«Ձեր թանկագին նվերը»
ԲԵԼԳԻԱՅԻ նախկին վարչապետը այսպիսի խոսքեր ասաց «Երբևէ ապրած մեծագույն մարդը»a գրքի վերաբերյալ։ Հարևաններից մեկն այցելել էր նրան և նվիրել այդ գրքից։ Հետագայում վարչապետը երախտագիտության խոսքերով մի նամակ գրեց. «Ձեր այցելությունը իսկապես տպավորեց ինձ, բայց առավել տպավորեց ձեր թանկագին նվերը՝ «Մեծագույն մարդու» մասին գիրքը»։
Նախկին վարչապետն ուսումնասիրեց գիրքը և եկավ հետևյալ եզրակացության. «Եթե մարդիկ ավելի շատ հետաքրքրվեին Ավետարանների պատգամով ու կիրառեին Հիսուս Քրիստոսի սկզբունքները, ապա այսօր աշխարհում բոլորովին այլ պայմաններ կտիրեին։ Մենք այլևս Անվտանգության խորհրդի կարիքը չէինք ունենա, այլևս ահաբեկչական հարձակումներ և բռնություն չէին լինի»։ Թեև վարչապետի կարծիքով դա լոկ երազանք է, նա բարձր գնահատեց իր հարևանի սիրալիր այցելությունը։
Նամակի շարունակության մեջ կարդում ենք. «Դուք պատկանում եք բարի մարդկանց մի մեծ խմբի, ովքեր ո՛չ լավատես են, ո՛չ էլ՝ վատատես, այլ հավատում են, որ աշխարհը և մարդիկ բարեփոխվելու են»։
Եհովայի վկաները վստահ են, որ ոչ թե մարդկանց ջանքերով, այլ Աստծու միջամտությամբ է աշխարհը ավելի լավը դառնալու։ Ուստի նրանք փորձում են ընդօրինակել մեծագույն մարդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ձեզ այցելե՞լ են Եհովայի վկաները։ Թերևս հաճելի կլինի նրանց հետ զրուցել երբևէ ապրած մեծագույն մարդու մասին։ Նրանք սիրով կնվիրեն ձեզ այն գրքից, որը խորապես տպավորել է նախկին վարչապետին։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։