Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 2/15 էջ 22–23
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ի՞նչ է մկրտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2010 Դիտարան
w10 2/15 էջ 22–23

Ընթերցողների հարցերը

Ո՞ր դեպքում անհատը կարող է նորից մկրտվել։

Մկրտված անհատը որոշ հանգամանքների պատճառով գուցե սկսի կասկածել, թե արդյոք իր մկրտությունը վավերական է, և ցանկանա նորից մկրտվել։ Օրինակ՝ մկրտությանը նախորդող ժամանակահատվածում հնարավոր է, որ անհատը գաղտնաբար այնպիսի կյանք է վարել կամ այնպիսի բան է արել, որի պատճառով ընկերակցությունից կզրկվեր, եթե մկրտված լիներ։ Կարելի՞ է նրա նվիրումը վավերական համարել, եթե նա նվիրվել է այդպիսի հանգամանքներում։ Նման անհատները իսկապես նվիրված կլինեին Եհովային, միայն այն դեպքում, եթե իրենց կյանքը ներդաշնակեցրած լինեին Աստվածաշնչի սկզբունքներին։ Սակայն եթե անհատը մկրտվել է, չնայած այս լուրջ խոչընդոտին, ապա տեղին կլինի, որ նա մտածի նորից մկրտվելու անհրաժեշտության մասին։

Իսկ ինչպե՞ս պետք է վարվել, եթե անհատը իր մկրտությանը նախորդող ժամանակահատվածում մեղք չի գործել, սակայն մկրտությունից հետո է այնպիսի լուրջ սխալ արել, որի համար կազմվել է իրավական կոմիտե։ Գուցե նա ասի, որ լիովին չի հասկացել, թե ինչ քայլ է անում մկրտության ժամանակ, և որ իր մկրտությունը իրականում վավերական չի եղել։ Երբ երեցները հանդիպեն լուրջ սխալ գործած անհատի հետ, նրանք չպետք է մկրտության վերաբերյալ հարցեր տան, օրինակ՝ իր կարծիքով՝ իր նվիրումն ու մկրտությունը վավերական են։ Նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ անհատը լսել է մկրտության քայլի լրջության մասին ելույթ, որը հիմնված է եղել Աստվածաշնչի վրա։ Նա դրական պատասխան է տվել մկրտությունից առաջ իրեն ուղղված հարցերին։ Այնուհետև փոխել է իր հագուստը և թույլ է տվել, որ իրեն ամբողջությամբ ընկղմեն ջրի մեջ։ Ուստի տրամաբանական է մտածել, որ նա լիովին ըմբռնել է, թե ինչ կարևոր և լուրջ քայլ է կատարում, երբ մկրտվում է։ Այդ պատճառով երեցները նրան պետք է վերաբերվեն որպես մկրտված անհատի։

Իսկ եթե անհատն է հարց բարձրացնում իր մկրտության վավերական լինելու մասին, ապա երեցները կարող են նրա ուշադրությունը հրավիրել «Դիտարանի» 1960 թ. մարտի 1–ի (էջ 159, 160, անգլ.) և 1964 թ. փետրվարի 15–ի (էջ 123–126, անգլ.) համարների վրա, որոնցում մանրամասնորեն քննարկվում է այդ հարցը։ Ի վերջո որոշ հանգամանքներում նորից մկրտվելը անձնական որոշման հարց է, օրինակ՝ երբ անհատը մկրտվելիս չի ունեցել աստվածաշնչյան բավարար գիտելիքներ։

Ի՞նչ պետք է հաշվի առնի քրիստոնյան, երբ մտածում է մի տան մեջ ուրիշների հետ ապրելու մասին։

Թեև այսօր բոլորը չէ, որ ունեն իրենց սեփական տունը, սակայն բոլորին էլ անհրաժեշտ է մի վայր, որտեղ կարող են ապրել։ Տնտեսական վիճակի, առողջական խնդիրների կամ այլ հանգամանքների պատճառով գուցե մեծ ընտանիքները որոշեն միասին ապրել։ Որոշ երկրներում պայմաններն այնպիսին են, որ հարազատ մարդիկ ապրում են մի սենյակում, որտեղ առանձնանալու հնարավորություն ընդհանրապես չկա։

Եհովայի կազմակերպությունը պարտավորված չէ կազմելու կանոնների երկար ցուցակ այն մասին, թե ինչպիսի պայմաններում պետք է ապրեն Եհովայի ծառաները։ Սակայն որպեսզի իմանան՝ Աստված հավանություն տալիս է իրենց ապրելակերպին, թե ոչ, քրիստոնյաներին հորդոր է տրվում աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո քննել, թե ինչ պայմաններում և ում հետ են ապրում։ Քննենք այդ սկզբունքներից մի քանիսը։

Նախևառաջ պետք է մտածել, թե ինչ ազդեցություն կունենան մեզ վրա այն մարդիկ, ում հետ պատրաստվում ենք ապրել։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Պաշտո՞ւմ են Եհովային։ Ապրո՞ւմ են Աստվածաշնչի չափանիշների համաձայն։ Պողոս առաքյալը նախազգուշացրեց. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։

Աստծու Խոսքը պարզ հայտնում է, որ Եհովան դատելու է պոռնիկներին և շնացողներին (Եբր. 13։4)։ Պարզ է, որ Աստծուն ընդունելի չէ, երբ մի տան մեջ հակառակ սեռի անհատները, որոնք ամուսնացած չեն, ապրում են որպես ամուսին և կին։ Ինչ խոսք, քրիստոնյան չի ցանկանա մնալ այնպիսի վայրում, որտեղ անբարոյությունը թույլատրելի բան է համարվում։

Եթե ցանկանում ենք ունենալ Աստծու հավանությունը, պետք է «փախչենք պոռնկությունից» (1 Կորնթ. 6։18)։ Ուստի իմաստուն կլինի, եթե քրիստոնյան խուսափի այնպիսի տան մեջ ապրելուց, որտեղ գուցե անբարոյություն գործելու փորձության մեջ ընկնի։ Իսկ եթե մի տան մեջ ապրում են մի քանի քրիստոնյաներ, կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը նրանց համար փորձություն դառնալ՝ չնախատեսված հանգամանքների պատճառով։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե երկու քրիստոնյաներ, որ ամուսնացած չեն իրար հետ, պատահաբար տանը մենակ մնան, քանի որ մյուսները, որոնք սովորաբար տանն են լինում, մի քանի րոպեով բացակայում են։ Այս իրավիճակը նույնքան վտանգավոր է, որքան այն իրավիճակը, երբ երկու ամուրի անհատներ, ովքեր ռոմանտիկ զգացումներ ունեն իրար նկատմամբ, ապրեն մի տան մեջ։ Քրիստոնյան իմաստություն կդրսևորի, եթե չապրի այդպիսի պայմաններում։

Նմանապես, ճիշտ չի լինի, եթե իրարից բաժանված ամուսինները շարունակեն ապրել մի տան մեջ, քանի որ նախկինում նրանց ունեցած մտերիմ փոխհարաբերությունը կարող է հեշտությամբ դրդել անբարոյության (Առակ. 22։3)։

Եվ ի վերջո պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս. ինչ տեսակետ ունեն շրջապատի մարդիկ։ Եթե քրիստոնյան ընդունելի է համարում այն պայմանները, որում ապրում է, բայց հասարակության կողմից դա ընդունելի չէ, ապա նա պետք է վերանայի իր որոշումը։ Մենք ոչ մի դեպքում չենք ուզում, որ մեր վարքը անարգանք բերի Եհովայի անվան վրա։ Պողոսը այսպիսի խոսքեր ասաց. «Գայթակղության պատճառ մի՛ եղեք հրեաների համար, նաև հույների և Աստծու ժողովի համար, ինչպես որ ես եմ ամեն ինչում հաճեցնում բոլորին՝ փնտրելով ոչ թե իմ սեփական օգուտը, այլ շատերինը, որպեսզի նրանք փրկվեն» (1 Կորնթ. 10։32, 33)։

Համապատասխան ապրելու վայր գտնելը լուրջ դժվարություն կարող է լինել այն անհատների համար, ովքեր ցանկանում են հետևել Եհովայի արդար չափանիշներին։ Այդուհանդերձ, քրիստոնյաները պետք է «շարունակեն հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը»։ Նրանք պետք է համոզված լինեն, որ իրենց տանը ոչ մի անվայել բան տեղի չի ունենա (Եփես. 5։5, 10)։ Ուստի կարևոր է, որ քրիստոնյաները աղոթեն Եհովային առաջնորդության համար և ամեն բան անեն, որպեսզի պաշտպանեն իրար և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, ինչպես նաև սուրբ պահեն Եհովայի անունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը