Գովասանք՝ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրության համար
ՄԱՐԻԱՆԱՆ, որ ապրում է Իտալիայի հարավում, Եհովայի վկա է։ Տասնութամյա այս աղջիկը սովորում է ավարտական դասարանում։ Նույն դպրոցում սովորում են նաև ուրիշ պատանի Վկաներ։
«Արդեն մի քանի տարի է,— գրում է նա,— մեզանից ոմանք «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի հերթական աստվածաշնչյան խոսքը ընթերցում են դասամիջոցին։ Միակ տեղը, ուր հնարավոր էր դա անել, ուսուցչանոցի դիմացի միջանցքն էր, որն այնքան էլ անաղմուկ չէ։ Ուսուցիչներից շատերը մեր կողքով անցնելիս ուշադրություն էին դարձնում մեզ վրա։ Իսկ նրանցից ոմանք նույնիսկ կանգ էին առնում, որպեսզի տեսնեն, թե ինչ ենք անում։ Դրա շնորհիվ հաճախ նրանց հարցերին պատասխանելու առիթ էինք ունենում։ Միջին հաշվով՝ յուրաքանչյուր օր մեզ հետ զրուցում էր մեկ ուսուցիչ։ Նրանցից մի քանիսը մինչև վերջ լսել են օրվա խոսքի մեր քննարկումը և գովել մեզ՝ Վկաներիս, հոգևորի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Մի անգամ ուսմասվարը նույնիսկ առաջարկեց, որ մեր քննարկումն անցկացնենք ուսուցչանոցում։
Երբ ուսուցիչս նկատեց, թե որտեղ ենք անցկացնում մեր քննարկումները, տնօրենից թույլտվություն խնդրեց, որ դա անենք դասասենյակներից մեկում, որտեղ համեմատաբար լուռ է։ Տնօրենը համաձայնվեց։ Ուսուցիչը նաև գովեց մեզ ամբողջ դասարանի առջև՝ ասելով, որ լավ օրինակ ենք ծառայում նրանց համար։ Մենք այնքան ուրախ ենք, որ Եհովան նման պատվի արժանացրեց մեզ»։