Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 11/1 էջ 5
  • Սուտ. Աստված խորհրդավոր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուտ. Աստված խորհրդավոր է
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս են մեկնաբանում Երրորդությունը
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Արդյո՞ք, Երրորդությունը Աստվածաշնչի հստակ ուսմունք է
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Աստված Երրորդությո՞ւն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2013 Դիտարան
w13 11/1 էջ 5

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ

Սուտ. Աստված խորհրդավոր է

ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։

Քրիստոնեական «երեք հիմնական ճյուղերը՝ կաթոլիկությունը, արևելյան ուղղափառությունը և բողոքականությունը, սովորեցնում են, որ Աստված եռանձնյա է՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Համաձայն քրիստոնեական աստվածաբանության՝ դրանք ոչ թե երեք առանձին աստվածներ են, այլ երեքը մեկ աստված են» (The New Encyclopædia Britannica)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Հիսուսը՝ Աստծու Որդին, երբեք չասաց, թե հավասար է իր Հորը կամ էլ որ նրանք միևնույն անձնավորությունն են։ Փոխարենը՝ հետևյալն ասաց. «Ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28)։ Հիսուսը նաև իր աշակերտներից մեկին ասաց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։

Սուրբ Հոգին, կամ՝ ոգին, անձ չէ։ Առաջին դարի քրիստոնյաները «սուրբ ոգով լցվեցին»։ Եհովան ասել էր. «Ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա» (Գործեր 2։1–4, 17)։ Սուրբ ոգին Երրորդության մաս չէ, այն Աստծու գործուն ուժն է։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։

Երրորդությունը, ինչպես բացատրում են աստվածաբաններ Կարլ Ռահները և Հերբերտ Ֆորգրիմլերը, «հնարավոր չէ հասկանալ առանց հայտնության, և նույնիսկ հայտնությունից հետո այն չենք կարող լիովին ըմբռնել»։ Կարո՞ղ ես անկեղծորեն սիրել մեկին, ում հնարավոր չէ ճանաչել կամ հասկանալ։ Երրորդության մասին ուսմունքը խանգարում է ճանաչել ու սիրել Աստծուն։

Մարկոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածներից մեկում, հասկանում էր, որ Երրորդության գաղափարը խանգարում է ճանաչել Աստծուն։ Նա ասում է. «Կարծում էի, որ Աստված թաքցնում է, թե ով է ինքը, և դա նրան ավելի հեռու, խորհրդավոր ու անմատչելի էր դարձնում»։ Սակայն Աստծու Խոսքում գրված է, որ Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Նա մարդկանցից չի թաքցնում իր ով լինելը։ Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք իրեն։ Հիսուսն ասաց. «Մենք երկրպագում ենք նրան, ում ճանաչում ենք» (Հովհաննես 4։22)։

«Երբ ես իմացա, որ Աստված Երրորդության մաս չէ, կարողացա նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատել»,— ասում է Մարկոն։ Եթե Եհովան մեզ համար իրական Անձնավորություն լինի, ոչ թե խորհրդավոր էակ, դժվար չի լինի սիրել նրան։ Աստվածաշնչում գրված է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը