Հարցերի արկղ
◼ Ովքե՞ր կարող են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը ստանալ։
«Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը հրատարակվում է դաշտի ծառայության մասնակիցներին օգնելու և քաջալերելու նպատակով։ Հետևաբար, թերթիկը տարածելու համար չէ։ Բոլոր մկրտված և չմկրտված քարոզիչները կարող են ստանալ թերթիկից։ Կարող են ստանալ նաև այն անհատները, ովքեր կանոնավորաբար հաճախում են Ծառայողական հանդիպմանը և առաջադիմություններ են կատարում դաշտի ծառայության մեջ։ Թերթիկից մեկական օրինակ առանձնացրու Թագավորության սրահի գրադարանի համար։ Ընկերակցությունից զրկված անհատները չպետք է ստանան «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
Որոշ ժողովներ օգտակար են համարում թերթիկը ստացող բոլոր անհատների ցուցակը կազմելը, որից հետո այն բաժանում են ժողովի Գրքի ուսումնասիրության խմբերին համապատասխան։ Ցուցակից կարող են օգտվել Գրքի ուսումնասիրության ղեկավարները թերթիկները բաշխելու համար. կարելի է նույնիսկ յուրաքանչյուր անհատի անունը տպագրել կամ կոկիկ գրել թերթիկի վրա։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը ստացողները պետք է պահպանեն և գործածեն այն Ծառայողական հանդիպմանն ու դաշտի ծառայությանը պատրաստվելու համար։ Շատերը նկատել են, որ նպատակահարմար է իրենց անձնական, աստվածապետական գրադարանում «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի համար առանձին թղթապանակ նախատեսելը՝ ապագայում օգնվելու նպատակով։