Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 10/1 էջ 7
  • 4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արդարության աղաղակները երբևէ կլսվե՞ն
    Այլ նյութեր
  • Անարդարություն. ինչպե՞ս արձագանքել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ապավինիր Եհովային և ապրիր
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2014 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 10/1 էջ 7

4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս աշխարհում, Աստծու կամքով է։ Աստված է մեղավոր, որ աշխարհը լի է խտրականությամբ, անարդարությամբ և հարստահարումով»։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստված չէ աշխարհում տիրող անարդարության պատճառը։ «Նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են» (2 Օրենք 32։4)։

Աստված մեծահոգի է բոլորի հանդեպ, այդ թվում նաև նրանց, ովքեր ակնհայտորեն արժանի չեն նրա մեծահոգությանը։ Օրինակ՝ «նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։ Նա տարբերություն չի դնում ռասաների կամ զանազան մշակույթների միջև։ Գործեր 10։34, 35 համարներում կարդում ենք. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։

Այդ դեպքում որտեղի՞ց է ծագում անարդարությունը։ Շատ մարդիկ սեփական կամքով են որոշում անարդար վարվել՝ չհետևելով Աստծու օրինակին (2 Օրենք 32։5)։ Նաև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված թույլատրել է իր թշնամուն՝ Բանսարկու Սատանային, իշխանություն ունենալ ամբողջ աշխարհի վրաa (1 Հովհաննես 5։19)։ Սակայն շուտով Եհովան նրան զրկելու է այդ իշխանությունից։ Նա արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել «Բանսարկուի գործերը քանդելու» համար (1 Հովհաննես 3։8)։

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Թերևս խիստ մտահոգված եք ապականվածության, հարստահարման և անարդարության մասին անվերջ հաղորդումներից։ Այս ամենի պատճառն իմանալը կարող է օգնել ձեզ հասկանալու, թե ինչու են պայմաններն այսքան վատ և թե ինչու է մարդը միշտ անհաջողության մատնվում, չնայած որ մեծագույն ջանքեր է գործադրում աշխարհն ավելի լավը դարձնելու համար (Սաղմոս 146։3)։ Կարիք չկա ժամանակ և էներգիա ծախսելու այնպիսի փոփոխությունների հասնելու համար, որոնք լավագույն դեպքում կարող են լինել ժամանակավոր։ Փոխարենը՝ դուք կարող եք ունենալ ապագայի հիմնավոր հույս, որը խարսխված է Աստծու խոստումների հանդեպ ձեր վստահության վրա (Հայտնություն 21։3, 4)։

Անարդարության իրական պատճառը հասկանալը օգտակար է հատկապես այն ժամանակ, երբ անձամբ ձեզ հետ է որևէ վատ բան պատահում կամ անարդարության եք բախվում։ Գուցե Աստծու ծառա Ամբակումի պես բացականչենք. «Օրենքը կորցրել է իր ուժը, ու երբեք արդարություն գործի չի դրվում» (Ամբակում 1։4)։ Աստված չհանդիմանեց Ամբակումին այս խոսքերի համար։ Փոխարենը՝ նա իր ծառային ասաց, որ ինքը ժամանակ է նշանակել իրերի դրությունը շտկելու համար, և օգնեց նրան ուրախ մնալու դժվարությունների ներքո (Ամբակում 2։2–4; 3։17, 18)։ Նմանապես, եթե մեր սրտի խորքում համոզված լինենք, որ Աստված վերացնելու է անարդարությունը, ապա կունենանք հոգեկան անդորր, չնայած որ ապրում ենք անարդար աշխարհում։

[ծանոթագրություն]

a Այն մասին, թե որտեղից է առաջ եկել Սատանան, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։

[մեջբերում 7-րդ էջի վրա]

Իրո՞ք Աստված է մեղավոր տառապանքի և անարդարության համար։

[նկար 7-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Sven Torfinn/Panos Pictures

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը