Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/15 էջ 12–13
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հղիության արհեստական ընդհատում
    2017 Արթնացե՛ք
2009 Դիտարան
w09 4/15 էջ 12–13

Ընթերցողների հարցերը

Եթե երեխան մահանում է մոր արգանդում, արդյոք նա հարություն կառնի՞։

Նրանք, ովքեր չեն զգացել, թե դա ինչ ցավ է, գուցե չհասկանան այդպիսի կորուստ ունեցած ծնողների զգացմունքները։ Շատ ծնողներ մեծ վիշտ են ապրում։ Մի մայր հինգ չծնված երեխա էր կորցրել։ Չնայած որ ժամանակի ընթացքում այդ կինը երկու տղաներ էր ունեցել ու մեծացրել, նա հիշում էր իր մահացած երեխաներից յուրաքանչյուրի կորուստը։ Մինչև իր կյանքի վերջը նա հաշվում էր, թե քանի տարեկան կլիներ նրանցից յուրաքանչյուրը, եթե ապրեր։ Արդյոք քրիստոնյա ծնողները կարո՞ղ են ակնկալել, որ իրենց երեխան, որ դեռ չծնված մահացել է, հարություն առնի։

Մենք չենք կարող այս հարցին հստակ պատասխան տալ։ Աստվածաշնչում ոչ մի տեղ կոնկրետ չի շոշափվում նման երեխաների հարության հարցը։ Այդուհանդերձ, Աստծու Խոսքում կան այս հարցի հետ կապված սկզբունքներ, որոնք կարող են որոշ չափով մխիթարել ծնողներին։

Քննենք երկու՝ իրար հետ կապված հարց։ Առաջին՝ ըստ Եհովայի՝ ո՞ր պահից է մարդու կյանքը սկսվում՝ բեղմնավորմա՞ն, թե՞ ծնվելու։ Երկրորդ՝ Եհովան ինչպե՞ս է դիտում կնոջ արգանդում գտնվող երեխային՝ որպես եզակի էակի՞, թե՞ որպես բջիջների ու հյուսվածքների միացության։ Այս հարցերին կարելի է հստակորեն պատասխանել՝ ելնելով Աստվածաշնչի սկզբունքներից։

Մովսիսական օրենքը միանշանակ ցույց է տալիս, որ մարդու կյանքը սկսվում է ոչ թե նրա ծնվելու պահին, այլ դրանից շատ առաջ։ Համաձայն այդ Օրենքի՝ եթե ինչ–որ մեկը զարգացող պտղի մահվան պատճառ է դառնում, պետք է սպանվի. «Անձի տեղ անձ պիտի տաս» (Ելից 21։22, 23)a։ Հետևաբար, արգանդում գտնվող երեխան ապրում է և անձ է։ Հասկանալով այս բացարձակ ճշմարտությունը՝ միլիոնավոր քրիստոնյաներ մերժում են արհեստական վիժումը, քանի որ դա Աստծու դեմ կատարված լուրջ մեղք են համարում։

Իսկ որքանո՞վ է մոր արգանդում գտնվող երեխայի կյանքը թանկ Եհովայի աչքում։ Ըստ վերոհիշյալ օրենքի՝ չափահաս մարդը պետք է մահվան դատապարտվեր պտղին կյանքից զրկելու համար։ Ուստի միանգամայն պարզ է, որ դեռ չծնված երեխայի կյանքը մեծ արժեք ունի Աստծու աչքում։ Սրանից բացի, բազմաթիվ սուրբգրային համարներ ցույց են տալիս, որ Եհովան այդ երեխային համարում է առանձին անհատ։ Օրինակ՝ Դավիթ թագավորը ներշնչանքի ներքո Եհովայի մասին ասաց. «Ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը.... Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին» (Սաղ. 139։13–16; Յոբ 31։14, 15)։

Նաև Եհովան տեսնում է, որ մոր արգանդում գտնվող յուրաքանչյուր երեխա ունի առանձնահատուկ գծեր, և որ նա կարող է մեծ ապագա ունենալ։ Այն ժամանակ, երբ Իսահակի կինը՝ Ռեբեկան, հղի էր երկվորյակներով, Եհովան իրենց մոր արգանդում կռվող այդ տղաների մասին մի մարգարեություն ասաց։ Դա ցույց է տալիս, որ նա արդեն տեսնում էր նրանց մեջ այն հատկությունները, որոնք հետագայում մեծ դեր էին խաղալու իրենց ապագա սերունդների կյանքում (Ծննդ. 25։22, 23; Հռոմ. 9։10–13)։

Հետաքրքիր է նաև Հովհաննես Մկրտչի դեպքը։ Ավետարանում գրված է. «Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդի մեջ խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց» (Ղուկ. 1։41)։ Այս դրվագը նկարագրելիս բժիշկ Ղուկասը օգտագործել է հունարեն մի բառ, որը կարող է վերաբերել թե՛ պտղին և թե՛ նորածին երեխային։ Այդ նույն բառը նա օգտագործել է մսուրում գտնվող նորածին Հիսուսի առնչությամբ (Ղուկ. 2։12, 16; 18։15)։

Եվ այսպես՝ արդյո՞ք Աստվածաշունչը մեծ տարբերություն է դնում արգանդում գտնվող մանկիկի և լույս աշխարհ եկած նորածնի միջև։ Ինչպես տեսնում ենք՝ ոչ։ Եվ դա ներդաշնակ է ժամանակակից գիտությանը։ Օրինակ՝ մասնագետները պարզել են, որ պտուղը զգում է արտաքին ազդակները և արձագանքում է դրանց։ Ուստի զարմանալի չէ, որ հղի կինը ջերմ կապվածություն է զգում իր մեջ զարգացող երեխայի հանդեպ։

Երեխաների լույս աշխարհ գալու ժամանակը կարող է տարբեր լինել։ Օրինակ՝ կինը ծննդաբերում է վաղաժամ, և երեխան մի քանի օրից մահանում է։ Մեկ ուրիշ կնոջ հղիությունը տևում է մինչև վերջ, բայց ծննդաբերությունից անմիջապես առաջ երեխան մահանում է։ Եթե առաջին կինը կարող է հույս ունենալ, որ իր երեխան հարություն կառնի, այդ դեպքում ինչո՞ւ նման հույս չի կարող ունենալ երկրորդ կինը։

Այսպիսով՝ Աստվածաշունչը հստակ ասում է, որ կյանքը սկսվում է բեղմնավորման ժամանակ, և որ Եհովան չծնված երեխային համարում է եզակի և արժեքավոր էակ։ Ի մտի ունենալով այս սուրբգրային ճշմարտությունները՝ ոմանք գուցե համաձայն չլինեն, որ այն երեխաները, ովքեր դեռ չծնված մահացել են, հարություն չեն առնելու։ Շատ հավանական է՝ այդ մարդիկ մտածեն այսպես. նման կարծիքը ստվեր է գցում սուրբգրային այն տեսակետի վրա, ըստ որի՝ արգելվում է արհեստական վիժումը, իսկ այդ արգելքը մեծապես հիմնված է վերոհիշյալ ճշմարտությունների վրա։

Նախկինում այս պարբերագրում հարցեր են բարձրացվել՝ կապված այն բանի հետ, թե արդյոք այն երեխաները, ովքեր դեռ չծնված մահացել են, հարություն կառնեն։ Նման հարցերը կասկածի տակ են դրել այդ երեխաների հարության հնարավորությունը։ Այդ հարցերից էր, օրինակ, հետևյալը. արդյո՞ք Աստված դրախտում կնոջ մեջ կդնի թեկուզ որոշ չափով զարգացած սաղմ։ Սակայն հետագա ուսումնասիրությունները, աղոթքները և խորհրդածությունը Կառավարիչ մարմնին օգնեցին հասկանալու, որ նման հարցերը իրականում կապ չունեն հարության հույսի հետ։ Հիսուսն ասաց. «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկ. 10։27)։ Հենց Հիսուսի դեպքն է փաստում այս խոսքի ճշմարտացիությունը. Աստված նրա կյանքը երկնքից տեղափոխեց երիտասարդ կույսի արգանդը, ինչը մարդկային տեսանկյունից լիովին անհավանական բան է։

Արդյո՞ք այս ամենից հետևում է, որ ըստ Աստվածաշնչի՝ այն երեխաները, որ դեռ չծնված մահացել են, հարություն կառնեն։ Պետք է շեշտենք, որ Աստվածաշունչը ուղղակիորեն չի պատասխանում այս հարցին, ուստի հիմքեր չկան դոգմատիկ լինելու։ Այս թեմային առնչվող հարցերը կարող են անվերջ լինել։ Իրականում թերևս ավելի լավ է ենթադրություններ չանել։ Մի բան հաստատ գիտենք. դա Եհովա Աստծու գործն է։ Նա հարուստ է սիրառատ բարությամբ ու ողորմությամբ (Սաղ. 86։15, ՆԱ)։ Անկասկած, Աստված սրտանց ուզում է հարության միջոցով վերացնել մահվան հետքերը (Յոբ 14։14, 15)։ Կարող ենք վստահ լինել, որ նա միշտ ճիշտն է անում։ Աստծու Որդին «հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի», և մենք գիտենք, որ դրա շնորհիվ շուտով մեր բոլոր ցավերը, որ բերում է իրերի այս ամբարիշտ համակարգը, կամոքվեն (1 Հովհ. 3։8)։

[ծանոթագրություն]

a Այս համարները երբեմն թարգմանվում են այնպես, կարծես միայն երեխայի մոր մահվան դեպքում է մեղավորին մահապատիժ հասնում։ Սակայն բնագիր եբրայերեն տեքստը ցույց է տալիս, որ նա երկու դեպքում էլ մահվան էր արժանի։

[նկար 13–րդ էջի վրա]

Եհովան կամոքի ամեն ցավ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը