Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 7/15 էջ 32
  • «Երազանքս իրականացավ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Երազանքս իրականացավ»
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ասա նրանց, որ սիրում ես
    Դեպքեր ծառայությունից
  • «Ես երբեք նման սեր չեմ զգացել»
    2008 Դիտարան
2012 Դիտարան
w12 7/15 էջ 32

«Երազանքս իրականացավ»

Էմիլիան տասնհինգ տարի առաջ ընդհանուր ռահվիրա էր ծառայում։ Սակայն ստիպված եղավ դադարեցնել լիաժամ ծառայությունը։ Վերջին մի քանի տարիներին նա հաճախ էր մտածում իր կյանքի այդ ամենաերջանիկ ժամանակաշրջանի մասին և ցանկանում էր կրկին շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։

Սակայն Էմիլիայի աշխատանքը չափազանց շատ ժամանակ էր խլում իրենից, և դրա պատճառով նա կորցրել էր ուրախությունը։ Մի անգամ իր աշխատակիցների հետ խոսելիս նա հառաչելով ասաց. «Այնքա՜ն կուզեի, որ աշխատանքային ժամերս քիչ լինեին»։ Բաժնի ղեկավարը, իմանալով այդ մասին, մոտեցավ նրան՝ պարզելու, թե արդյոք դա ճիշտ է։ Էմիլիան ասաց, որ իսկապես այդպիսի ցանկություն ունի։ Բայց այդ ամենը հնարավոր դարձնելու համար հարկավոր էր ստանալ տնօրենի հավանությունը, քանի որ ընկերության կարգուկանոնը պահանջում էր, որ բոլոր աշխատողները լիովին նվիրվեին աշխատանքին։ Քույրը նախապատրաստվեց տնօրենի հետ հանդիպմանը և աղոթեց խաղաղություն ու քաջություն ունենալու համար։

Հանդիպման ժամանակ Էմիլիան նրբանկատորեն, բայցև համարձակությամբ խնդրեց կրճատել իր աշխատաժամերը։ Նա բացատրեց, որ իր ազատ ժամանակն օգտագործում է ուրիշներին օգնելու համար։ Քույրն ասաց. «Ես Եհովայի վկա եմ և հոգևորապես օգնում եմ մարդկանց։ Ներկայումս շատերի բարոյականությունը խարխլված է։ Նրանք հստակ արժեքների ու չափանիշների կարիք ունեն, և այն իմաստուն խորհուրդները, որ հայտնում եմ Աստվածաշնչից, անգնահատելի օգնություն են նրանց համար։ Ես, իհարկե, չեմ ցանկանում, որ աշխատանքից դուրս իմ գործունեության պատճառով ընկնի այստեղ կատարած աշխատանքիս որակը, այլ պարզապես ուզում եմ ավելի շատ ազատ ժամանակ ունենալ մարդկանց օգնելու համար։ Սա է պատճառը, որ ցանկանում եմ կրճատել աշխատաժամերս»։

Տնօրենը ուշադրությամբ լսեց և ասաց, որ ինքը մի ժամանակ մտածել է բարեգործական աշխատանք անելու մասին։ Հետո ավելացրեց. «Կարծում եմ ներկայացված պատճառների համար պետք է բավարարել ձեր խնդրանքը։ Բայց հասկանո՞ւմ եք, որ ավելի քիչ գումար կվաստակեք»։ Էմիլիան պատասխանեց, որ գիտակցում է այդ ամենը, և եթե հարկ լինի, կպարզեցնի իր կյանքը։ Նաև ավելացրեց. «Իմ գլխավոր նպատակն այն է, որ իսկապես իմաստալից մի բան անեմ մարդկանց համար»։ Ի պատասխան՝ տնօրենն ասաց. «Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր անեսասիրաբար իրենց ժամանակը տրամադրում են ուրիշներին»։

Այդ ընկերության աշխատողներից ոչ մեկը երբևէ նման արտոնություններ չէր ունեցել։ Այժմ Էմիլիան թույլտվություն ունի աշխատելու միայն շաբաթվա չորս օրը։ Ի զարմանս իրեն՝ նրա աշխատավարձը բարձրացրին, ու հիմա նա վաստակում է նույնքան, որքան նախկինում։ Նա ասում է. «Երազանքս իրականացավ. ես կրկին կարող եմ ռահվիրա ծառայել»։

Մտածե՞լ ես հանգամանքներդ փոխելու մասին, որ սկսես կամ վերսկսես ռահվիրայական ծառայությունդ։

[մեջբերում 32-րդ էջի վրա]

Տնօրենն ասաց. «Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր անեսասիրաբար իրենց ժամանակը տրամադրում են ուրիշներին»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը