Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 3/1 էջ 3
  • Փրկության կարիք կա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փրկության կարիք կա
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կարող է Հիսուսի մահը փրկել ձեզ
    2008 Դիտարան
  • Ինչու փրկության կարիք ունենք
    2015 Դիտարան
  • Մահվան մասին հորինվածքների հետազոտություն
    2002 Դիտարան
  • Մենք պետք է կրկին ու կրկին այցելենք
    1998 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Դիտարան
w08 3/1 էջ 3

Փրկության կարիք կա

ՓԵՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ Պիտսբուրգ քաղաքի (ԱՄՆ) մոտ գտնվող մի ածխահանքի մեջ անսպասելիորեն միլիոնավոր լիտրերով ջուր լցվեց։ Ինը հանքափորներ արգելափակված մնացին գետնի տակ 73 մետր խորությամբ մի փոքրիկ տարածության մեջ։ Երեք օրից նրանք դուրս եկան ածխահանքից՝ ապահով և անվնաս։ Ինչպե՞ս հաջողվեց նրանց ազատվել։

Ածխահանքի քարտեզների և Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) օգնությամբ փրկարարները 65 սմ տրամագծով անցք փորեցին և երկար ու նեղ մի վերելակ իջեցրին այն տեղը, ուր գտնվում էին հանքափորները։ Նրանց մեկ–մեկ վերելակով դուրս բերեցին այդ տեղից, որը կարող էր դառնալ նրանց գերեզմանը։ Այդ մարդիկ ուրախ էին, թեթևացած և երախտապարտ իրենց փրկության համար։

Մեզնից շատերը գուցե երբեք գետնի տակ արգելափակման մեջ չընկնեն, ինչպես պատահեց այս ինը հանքափորներին, կամ աղետի պատճառով մահվան վտանգի առջև չկանգնեն։ Այնուամենայնիվ, բոլորս փրկության կարիք ունենք, քանի որ չենք կարող խուսափել հիվանդության, ծերության և մահվան կործանարար ազդեցությունից։ «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով,— ասել է հավատարիմ նահապետ Հոբը։— Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում» (Յոբ 14։1, 2)։ Այս խոսքերը, որ ասվել են ավելի քան 3 500 տարի առաջ, այսօր նույնպես ճշմարիտ են, քանի որ չկա մեկը, որ կարողանա ազատվել մահից, որն անխուսափելի է։ Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում և ինչպես ենք հոգ տանում մեր առողջությանը՝ մենք տառապանքի, ծերության ու մահվան ճիրաններից ազատվելու կարիք ունենք։

Գիտնականներն ու այլ մարդիկ ջանքեր չեն խնայում կյանքի տևողությունը երկարացնելու համար, որն այսօր համարվում է նորմալ տևողություն։ Մի կազմակերպություն նշում է, որ իր նպատակն է «հաղթել անխուսափելի մահին» և «օգնել իր աշխատակիցներին հաջողությունների հասնել այն հարցում, որ մարդու համար հնարավոր լինի ֆիզիկապես անմահ լինել»։ Սակայն մինչ օրս առաջադեմ գիտությունը և հաջողության հասնելու մեծ ցանկությունը մարդու կյանքը 70 կամ 80 տարուց ավել չի երկարացրել, ինչի մասին 3 500 տարի առաջ ասել է Մովսեսը (Սաղմոս 90։10)։

Անկախ այն բանից՝ համաձայն կլինեք կյանքի ու մահվան վերաբերյալ Հոբի տեսակետի հետ, թե՝ ոչ՝ տարիների ընթացքում դուք նույնպես «կփախչեք ստուերի պէս», կփախչեք հեռու ձեր ընկերներից, ընտանիքից, տնից և ամեն բանից, որ ունեք, դեպի մահ։ «Կենդանիները գիտեն որ մեռնելու են,— գրեց հին Իսրայելի իմաստուն թագավոր Սողոմոնը,— բայց մեռելները մի բան չ’գիտեն եւ վարձք էլ չ’ունին, որովհետեւ նորանց յիշատակը մոռացուել է» (Ժողովող 9։5)։

Տխուր իրողություն է այն, որ, ինչպես նշվում է Աստվածաշնչում, մահը մարդկության վրա «իշխում է ինչպես թագավոր», ինչպես դաժան իշխան։ Այո, մահը վերջին թշնամին է, որից մարդկությունը ազատվելու կարիք ունի (Հռոմեացիներ 5։14; 1 Կորնթացիներ 15։26)։ Աշխարհի ամենահմուտ ու ամենապատրաստված փրկարարները չեն կարող մեկընդմիշտ փրկել ձեզ։ Իսկ մարդու Արարիչը՝ Եհովա Աստված, հենց այդպիսի փրկություն է տալիս։

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Photo by Gene J. Puskar-Pool/Getty Images

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը