Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 1/1 էջ 30
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես դրական մտայնություն ունենալ
    2014 Դիտարան
  • Մեր մոլորակը երբևէ կկործանվի՞
    2008 Դիտարան
  • Եհովան սովորեցնում է մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը
    2001 Դիտարան
  • Երկինք
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2006 Դիտարան
w06 1/1 էջ 30

Ընթերցողների հարցերը

Սաղմոս 102։26–ում գրված է, որ երկիրն ու երկինքը «կ’կորչեն»։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երկիր մոլորակը կոչնչանա։

Եհովային ուղղված աղոթքում սաղմոսերգուն ասաց. «Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նորանք կ’կորչեն, բայց դու կը մնաս. եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն» (Սաղմոս 102։25, 26)։ Համատեքստը ցույց է տալիս, որ այդ համարներում խոսվում է ոչ թե երկրագնդի կործանման, այլ Աստծու հավիտենականության մասին։ Բացի այդ, համատեքստից երևում է, որ այդ կարևոր ճշմարտությունը մխիթարում է Աստծու ծառաներին։

Սաղմոսերգուն, որը հավանաբար բաբելոնյան գերության մեջ էր, իր խոսքերը սկսում է իր նեղությունների նկարագրությամբ։ Նա հառաչում է, որ իր կյանքն անցնում է «ծուխի պէս»։ Տենդագին անհանգստությունը բզկտում է նրա մարմինը. նրա ոսկորները «չոր խռիւի պես այրուեցան»։ Նա հոգնած է՝ ‘խոտի նման ցամաքած’, իրեն միայնակ է զգում «կտուրի վերայ մինակ ծտի» պես։ Նեղությունների պատճառով նա կորցրել է ախորժակը, և նրա օրերը լի են վշտերով (Սաղմոս 102։3–11)։ Բայցևայնպես, սաղմոսերգուն իսպառ հուսահատված չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտի, թե Եհովան Սիոնի, կամ՝ Երուսաղեմի հետ կապված ինչ է խոստացել։

Չնայած Սիոնը ավերված է, Եհովան խոստացել է վերականգնել քաղաքը (Եսայիա 66։8)։ Ուստի սաղմոսերգուն նրան վստահ ասում է. «Սիօնին կ’ողորմես. որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։ Որ Տէրը շինեց [«պիտի շինէ», ԱԱ] Սիօնը» (Սաղմոս 102։13, 16)։ Այս խոսքերն ասելուց հետո սաղմոսերգուն դարձյալ անդրադառնում է իր տառապանքին։ Նա, փաստորեն, այսպես է տրամաբանում. «Եթե Եհովան զորություն ունի ավերակ դարձած Երուսաղեմը վերականգնելու, ապա անշուշտ կկարողանա ազատել ինձ իմ ողբալի վիճակից» (Սաղմոս 102։17, 20, 23)։ Բայց մի ուրիշ բան էլ կա, որ մղում է սաղմոսերգուին լիովին ապավինել Եհովային։ Ի՞նչ։ Այն, որ Աստված հավիտենական է։

Եհովայի հավիտենական գոյությունը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել սաղմոսերգուի կյանքի կարճատևության հետ։ «Քո տարիները ազգից մինչեւ ազգ են»,— ասում է սաղմոսերգուն Եհովային (Սաղմոս 102։24)։ Այնուհետև շարունակում է. «Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը» (Սաղմոս 102։25)։

Բայց նույնիսկ երկրի ու երկնքի մեծ տարիքը չի կարող համեմատվել Եհովայի հավիտենականության հետ։ Սաղմոսերգուն ասում է. «Նորանք [երկիրն ու երկինքը] կ’կորչեն, բայց դու կը մնաս» (Սաղմոս 102։26)։ Ֆիզիկական երկիրն ու երկինքը կարող են ‘կորչել’, այսինքն՝ գոյությունից դադարել։ Ճիշտ է, Աստվածաշնչի այլ համարներում Եհովան ասում է, որ նրանք հավիտյան կմնան (Սաղմոս 119։90; Ժողովող 1։4)։ Բայց Աստված, եթե կամենա, կարող է երկիրն ու երկինքը վերացնել։ Ինքը Աստված չի կարող դադարել գոյություն ունենալուց։ Ֆիզիկական արարչությունը շարունակում է ‘հավիտյան կանգնած մնալ’ միայն այն պատճառով, որ Աստված պահում է նրան (Սաղմոս 148։6)։ Եթե Եհովան երբևէ դադարեցնի ֆիզիկական ստեղծագործությունների վերականգնողական պրոցեսը, ապա «նորանք ամենը շորի պէս կ’մաշուին» (Սաղմոս 102։26)։ Մարդու կյանքն ավելի երկար է, քան նրա հագուստինը։ Այնպես էլ Աստծու գոյությունը հավիտենական է, իսկ նրա ստեղծած բաների գոյությունը, կախված Աստծու կամքից, կարող է կա՛մ դադարել, կա՛մ շարունակվել։ Բայց Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ, ըստ Եհովայի որոշման, բառացի երկիրն ու երկինքը կմնան հավիտյան (Սաղմոս 104։5)։

Մխիթարական է իմանալ, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները։ Անկախ նրանից, թե ինչ փորձություն է բաժին ընկնում մեզ, եթե աղաչում ենք նրան, ապա կարող ենք վստահ լինել, որ նա «մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը» (Սաղմոս 102։17)։ 102–րդ սաղմոսում Եհովան հավաստիացնում է, որ թիկունք կկանգնի մեզ. այո, այս խոստումը նույնիսկ ավելի հաստատուն է, քան երկրագունդը, որի վրա ապրում ենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը