Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 11/15 էջ 32
  • Արդյո՞ք Հուդան ամայի է մնացել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյո՞ք Հուդան ամայի է մնացել
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 11/15 էջ 32

Արդյո՞ք Հուդան ամայի է մնացել

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ կանխագուշակել էր, որ Հուդայի թագավորությունը պետք է կործանվեր բաբելոնացիների կողմից և մնար ամայի մինչև հրեա գերիների վերադարձը (Երեմիա 25։8–11)։ Ամենազորեղ պատճառը՝ հավատալու համար, որ այս մարգարեությունն իրականացավ, ներշնչված պատմական արձանագրությունն է, որը գրի առնվեց առաջին գերիների՝ հայրենիք վերադառնալուց 75 տարի անց։ Այնտեղ ասվում է, որ Բաբելոնի թագավորը «սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը»։ Իսկ երկրի մասին գրված է. «Աւերման բոլոր օրերը նա շաբաթ պահեց» (Բ Մնացորդաց 36։20, 21)։ Կա՞ արդյոք որևէ հնագիտական ապացույց, որը թիկունք է կանգնում այս խոսքերին։

«Աստվածաշնչյան հնագիտություն» պարբերագրում Եփրաիմ Սթերնը՝ Եբրայական համալսարանում աշխատող պաղեստինյան հնագիտության մի պրոֆեսոր, ասում է. «Թե՛ ասորեստանցիները և թե՛ բաբելոնացիները ավերել են հին Իսրայելի մեծ տարածքներ, սակայն նրանց նվաճումներից հետո կատարված հնագիտական արձանագրությունները երկու տարբեր պատմություններ են ներկայացնում»։ Նա բացատրում է. «Ասորեստանցիները հստակ ապացույցներ են թողել Պաղեստինում իրենց ներկայության մասին, մինչդեռ պատմությունը լռում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել բաբելոնացիների արշավանքից հետո.... Մենք բնակության ոչ մի ապացույց չենք գտնում մինչև պարսիկների իշխանության ժամանակները.... Ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ բնակիչներ են եղել։ Այդ ամբողջ ժամանակահատվածում բաբելոնացիների կողմից ավերված ոչ մի քաղաք չի վերաբնակեցվել» («Biblical Archaeology Review»)։

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լորենս Ստագերը համաձայն է այդ խոսքերի հետ։ Նա ասում է. «Փղշտացիների երկիրը և հետագայում ամբողջ Հուդան՝ Հորդանան գետի արևմտյան մասը, [Բաբելոնի թագավորի] վարած քաղաքականության հետևանքով ավերակ էր դարձել»։ Ստագերը շարունակում է. «Միայն երբ պարսիկ Կյուրոս Մեծը հաջորդեց բաբելոնացիներին, Երուսաղեմում և Հուդայում, որտեղ շատ հրեա գերիներ վերադարձան, .... կրկին սկսեցին կատարվել հնագիտական արձանագրություններ»։

Այո՛, Եհովայի խոսքերը Հուդայի ավերակ մնալու մասին կատարվեցին։ Այն, ինչ կանխագուշակում է Եհովա Աստված, միշտ իրականանում է (Եսայիա 55։10, 11)։ Մենք կարող ենք լիովին վստահել Եհովային և նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, արձանագրված խոստումներին (Բ Տիմոթէոս 3։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը