Հարցերի արկղ
◼ Ի՞նչ պետք է անել, երբ նշանակված հռետորը հանդիպմանը չի գալիս ժամանակին։
Երբեմն անսպասելի հանգամանքների պատճառով եղբայրը գուցե ժամանակին չգա ծրագրված ելույթը ներկայացնելու։ Եթե երեցները վստահ են, որ նա կարճ ժամանակ հետո կգա, կարող են որոշել սկզբում անցկացնել «Դիտարանի» ուսումնասիրությունը, իսկ հետո Հանրային հանդիպումը։ Իսկ ի՞նչ կարելի է անել, երբ ակնհայտ է, որ հռետորը չի գալու։ Թերևս տեղի հռետորներից մեկը կարող է ներկայացնել իր պատրաստած ելույթներից որևէ մեկը։
Նախապես լավ ծրագրելը կօգնի խուսափելու այս խնդրից։ Հանրային ելույթների համար պատասխանատու եղբայրը պետք է առնվազն մեկ շաբաթ առաջ կապ հաստատի յուրաքանչյուր հռետորի հետ՝ հիշեցնելու նրա նշանակման մասին։ Նա պետք է հիշեցնի հանդիպման ժամը, Թագավորության սրահի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկացնի, թե ինչպես կարող է գալ սրահ։ Հռետորը պետք է նշի այդ մանրամասները։ Նա պետք է լրջորեն վերաբերվի իր նշանակմանը՝ ցանկացած փոփոխություն մտցնելով իր անձնական գործերի մեջ, որ կատարի այս պարտականությունը։ Եթե չնախատեսված որևէ բան է պատահում, ինչը կարող է խանգարել, ապա նա պետք է անմիջապես կապ հաստատի հանրային ելույթների համար պատասխանատու եղբոր հետ, որպեսզի վերջինս փոխարինող գտնի։ Ամեն ջանք պետք է թափվի խուսափելու համար վերջին րոպեին փոփոխություն անելուց։ Եթե հռետորը ուշանում է և տեղ կհասնի մի քանի րոպե հետո, կարող է զանգել Թագավորության սրահ, որ եղբայրները իմանան ինչպես վարվել։
Հանրային ելույթով հանդես գալու նշանակումը գնահատելու, նախապես լավ ծրագրելու, հիշեցումների ու վերահսկման շնորհիվ ժողովը ամեն շաբաթ օգուտներ կքաղի հանրային ելույթից։