Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/15 էջ 29
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ եմ խաղալ համակարգչային խաղեր
    2008 Արթնացե՛ք
  • Կարո՞ղ եմ խաղալ էլեկտրոնային խաղեր
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ի՞նչ է հարկավոր իմանալ էլեկտրոնային խաղերի մասին
    Երիտասարդները հարցնում են
  • Բռնությունը մի օր վերջ կգտնի՞
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2005 Դիտարան
w05 9/15 էջ 29

Ընթերցողների հարցերը

Արդյոք բռնի համակարգչային խաղերը ազդո՞ւմ են անհատի՝ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

«Տէրը քննում է արդարին,— գրեց հին Իսրայելի Դավիթ թագավորը,— բայց ամբարշտին եւ անիրաւութիւն [«բռնութիւն», ԱԱ] սիրողին ատում է նորա անձը» (Սաղմոս 11։5)։ Բնագրի «ատել» թարգմանված բառը կարող է ունենալ «թշնամի» իմաստը։ Հետևաբար, ով բռնություն է սիրում, իրեն դարձնում է Աստծու թշնամի։ Հարցը, որ մեզ հետաքրքրում է, հետևյալն է. «Կարո՞ղ են որոշ համակարգչային խաղեր մարդու մեջ սեր զարգացնել բռնության հանդեպ»։

Բռնի համակարգչային խաղերը խրախուսում են զենքի գործածությունը։ Հաճախ դրանք անհատին սովորեցնում են պատերազմի արվեստը։ «Էկոնոմիստ» հանդեսում գրվել է. «Ամերիկյան զինվորականությունը ավելի ու ավելի է կարևորում համակարգչային խաղերի դերը՝ որպես մարզման գործիքի։ Որոշ խաղեր, որ զինվորականներն օգտագործում են, պարզապես կարելի է գնել խանութից»։

Ճիշտ է, բռնի համակարգչային խաղեր խաղացողները վնաս չեն պատճառում իրական մարդկանց։ Սակայն ի՞նչ է ասում զվարճության այսպիսի ընտրությունն այն մասին, թե ինչպիսի ազդեցության կարող է ենթարկվել նրանց սիրտը (Մատթէոս 5։21, 22; Ղուկաս 6։45)։ Ի՞նչ կմտածեիք այն մարդու մասին, որը հաճույք է ստանում՝ երևակայական մարդկանց դաշունահարելուց կամ դանակով խոցելուց, կրակելուց, խեղելուց և սպանելուց։ Ի՞նչ եզրակացության կգայիք, եթե իմանայիք, որ նա ամեն շաբաթ ժամերով տրվում է բռնությամբ լեցուն ֆանտազիաների՝ գրեթե դառնալով այդ խաղերի գերին։ Դուք առնվազն կմտածեիք, որ նա իր մեջ սեր է զարգացնում բռնության հանդեպ։ Դա նման է այն բանին, երբ պոռնկագրություն դիտող անհատն իր մեջ անբարո ցանկություններ է զարգացնում (Մատթէոս 5։27–29)։

Որքա՞ն մեծ է Եհովայի ատելությունը բռնություն սիրող անձնավորության հանդեպ։ Սաղմոս 11։5–ում «ատել» թարգմանված բայը բնագրում ունի ուժգին գործողության իմաստ ու կարող է թարգմանվել նաև «անշուշտ ատում է»։ Նոյի օրերում Եհովան ցույց տվեց իր ատելության մեծությունը բռնություն սիրողների հանդեպ։ Աստված Նոյին ասաց. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ [«բռնությամբ», ՆԱ] լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ» (Ծննդոց 6։13)։ Ճշմարիտ Աստվածը ոչնչացրեց մի ամբողջ աշխարհ նրա բնակիչների բռնի ճանապարհների պատճառով։ Նա պահեց միայն Նոյին ու նրա ընտանիքին՝ ութ անհատների, որոնք չսիրեցին բռնությունը (Բ Պետրոս 2։5, ԷԹ)։

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են Եհովայի ընկերը լինել, ‘ձուլում են իրենց սրերը խոփերի, և իրենց նիզակները՝ հոտոցների’։ Բռնություն սովորելու փոխարեն՝ նրանք «այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։ Աստծու ընկերը մնալու և ոչ թե թշնամին դառնալու համար մենք պետք է ‘չարից ետ քաշվենք և բարին անենք, խաղաղություն որոնենք և նրան հետևենք’ (Ա Պետրոս 3։11)։

Ի՞նչ կարող ենք անել, եթե արդեն խաղում ենք բռնի տեսախաղեր։ Մենք պետք է հաստատակամորեն վճռենք հաճեցնել Եհովային՝ դադարելով անել այն, ինչ նա ատում է։ Անշուշտ, պետք է աղոթենք Աստծուն նրա սուրբ ոգու օգնության համար և վերջ տանք հոգևոր տեսակետից այս վնասակար սովորությանը։ Դա մեզ կհաջողվի, եթե թույլ տանք, որ Աստծու ոգին մեր մեջ զարգացնի աստվածահաճո այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ խաղաղություն, բարություն և ինքնատիրապետում (Ղուկաս 11։13; Գաղատացիս 5։22, 23)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը