«Մարդիկ կկործանե՞ն այս երկիրը»
● Երբ Տիեզերքից նայում ենք Երկիր մոլորակին, այն նման է մի կապտավուն մարգարտի, սակայն երբ մոտենում ենք, տեսնում ենք, որ մեր բնօրրանը աղետալի վիճակում է։ Ինչո՞ւ։ Պատասխանն ակնհայտ է. բնակիչները շատ անխնա կերպով են վերաբերվում այս «տանը»։ Ավելին, նրանք ոչ միայն բառի բուն իմաստով են ավերում երկիրը՝ աղտոտելով այն, հատելով անտառները և վատնելով նրա ռեսուրսները, այլև բարոյական ու հոգևոր առումով՝ լցնելով երկիրը բռնությամբ, արյունահեղությամբ և սեռական անբարոյությամբ։
Այս ցավալի իրավիճակների մասին մոտ երկու հազար տարի առաջ կանխագուշակել է Աստվածաշունչը ապշեցուցիչ մարգարեությունների միջոցով (2 Տիմոթեոս 3։1–5; Հայտնություն 11։18)։ Աստծու Խոսքում նաև գրվել է, որ ոչ թե մարդ արարածը, այլ Աստված լիովին կշտկի ամեն բան։ Այս կարևոր թեմայի մասին կխոսվի հանրային ելույթում, որը կոչվում է «Մարդիկ կկործանե՞ն այս երկիրը»։ Ելույթը կհնչի «Թող գա Աստծու Թագավորությունը» մարզային համաժողովի ժամանակ։ Եհովայի վկաների մարզային համաժողովները Միացյալ Նահանգներում կսկսվեն մայիս ամսին և կշարունակվեն անցկացվել ամբողջ աշխարհով մեկ։
Դուք սրտանց հրավիրվում եք մասնակցելու ձեր տարածքում անցկացվող համաժողովին։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ձեր տարածքի Եհովայի վկաների հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։ Միացյալ Նահանգներում և Կանադայում անցկացվելիք համաժողովների վայրերի ցուցակը կարելի է գտնել www.pr418.com վեբ կայքում։