Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 11/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշո՞ւմ եք
    2005 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2010 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հաճույք ստացիր աշխատանքից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2005 Դիտարան
w05 11/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

• Կարո՞ղ է քրիստոնյան մաքուր խիղճ ունենալ, եթե նա կատարում է այնպիսի աշխատանք, որը պահանջում է զենք կրել։

Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում իրենց ընտանիքին հոգ տանելու պատասխանատվությանը, որ ստացել են Աստծուց (Ա Տիմոթէոս 5։8)։ Սակայն կան աշխատանքի որոշ ձևեր, որոնք հստակորեն խախտում են Աստվածաշնչի սկզբունքները և որոնցից պետք է խուսափել։ Դրանցից են մոլեխաղերի, արյան սխալ գործածման, ինչպես նաև ծխախոտի հետ կապ ունեցող աշխատանքները (Եսայիա 65։11; Գործք 15։29; Բ Կորնթացիս 7։1; Կողոսացիս 3։5)։ Կան նաև աշխատանքի այլ ձևեր, որոնք ուղղակիորեն չեն դատապարտվում Աստվածաշնչում։ Սակայն դրանք կատարողը կարող է վնասել իր կամ ուրիշների խիղճը։

Անհատն ինքը պետք է որոշի, թե կկատարի՞ այնպիսի աշխատանք, որը պահանջում է այս կամ այն տեսակի զենք կրել։ Սակայն զենքի հետ կապված աշխատանք կատարելով՝ անհատը գուցե արյունապարտ դառնա, եթե պահանջվի օգտագործել այն։ Ուստի քրիստոնյան պետք է աղոթքով խորհրդածի, թե արդյոք ցանկանում է իր ուսերի վրա վերցնել մարդկային կյանքին առնչվող անհապաղ որոշումներ կայացնելու բեռը։ Հարձակման դեպքում կամ պաշտպանվելիս զենք կրող անհատը նաև հայտնվում է մարմնական վնասվածքներ ստանալու կամ մահվան վտանգի առաջ։

Այս հարցում անհատի կայացրած որոշումը կարող է ազդել նաև ուրիշների վրա։ Օրինակ՝ քրիստոնյայի գլխավոր պատասխանատվությունն է քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Հնարավո՞ր է ուրիշներին սովորեցնել ‘ամեն մարդկանց հետ խաղաղություն ունենալ’ և միևնույն ժամանակ ապրուստ վաստակել՝ զենք կրելով (Հռովմայեցիս 12։18)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխաների և ընտանիքի մյուս անդամների մասին։ Արդյոք տանը ատրճանակ ունենալը չի՞ վտանգում նրանց կյանքը։ Դեռ ավելին, արդյոք այդ հարցում քրիստոնյայի բռնած դիրքը գայթակղություն չի՞ լինի ուրիշների համար (Փիլիպպեցիս 1։10)։

Այս վերջին օրերում ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում «դաժան, անբարեսէր» (Բ Տիմոթէոս 3։1, 3)։ Իմանալով դա՝ կարո՞ղ է անհատը զերծ լինել մեղադրանքից, եթե ընտրում է զենքի հետ կապված աշխատանք, որը գուցե իրեն ընդհարումների մեջ գցի նման մարդկանց հետ (Ա Տիմոթէոս 3։10, ՆԱ)։ Դժվար թե։ Այդ իսկ պատճառով ժողովը այդպիսի անձնավորությանը չի համարի «անպարսավելի», եթե նա սիրալիր կերպով աստվածաշնչյան խորհուրդ ստանալուց հետո շարունակում է զենք կրել (Ա Տիմոթէոս 3։2, ՆԱ; Տիտոս 1։5, 6)։ Հետևաբար այդպիսի տղամարդը կամ կինը չի կարողանա ժողովում առանձնաշնորհումներ ունենալ։

Հիսուսը վստահեցրեց իր աշակերտներին, որ եթե նրանք Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում դնեն, կարիք չեն ունենա չափից շատ անհանգստանալ կյանքի համար անհրաժեշտ բաներն ունենալու մասին (Մատթէոս 6։25, 33)։ Իսկապես, եթե մենք ամբողջովին վստահում ենք Եհովային, «նա խնամք կ’անէ [մեզ]. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը