Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 11/15 էջ 3
  • Ինչո՞ւ անել այն, ինչ ճիշտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ անել այն, ինչ ճիշտ է
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Լավ օրինակ՝ Պողոս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Անարատությունը առաջնորդում է արդարներին
    2002 Դիտարան
  • Որտեղից գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Աստծու նպատակը շուտով կիրագործվի
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
Ավելին
2006 Դիտարան
w06 11/15 էջ 3

Ինչո՞ւ անել այն, ինչ ճիշտ է

ՄԻ ԲԱՆԻՄԱՑ մարդ ասել է. «Կամենալն կայ իմ մօտը. բայց բարին անելը չեմ գտնում։ Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում»։ Ինչո՞ւ էր այդ անձնավորությունը դժվարանում անել բարին։ Նա բացատրում է. «Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։ Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։ Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է» (Հռովմայեցիս 7։18, 19, 21–23)։

Պողոս առաքյալի այս խոսքերից, որոնք արձանագրվել են մոտ 2 000 տարի առաջ, կարելի է տեսնել, թե ինչու է անկատար մարդկանց համար դժվար ճիշտ վարվել։ Որպեսզի հավատարիմ մնանք արդար սկզբունքներին, հատկապես երբ գտնվում ենք դժվար հանգամանքներում, պետք է բարոյապես ուժեղ լինենք։ Ուստի լավ կանենք, եթե հարցնենք ինքներս մեզ. «Ո՞րն է ճիշտ վարվելու գլխավոր պատճառը»։

Քննարկենք, թե ինչ են ասում Սուրբ Գրությունները բարոյապես ‘ուղիղ’ մարդու ապագայի մասին։ Սաղմոս 37։37, 38–ում կարդում ենք. «Արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։ Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատկեն. ամբարիշտների վերջը կորուստ է»։ Իսկ Առակաց 2։21, 22–ում գրված է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։

Թեև Աստվածաշնչում գտնվող այս և ուրիշ խոստումներ մեզ մղում են այնպիսի ընթացք ունենալ, որը հաճելի է Աստծուն, սակայն գլխավոր պատճառը, թե ինչու ենք ուզում նման վարք դրսևորել, այդ խոստումները չեն։ Պատճառը կապ ունի մի հարցի հետ, որն առնչվում է բոլոր բանական արարածներին։ Հաջորդ հոդվածը կբացատրի, թե ինչ հարց է դա, և թե ինչպես է այն մեզ առնչվում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը