Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp19 № 2 էջ 8–9
  • Երբ կողակիցը դավաճանում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ կողակիցը դավաճանում է
  • 2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄՏՔԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ
  • Մխիթարություն դժվարությունների ժամանակ
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • 3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է
    2018 Դիտարան (հանրային թողարկում)
  • Մտահոգություն ընտանիքի մասին
    2015 Դիտարան
Ավելին
2019 Դիտարան (հանրային թողարկում)
wp19 № 2 էջ 8–9
Կինն աղոթում է

Երբ կողակիցը դավաճանում է

«Երբ ամուսինս ասաց, որ ավելի երիտասարդ կնոջ է հանդիպել ու հեռանում է ինձնից, այնպիսի ցավ զգացի, որ պարզապես ուզում էի մեռնել։ Դա այնքան անարդար էր, հատկապես այն բոլոր զոհողություններից հետո, որ արել էի նրա համար» (Մարիա, Իսպանիա)։

«Երբ կինս անսպասելիորեն լքեց ինձ, ասես մի բան փշրվեց իմ մեջ։ Մեր բոլոր երազանքները, հույսերը, ծրագրերը հօդս ցնդեցին։ Օրեր էին լինում, որ մտածում էի, թե մտատանջություններս անցել են, բայց մեկ էլ կրկին համակվում էի խոր հուսահատությամբ» (Բիլ, Իսպանիա)։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ անհավատարմությունը անասելի ցավ է պատճառում։ Ոմանք կարողացել են ներել զղջացող կողակցին և վերականգնել իրենց փոխհարաբերությունները։a Բայց անկախ այն բանից ամուսնությունը կպահպանվի, թե ոչ, նրանք, ովքեր իմանում են, որ կողակիցը դավաճանել է, հոգեկան ծանր ապրումներ են ունենում։ Ինչպե՞ս կարող են նման իրավիճակում հայտնված մարդիկ հաղթահարել այդ ցավը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄՏՔԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ

Շատերը, ովքեր կողակցի դավաճանության պատճառով ծանր ապրումներ են ունեցել, մեծ մխիթարություն են ստացել Աստվածաշնչից։ Նրանք հասկացել են, որ Աստված տեսնում է իրենց արցունքները և կարեկցում է իրենց (Մաղաքիա 2։13–16)։

«Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղմոս 94։19)։

«Այս խոսքերը կարդալիս պատկերացնում էի, թե ինչպես է Եհովան հոգատար հոր պես քնքշորեն փարատում իմ ցավը»,— պատմում է Բիլը։

«Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում» (Սաղմոս 18։25)։

Կարմենը, ում կողակիցը ամիսներ շարունակ դավաճանել էր իրեն, ասում է. «Ամուսինս հավատարիմ չմնաց, բայց ես համոզված էի, որ Եհովան միշտ նվիրված կլինի իմ հանդեպ։ Նա ինձ երբեք չի հիասթափեցնի»։

«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով.... թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

«Ես նորից ու նորից կարդում էի այդ խոսքերը,— ասում է Սաշան։— Ավելի ու ավելի շատ էի աղոթում Աստծուն, և նա ինձ ներքին խաղաղություն էր տալիս»։

Բոլոր այս մարդիկ հաճախ մտածել են, որ այլևս չեն կարող դիմանալ, էլ չեն ուզում ապրել։ Բայց նրանք սովորել են ամբողջությամբ վստահել Եհովա Աստծուն և ուժ են ստացել՝ կարդալով նրա Խոսքը։ Բիլը ասում է. «Երբ թվում էր, թե իմ կյանքում ամեն ինչ փուլ է եկել, հավատս իմաստով լցրեց իմ կյանքը։ Թեև մի որոշ ժամանակ քայլել եմ «թանձր խավարի հովտում», բայց Աստված միշտ ինձ հետ է եղել» (Սաղմոս 23։4)։

a Այն մասին, թե ինչպես որոշել՝ ներել դավաճանած կողակցին, թե ոչ, կարող եք կարդալ «Երբ կողակիցը դավաճանել է» վերնագրով հոդվածաշարը («Արթնացե՛ք», 1999 թ., ապրիլի 22, անգլ., ռուս.)։ Տես նաև «Ինչպես վերականգնել վստահությունը» հոդվածը («Դիտարան», 2012 թ., մայիսի 1, էջ 12–15)։

Ինչպես են ոմանք հաղթահարել իրենց ցավը

Մտածեք Աստվածաշնչի մխիթարական խոսքերի շուրջ

Բիլն ասում է. «Ես կարդում էի «Հոբ» գիրքը, «Սաղմոսները» և ընդգծում էի իմ իրավիճակին համապատասխանող բոլոր հատվածները։ Հասկացա, որ այդ մարդիկ, ում մասին կարդում էի, ունեին նույն ցավն ու մտատանջությունները, ինչ ես»։

Մխիթարություն գտեք երաժշտության մեջ

«Երբ գիշերը չէի կարողանում քնել, երաժշտություն էի լսում,— պատմում է Կարմենը։ — Դա ինձ շատ էր սփոփում»։ Իսկ Դենիելն ասում է. «Սովորեցի կիթառ նվագել։ Եվ շուտով զգացի, որ երաժշտության մեջ հնչյունների ներդաշնակությունը նպաստում է, որ իմ հոգում էլ վերականգնվեն խաղաղությունն ու ներդաշնակությունը»։

Խոսեք ձեր զգացումների մասին

«Սովոր չէի ուրիշների հետ խոսել իմ զգացումների մասին,— ասում է Դենիելը։— Բայց մի քանի լավ ընկերներ ունեմ և որոշեցի սիրտս բացել նրանց առաջ։ Ամեն օր նրանց պատմում էի իմ ապրումների մասին՝ թե՛ նամակ գրելով, թե՛ անձամբ զրուցելով։ Դա ինձ շատ էր օգնում»։ Սաշան պատմում է. «Ինձ համար մեծ օգնություն է եղել իմ ընտանիքը։ Մայրս միշտ կողքիս էր։ Երբ ուզում էի խոսել, նա պատրաստ էր լսել։ Իսկ հայրս օգնում էր, որ սիրված ու ապահով զգամ, և որ իմ էմոցիոնալ ապաքինումը ընթանա իր հունով»։

Անդադար աղոթեք

«Ես անընդհատ աղոթում էի,— ասում է Կարմենը։— Զգում էի, որ Աստված կողքիս է, լսում է ինձ և օգնում։ Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի մոտեցա Աստծուն»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը