Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/00 էջ 1
  • «Ես ի՞նչ կարող եմ անել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ես ի՞նչ կարող եմ անել»
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Աջակցիր քո ժողովին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Կազմակերպության կառույցի զարգացումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ինչպե՞ս ամրացնենք մեր քրիստոնեական միասնությունը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նախ փնտրում են թագավորությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 3/00 էջ 1

«Ես ի՞նչ կարող եմ անել»

1 «Ես ի՞նչ կարող եմ անել»։ Անշուշտ, այս հարցը մտահոգում էր 1870–ականներին Չարլզ Թեյզ Ռասսելի կողմից հիմնված Աստվածաշունչն ուսումնասիրողների փոքր խմբի անդամներին։ Քանի որ այդ վաղեմի ուսումնասիրողները Աստծո կամքը հասկանալու մեջ բավականին առաջ էին գնացել, ուստի նրանց պետք է հետաքրքրեր, թե ինչ էր հարկավոր անել, որպեսզի օգնեին մարդկանց իմանալու Աստծո նպատակների մասին։ Ամբողջ աշխարհով մեկ իրենց հանձնարարված Աստվածաշնչի գիտությունը տարածելու առաջադրանքը, անկասկած, ահռելի աշխատանք էր։

2 Մեզ համար ուրախալի է, որ նրանք կարողացան հաղթահարել այդ գործը կատարելու հետ կապված դժվարությունները։ Իսկ ինչպե՞ս։ Յուրաքանչյուր անդամ արեց այն, ինչն իրեն աննշան էր թվում. արդյունքում՝ Եհովայի վկաներն այսօր հայտնի են ամբողջ աշխարհում որպես մի կազմակերպություն, որն ունի մոտ վեց միլիոն Թագավորության քարոզիչներ, որոնք ծառայում են 234 երկրների և թերակղզիների մոտ 90 000 ժողովներում (Ես. 60։22)։

3 Առաջարկիր լիարժեք օգնություն։ Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է մասնակցություն բերել այն հսկայական գործում, որի կատարումը այս վերջին օրերում նախագուշակել էր Հիսուսը (Մարկ. 13։10)։ Ինչ խոսք, հնարավոր չէ այդ գործը կատարել միայն սահմանափակ թվով երեցների միջոցով, ոչ էլ դրա ծանրությունը գցել միմիայն ռահվիրաների ուսերին։ Իրականում, ամեն մի նվիրված քրիստոնյա կարևոր դեր է կատարում այդ գործում, և մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել քարոզչության որևէ ձևի (Ա Տիմոթ. 1։12)։ Եվ, ինչքան էլ որ լինի մեր արած գործը, այն օգուտ կբերի թե՛ մեզ, թե՛ ուրիշներին (Ա Տիմոթ. 4։16)։

4 Յուրաքանչյուր քրիստոնյա կարող է իր լիարժեք օգնությունն առաջարկել մեր քրիստոնեական եղբայրությանը զանազան կերպերով, որոնք բոլորն էլ էական են։ Օրինակ՝ կարող ենք աջակցություն ցույց տալ ժողովի հանդիպումներին՝ կանոնավորաբար այնտեղ ներկա գտնվելով և եռանդուն մասնակցություն ցուցաբերելով (Սաղ. 122։1, 8, 9)։ Մենք կարող ենք մեր լուման ներդնել ժողովը բարոյապես մաքուր պահելու գործում։ Կարող ենք ֆինանսական օգնություն ցույց տալ մեր կարողությունների սահմաններում և մասնակցել Թագավորության սրահի մաքրությանը։ Յուրաքանչյուր ոք կարող է սիրո և միության ջերմ ոգի հանդես բերել ժողովում՝ օգնելով նորեկներին, երիտասարդներին, ինչպես նաև ծերերին (Կող. 3։12, 14)։

5 Եվ այսպես՝ «ի՞նչ կարող ես անել»։ Թեև քո թափած ջանքերն, առանձին վերցրած, կարող են աննշան թվալ, սակայն, քո բաժին գործը կատարելով, կաջակցես ժողովի ամուր, գործունյա և առողջ լինելուն։ Այսպիսով՝ մեզանից ամեն մեկը իր կարևոր տեղն ունի Եհովայի անվան սրբացման գործում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը