Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 6/1 էջ 3–4
  • Արհամարհված, լքված և... ծեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արհամարհված, լքված և... ծեր
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Տարեցներին հոգ տանելը քրիստոնյայի պարտականությունն է
    2004 Դիտարան
  • Աստված հոգ է տանում տարեցներին
    2006 Դիտարան
  • Ծերանոցում են, բայց մոռացված չեն
    2008 Դիտարան
  • Եհովան քնքշորեն հոգում է իր տարեց ծառաներին
    2008 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 6/1 էջ 3–4

Արհամարհված, լքված և... ծեր

ԳԻՇԵՐԱՅԻՆ պահակը փշաքաղվեց իր տեսածից. շքեղ առանձնատան բակում ընկած էին երկու անկենդան մարմիններ։ Տարեց ամուսինները ինքնասպանություն էին գործել՝ ցած նետվելով իրենց ութհարկանի առանձնատան պատուհանից։ Բայց այն, թե ինչն էր ստիպել այդ քայլին դիմելու, ավելի ցնցող էր։ Ամուսնու գրպանում գտնվեց մի երկտող, որտեղ գրված էր. «Մենք վերջ ենք տալիս մեր կյանքին, որովհետև մեր որդին ու հարսը անընդհատ ստորացնում են մեզ և չեն թողնում, որ հանգիստ ապրենք»։

Իհարկե, սա գուցե արտասովոր դեպք է, բայց դրա հիմքում ընկած է մի երևույթ, որը մեծ մտահոգության տեղիք է տալիս։ Դա տարեցների հանդեպ վատ վերաբերմունքն է, որը վարակի պես տարածվում է ողջ երկրագնդով մեկ։ Ահա մի քանի փաստեր։

• Ըստ մի հետազոտության՝ Կանադայում տարեց բնակչության 4 տոկոսը ենթարկվում է վիրավորանքի և շահագործման, և դա սովորաբար լինում է ընտանիքում։ Սակայն շատ տարեցներ այնքան են ամաչում կամ վախենում, որ այդ մասին չեն խոսում։ Մասնագետներն ասում են, որ այդ թիվն իրականում հասնում է 10 տոկոսի։

• «Ինդիա թուդեյ» լրագիրը հայտնում է. «Թվում է՝ հնդիկները ամուր ընտանեկան կապեր ունեն, սակայն այս ազգն իրականում քայքայվում է այն պատճառով, որ աճում է զավակների կողմից մերժված տարեց ծնողների թիվը»։

• Համաձայն ամենամատչելի հաշվարկների՝ «1–2 միլիոն 65 և ավելի տարեկան ամերիկացիներ վնասվածքներ են ստացել, շահագործվել են կամ էլ վատ վերաբերմունքի են ենթարկվել այլ կերպերով այն անձնավորության կողմից, որից նրանք հոգատարություն և պաշտպանություն են ակնկալել» (National Center on Elder Abuse)։ Մարզային դատախազի մի տեղակալ (Սան Դիեգո, Կալիֆորնիա) տարեցների հանդեպ վատ վերաբերմունքը համարում է «իրավապաշտպանների առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը»։ Նա ավելացնում է. «Ըստ իս՝ այդ խնդիրը հաջորդ մի քանի տարիներին է՛լ ավելի կբարդանա»։

• Քենտերբերիում (Նոր Զելանդիա) գնալով մեծանում է անհանգստությունը, որ ընտանիքի անդամները՝ մասնավորապես նրանք, ովքեր ունեն թմրադեղերի, ալկոհոլի և մոլեխաղերի հետ կապված խնդիրներ, տարեցներին դիտում են որպես շահի աղբյուրի։ Այնտեղ տարեցների հանդեպ վատ վերաբերմունքի մասին տեղեկագրված դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ 65–ից (2002 թ.) հասնելով 107–ի (2003 թ.)։ Նման վերաբերմունքը կանխելու նպատակով ստեղծված մի գործակալության տնօրեն ասում է, որ այդ թիվը միայն «այսբերգի գագաթն» է։

• Ըստ «Ջափան թայմս» թերթի՝ փաստաբանների ասոցիացիաների ճապոնական ֆեդերացիան նշում է, որ «տուժած տարեցներին նույնիսկ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել, քան շահագործվող երեխաներին և ընտանեկան բռնության մյուս զոհերին»։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը, նշում է թերթը, այն է, որ «երեխայի կամ կողակցի նկատմամբ վատ վերաբերմունքի հետ համեմատած՝ տարեցների հանդեպ վատ վերաբերմունքը երկար ժամանակ անհայտ է մնում, մասամբ այն պատճառով, որ նրանք իրենց են մեղադրում, որ զավակները բռնություն են գործադրում իրենց նկատմամբ, և որ կառավարությունը և տեղական իշխանությունները մինչ այժմ չեն կարողացել լուծել այդ խնդիրը»։

Այս մի քանի օրինակները, որոնք ցույց են տալիս, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, մեզ ստիպում են հարց տալ. «Ինչո՞ւ են այդքան շատ տարեցներ արհամարհված և լքված։ Հույս կա՞, որ դրությունը կփոխվի դեպի լավը։ Կա՞ որևէ մխիթարություն տարեցների համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը