Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 հուլիս էջ 30–31
  • Արդյո՞ք Հիսուսը ինձ համար է մահացել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյո՞ք Հիսուսը ինձ համար է մահացել
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԻՍՈՒՍԻ ՏԵՍԱԿԵՏԸ
  • Ի՞ՆՉՆ ՕԳՆԵՑ ՊՈՂՈՍԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՆՎԵՐԸ
  • ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ՍՐՏԵՐԻՑ ՄԵԾ Է
  • Դու թանկ ես Եհովայի համար
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստված կարող է մխիթարել քեզ
    2014 Դիտարան
  • Լավ օրինակ՝ Պողոս
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Խորացրու երախտագիտությունդ փրկանքի համար
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 հուլիս էջ 30–31
Երկու եղբայր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում մի մարդու հետ, որը շատ դաջվածքներ ունի, ինչպես նաև վզնոցներ ու թևնոցներ է կրում

Արդյո՞ք Հիսուսը ինձ համար է մահացել

ԱՍՏԾՈՒ վաղեմի ծառաները մեզ պես մարդիկ են եղել և «այնպիսի զգացմունքներ են ունեցել, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Աստվածաշունչը լի է նրանց զգացմունքների և ապրումների մասին պատմող արձանագրություններով։ Օրինակ՝ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից պարզ հասկանում ենք, թե նա ինչ էր զգում. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է.... Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (Հռոմ. 7։21–24)։ Այս անկեղծ խոսքերը մեզ ուժ են տալիս պայքարելու մեր անկատարության դեմ։

Աստվածաշնչում սա միակ տեղը չէ, որ Պողոսը խոսում է իր զգացմունքների մասին։ Գաղատացիներ 2։20-ում նա ասում է. «[Քրիստոսը] սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար»։ Պողոսը վստահ էր սրանում։ Իսկ դու նրա պես վստա՞հ ես, որ Հիսուսը քեզ համար է մահացել։ Գուցե երբեմն կասկածում ես։

Եթե անցյալում գործած մեղքերի պատճառով քեզ մեղավոր ու անարժեք ես զգում, հնարավոր է՝ դժվարանում ես հավատալ, որ Եհովան սիրում է քեզ ու ներել է քո մեղքերը։ Քեզ համար գուցե դժվար է Հիսուսի փրկանքն ընդունել որպես նվեր՝ տրված անձամբ քեզ։ Բայց արդյո՞ք Հիսուսն ուզում է, որ մենք նրա տված զոհն ընդունենք որպես մեզ արված նվեր։ Եթե այո, ապա ի՞նչը կօգնի, որ այդպես վերաբերվենք նրա զոհին։ Եկեք քննարկենք այս հարցերը։

ՀԻՍՈՒՍԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Այո՛, Հիսուսն ուզում է, որ մենք նրա տված զոհն ընդունենք որպես մեզ արված նվեր։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Մի պահ մտքումդ կենդանացրու այն տեսարանը, որ նկարագրված է Ղուկաս 23։39–43 համարներում։ Հիսուսը գամված է ցցին։ Նրա կողքին նույն մահապատիժն են կրում երկու տղամարդիկ։ Նրանցից մեկն ընդունում է, որ մեղավոր է։ Կարելի է ենթադրել, որ նա ծանր հանցանք է գործել, քանի որ նման հանցագործությունների դեպքում էր այդքան դաժան մահապատիժ սահմանվում։ Դառնացած տղամարդն աղաչում է Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։

Հիսուսը գամված է ցցին՝ երկու հանցագործների մեջտեղում

Ի՞նչ է պատասխանում Հիսուսը։ Պատկերացրու՝ ինչպես է նա գլուխը բարձրացնում, նայում այդ մարդուն և, չնայած սարսափելի ցավերին, ջանում ժպտալ ու համոզվածությամբ արտաբերում հետևյալ խոսքերը. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Հիսուսը կարող էր այդ հանցագործին պարզապես հիշեցնել, որ «մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Բայց ասաց, թե իր վճարած փրկանքը ինչ էր նշանակելու այդ մարդու համար. նա ապրելու էր դրախտային երկրի վրա։ Հիսուսը նաև ջերմ վերաբերմունք ցույց տվեց նրա նկատմամբ՝ օգտագործելով «դու» և «ինձ» դերանունները։

Անկասկած, Հիսուսն ուզում էր, որ այդ մարդը փրկանքն ընդուներ որպես նվեր՝ տրված անձամբ իրեն։ Եթե նա այսպիսի վերաբերմունք ուներ մի հանցագործի հանդեպ, որը նույնիսկ հնարավորություն չունեցավ դառնալու իր հետևորդը, ապա մի՞թե թանկ չի համարում մկրտված քրիստոնյաներին, որոնք հավատարմորեն ծառայում են Աստծուն։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ իսկապես հավատալ, որ Քրիստոսի զոհը անձամբ մեզ է օգուտ բերում՝ անկախ այն բանից, թե անցյալում ինչ մեղքեր ենք գործել։

Ի՞ՆՉՆ ՕԳՆԵՑ ՊՈՂՈՍԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՆՎԵՐԸ

Հիսուսը Պողոսին հանձնարարություն տվեց քարոզելու, և դա փոխեց նրա վերաբերմունքը փրկանքի հանդեպ։ Ինչպե՞ս։ Պողոսը բացատրում է. «Երախտապարտ եմ Քրիստոս Հիսուսին՝ մեր Տիրոջը, որը զորություն տվեց ինձ և ինձ հավատարիմ համարեց՝ ծառայության նշանակելով, թեպետ նախկինում ես հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ էի» (1 Տիմոթ. 1։12–14)։ Հիսուսից ստանալով այս նշանակումը՝ Պողոսը համոզվեց, որ նա ողորմած է իր հանդեպ, որ սիրում ու վստահում է իրեն։ Մեր Տերը նույն վստահությունը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ է դրսևորել՝ պատվիրելով քարոզել բարի լուրը (Մատթ. 28։19, 20)։ Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ նա իր կյանքը ամեն մեկիս համար է տվել։

Ալբերտ անունով մի եղբայր, որը գրեթե 34 տարի զրկված է եղել ընկերակցությունից և վերջերս վերականգնվել է, ասում է. «Մեղքերս միշտ իմ առջև են։ Բայց ծառայության ժամանակ այնպիսի զգացում եմ ունենում, ասես ես էլ Պողոս առաքյալի պես անձամբ Հիսուսից եմ ստացել քարոզելու հանձնարարությունը։ Դա ինձ ուժ է տալիս, ու ես կարողանում եմ տեսնել նաև իմ լավ կողմերը, իմաստալից կյանքով ապրել և հավիտենական ապագայի հույս ունենալ» (Սաղ. 51։3)։

Երկու եղբայր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում մի մարդու հետ, որը շատ դաջվածքներ ունի, ինչպես նաև վզնոցներ ու թևնոցներ է կրում

Ինչ մարդու հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրես, հավաստիացրու նրան, որ Հիսուսը կարեկցում ու սիրում է իրեն

Մեկ ուրիշ եղբայր էլ՝ Ալանը, որը նախկինում հանցագործ է եղել, ասում է. «Մինչև հիմա մտածում եմ այն վնասների մասին, որ հասցրել եմ մարդկանց։ Երբեմն դրանից վհատվում եմ։ Սակայն շնորհակալ եմ Եհովային, որ ինձ պես մեղավորին թույլ է տվել բարի լուրը հայտնել ուրիշներին։ Երբ տեսնում եմ մարդկանց դրական արձագանքը, կրկին ու կրկին համոզվում եմ, որ Եհովան անչափ բարի է ու սիրառատ։ Երբեմն զգում եմ, թե նա ինչպես է իմ միջոցով օգնում նրանց, ովքեր ինձ նման հանցավոր կյանքով են ապրել»։

Այո՛, մեր ծառայության շնորհիվ մենք բարիք ենք անում և բարի բաների մասին ենք մտածում։ Այն, որ Հիսուսը այս գործը հանձնարարել է յուրաքանչյուրիս, փաստում է, որ նա վստահում, սիրում ու կարեկցում է մեզ։

ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ՍՐՏԵՐԻՑ ՄԵԾ Է

Քանի դեռ ապրում ենք Սատանայի աշխարհում, մեր սրտերը, հնարավոր է, շարունակեն մեղադրել մեզ նախկինում գործած մեղքերի համար։ Ի՞նչը կօգնի պայքարել այսպիսի զգացումների դեմ։

«Ինձ զորացնում է այն միտքը, որ Աստված մեր սրտերից մեծ է»,— ասում է Ջին անունով մի քույր, որը մինչ օրս իրեն մեղավոր է զգում այն բանի համար, որ երիտասարդ տարիքում երկակի կյանքով է ապրել (1 Հովհ. 3։19, 20)։ Մենք նույնպես կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան ու Հիսուսը լիովին հասկանում են մեր մեղավոր վիճակը։ Հիշենք. այդ նրանք էին, որ սիրուց մղված՝ փրկանք տվեցին և դա արեցին ոչ թե կատարյալ մարդկանց համար, այլ զղջացող մեղավորների (1 Տիմոթ. 1։15)։

Ուստի աղոթիր և խորհրդածիր այն մասին, թե Հիսուսն ինչպես է վարվել անկատար մարդկանց հետ։ Ամեն ջանք թափիր՝ կատարելու քեզ հանձնարարված ծառայությունը։ Այդպես ամբողջ սրտով կհավաստիանաս, որ Հիսուսը մահացել է անձամբ քեզ համար։ Եվ դու էլ Պողոսի պես կասես. «[Աստծու Որդին] սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը