Հայտարարություններ
◼ Մարտ ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսես։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Հետաքրքրվող անհատներին առաջարկիր «Աստված պահանջում է» բրոշյուրը և աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»։
◼ Այն քարոզիչները, որոնք ապրիլին և մայիսին ցանկանում են ծառայել որպես օժանդակ ռահվիրաներ, արդեն հիմա պետք է որոշում կայացնեն և կանխապես լրացնեն դիմումները։ Դա կօգնի երեցներին դաշտի ծառայության համար անհրաժեշտ նախապատրաստություններ տեսնել ու բավարար քանակությամբ ամսագրեր և ուրիշ հրատարակություններ ձեռք բերել։ Ժողովում պետք է հայտարարվի այն անհատների անունները, ովքեր նշանակվել են որպես օժանդակ ռահվիրաներ։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Հիշատակի երեկոն անցկացվելու է 1999 թ. ապրիլի 1–ին՝ հինգշաբթի օրը։ Եթե ձեր ժողովի հանդիպումները սովորաբար անցկացվում են հինգշաբթի օրը, դրանք պետք է տեղափոխել շաբաթվա մեկ ուրիշ օր, եթե Թագավորության սրահն ազատ է։ Իսկ եթե հնարավոր չէ, և դա վերաբերվում է Ծառայողական հանդիպմանը, այդ հանդիպման որոշ մասեր, որոնք հատկապես համապատասխանում են ձեր ժողովին, կարելի է միացնել հաջորդ Ծառայողական հանդիպմանը։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ պետք է ամեն ամիս հայտարարություն անի, որպեսզի անձնական պատվերները ստանալ ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Հիշեցեք այն հրատարակությունները, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Վերջերս ժողովները ստացան 1998 թ. «Դիտարանի հրատարակությունների ցանկ» բրոշյուրից երեքական օրինակ (ռուս.)։ Գրականության համար պատասխանատու եղբայրներին խնդրվում է բրոշյուրում ուղղել որոշ հրատարակությունների անվանումների մեջ թույլ տրված վրիպակները, որոնք հանդիպում են լեզուների ցանկում։
Видеокассеты:
Ճիշտ չէ՝ «Библия: точность истории, достоверность пророчеств» (ճիշտ է՝ 2304 «Библия: самая древняя из современных книг»)
Библии, изданные Обществом Сторожевой Башни:
Ճիշտ չէ՝ 5126 Роскошное издание карманного формата в черном переплете (ճիշտ է՝ бордовом)
◼ Լույս են տեսել նոր ձայներիզներ.
«Ընտանիքնե՛ր, թող Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը ձեզ համար սովորություն դառնա» (դրամա) — անգլերեն, ռուսերեն
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (1 ձայներիզ) — ռուսերեն
«Ձեր աչքը պարզ պահեք» (առանձին ձայներիզ) (դրամա, առարկա № 1810) — ռուսերեն
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները» (T–14) — մոնղոլերեն
«Կյանքը խաղաղ նոր աշխարհում» (T–15) — մոնղոլերեն
«Ինչպե՞ս գտնել Դրախտի ճանապարհը» (մահմեդականների համար) — թուրքմեներեն
«Ո՞վ է իրականում իշխում աշխարհի վրա» (T–15) — թուրքմեներեն
«Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին» — թաթարերեն
«Հաղթել մահին. հնարավո՞ր է դա քեզ համար» (հնդուականների համար) — հինդի
«Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին» (T–13) — ադրբեջաներեն, մոնղոլերեն
«Կառավարությունը, որը Դրախտ կբերի» — ղազախերեն
«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» — ղազախերեն, ուզբեկերեն
«Ընտանեկան կյանքից հաճույք ստացե՛ք» (T–15) — ղազախերեն
«Եհովայի վկաները և կրթությունը» — չինարեն
«Մխիթարություն դեպրեսիայից տառապողներին» (T–15) — ղազախերեն