Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 1/1 էջ 4–5
  • Պայքար մահվան դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պայքար մահվան դեմ
  • 2014 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՂԹԵԼ ՄԱՀԻՆ
  • Որքա՞ն կարող է ապրել մարդը
    2004 Դիտարան
  • Հնարավո՞ր է հաղթել դարավոր թշնամուն՝ մահին
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դուք կարող եք ապրել հավիտյան
    2006 Դիտարան
  • «Մահը կլանվեց»
    2005 Դիտարան
Ավելին
2014 Դիտարան
w14 1/1 էջ 4–5
Եգիպոսի փարավոն

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՄԻ՞ԹԵ ՄԱՀՈՎ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Պայքար մահվան դեմ

Չինացի կայսր Ցին Շին Հուանդի և իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոն

ՑԻՆ ՇԻՆ ՀՈՒԱՆԴԻ ԿԱՅՍՐ

ՀԵՏԱԶՈՏՈՂ ԽՈՒԱՆ ՊՈՆՍԵ ԴԵ ԼԵՈՆ

Մահը դաժան թշնամի է, որի դեմ պայքարում ենք մեր ողջ զորությամբ։ Երբ այն խլում է մեր սիրելի հարազատին, չենք կարողանում համակերպվել այդ դառը իրողության հետ։ Իսկ երիտասարդ տարիներին թերևս մտածում ենք, թե երբեք չենք հայտնվի այս դաժան թշնամու ճիրաններում՝ պատրանք, որը փայփայում ենք հնարավորինս երկար։

Ոչ ոք այնքան չի ձգտել անմահության, որքան հնում ապրած փարավոնները։ Նրանք թե՛ իրենց, թե՛ իրենց ծառաների գրեթե ողջ կյանքը նվիրել են մահին հաղթելու միջոց որոնելուն։ Նրանց կառուցած բուրգերը վկայում են իրենց որոնումների և ապարդյուն ջանքերի մասին։

Չինական կայսրերը նույնպես երազում էին անմահության հասնել, օրինակ՝ նրանք փորձում էին գտնել կյանքի էլիքսիրը։ Ցին Շին Հուանդի կայսրը պատվիրեց իր ալքիմիկոսներին, որ մահվան դեմ կախարդական հեղուկ գտնեն։ Բայց նրանց գրեթե բոլոր պատրաստուկները սնդիկ էին պարունակում, և հավանաբար, այդ պատրաստուկներից մեկն էլ դարձավ կայսրի մահվան պատճառը։

16-րդ դարի իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնն անցավ Կարիբյան ծովով՝ ինչպես ասում են, երիտասարդության աղբյուր գտնելու նպատակով։ Իր ճամփորդության ժամանակ նա հայտնաբերեց Ֆլորիդան (ԱՄՆ), սակայն մի քանի տարի անց Ամերիկայի բնիկների հետ ընդհարման ժամանակ զոհվեց։ Իսկ երիտասարդության աղբյուրն այդպես էլ չգտնվեց։

Փարավոնները, կայսրերը և հետազոտողները՝ բոլորն էլ պայքարել են մահվան դեմ։ Մի՞թե մեզանից յուրաքանչյուրը հավանություն չէր տա նրանց նպատակին, նույնիսկ եթե մեզ դուր չգային նրանց ընտրած միջոցները։ Իրականում բոլորս էլ սրտի խորքում փափագում ենք անվերջ ապրել։

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՂԹԵԼ ՄԱՀԻՆ

Ինչո՞ւ ենք պայքարում մահվան դեմ։ Աստվածաշունչը հայտնում է պատճառը։ Մեր Արարչի՝ Եհովա Աստծուa մասին կարդում ենք. «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։11)։ Մենք ցանկանում ենք վայելել կյանքը ոչ թե 80 տարի, այլ ընդմիշտ (Սաղմոս 90։10)։ Դա մեր սրտի փափագն է։

Ինչո՞ւ է Աստված «հավիտենությունը» դրել մեր սրտում։ Մեզ հուսահատեցնելո՞ւ համար։ Բոլորովի՛ն։ Նա խոստանում է, որ մահվան դեմ հաղթանակ կտարվի։ Աստվածաշնչում բազմիցս խոսվում է այն մասին, որ մահը ոչնչացվելու է, և որ Աստված հավիտենական կյանք է շնորհելու մեզ (տե՛ս «Հաղթանակ մահվան դեմ» շրջանակը)։

Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այսպիսով՝ հնարավո՛ր է հաղթանակ տանել մահվան դեմ։ Հիսուսն ասաց, որ միայն Աստված կարող է անել դա։

a «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

Հաղթանակ մահվան դեմ

  • «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8)։

  • «Սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 6։40)։

  • «Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26)։

  • «[Մենք ունենք] հավիտենական կյանքի հույս, ինչը և Աստված, որը չի կարող ստել, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ» (Տիտոս 1։2)։

  • «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը