յովհաննէս 1։5)։ Ուստի Հովհաննեսը հորդորեց իր հավատակիցներին ‘սրբել իրենց անձերը, ինչպես որ Եհովան է սուրբ’ (Ա Յովհաննէս 3։3)։

Իսկ ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի Եհովայի կողմից մաքուր համարվենք։ Խիստ անհրաժեշտ է հավատ ընծայել Քրիստոսի թափած արյանը, որի շնորհիվ մեղքերի թողություն ունենք։ Նաև պետք է «լոյսի մէջ ման գանք»՝ կանոնավորաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը և ապրելով նրա ուսմունքների համաձայն (Ա Յովհաննէս 1։7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը