Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 3/1 էջ 23
  • Կյանքեր վերականգնողը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կյանքեր վերականգնողը
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Չի՛ կարող պատահել»
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը փարատում է այրի կնոջ վիշտը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հարության հույսը հաստատուն է
    2000 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 3/1 էջ 23

Մոտեցեք Աստծուն

Կյանքեր վերականգնողը

Ղուկաս 7։11–15

ԱՐԴՅՈՔ կորցրե՞լ եք որևէ մտերիմ անձնավորության։ Եթե այո, ապա դուք կյանքում անչափ մեծ ցավ եք զգացել։ Մեր Արարիչը հասկանում է, թե ինչ մեծ վիշտ եք ունեցել դուք։ Դեռ ավելին, նա կարող է վերացնել մահվան հետևանքները։ Աստվածաշնչում արձանագրված են անցյալում տեղի ունեցած հարության դեպքեր, որոնցով նա ցույց է տալիս, որ ոչ միայն կյանք Պարգևող է, այլ նաև կյանքեր Վերականգնող։ Եկեք քննենք հարության դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել Աստծու զորությամբ՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս հրաշքի մասին արձանագրված է Ղուկաս 7։11–15 համարներում։

Մ.թ. 31 թվականն էր։ Հիսուսը ճանապարհ էր ընկել դեպի Գալիլեայի Նային քաղաքը (համար 11)։ Հավանաբար արդեն երեկո էր, երբ նա մոտեցավ քաղաքին։ Աստվածաշունչն ասում է. «Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մոր մինուճար որդուն։ Նա այրի էր։ Քաղաքից մի մեծ բազմություն նույնպես նրա հետ էր» (համար 12)։ Կարո՞ղ եք պատկերացնել այրի մոր վիշտը։ Կորցնելով իր միակ որդուն՝ նա երկրորդ անգամ էր զրկվում իր մասին հոգ տանողից և պաշտպանողից։

Հիսուսն իր ուշադրությունը դարձրեց ողբացող մոր վրա, որը հավանաբար քայլում էր պատգարակի կողքով, որի վրա դրված էր նրա որդու դիակը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ Տերը տեսավ, խղճաց նրան ու ասաց. «Լաց մի՛ լինիր»» (համար 13)։ Հիսուսի վրա խոր ազդեցություն թողեց այրու ծանր վիճակը։ Գուցե նա մտածում էր իր մոր մասին (հավանաբար նա արդեն այրի էր), որը շուտով ողբալու էր իր որդու կորուստը։

Հիսուսը մոտ եկավ, բայց ոչ թափորին միանալու նպատակով։ Իշխանություն ունեցողի պես նա «դիպավ պատգարակին» և կանգնեցրեց ամբոխը։ Այնուհետև ինչպես մեկը, որին իշխանություն էր տրված մահվան վրա, նա ասաց. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ «Եվ մահացածը նստեց ու սկսեց խոսել, և նա նրան իր մորը տվեց» (համար 14, 15)։ Մահը տղային խլել էր մորից։ Ուստի երբ Հիսուսը «նրան իր մորը տվեց», նրանց ընտանիքը կրկին միավորվեց։ Անկասկած, այրու սրտի վիշտը վերածվեց ուրախության։

Իսկ դուք ցանկանո՞ւմ եք այդպիսի ուրախություն վայելել՝ կրկին միանալով ձեր մահացած սիրելիներին։ Համոզված եղեք, որ Աստված կարեկցում է ձեզ։ Ողբացող այրու հանդեպ Հիսուսի կարեկցանքը արտացոլում էր Աստծու կարեկցանքը, քանի որ նա կատարելապես ընդօրինակում էր իր Հորը (Հովհաննես 14։9)։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Աստված ցանկանում է հետ կյանքի բերել մահացածներին, որոնք գտնվում են իր հիշողության մեջ (Յոբ 14։14, 15)։ Աստծու Խոսքը հրաշալի հույս է տալիս մեզ՝ հավիտյան ապրել երկրային դրախտում և տեսնել մեր մահացած սիրելիների հարությունը (Ղուկաս 23։43; Հովհաննես 5։28, 29)։ Չարժե՞ արդյոք ավելին իմանալ կյանքեր Վերականգնողի մասին և իմանալ, թե ինչպես կարող եք հարության հույս ձեռք բերել։

[նկար 23–րդ էջի վրա]

«Մահացածը նստեց ու սկսեց խոսել, և նա նրան իր մորը տվեց»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը