Նախանձախնդրություն, որը խթանում է շատերին
Պողոս առաքյալը գովեց կորնթացիներին, որովհետև լավ գործի համար նրանց եռանդն իրենց հավատակիցներից «շատերին խթանեց» (Բ Կորնթ. 9։2)։ Հաճախ մեկ հոգին, ամբողջ ընտանիքը, գրքի ուսումնասիրության խումբը կամ էլ ամբողջ ժողովը կարող են նմանատիպ ազդեցություն ունենալ՝ նախանձախնդրությամբ մասնակցելով ավետարանչական գործին։ Ահա ծառայության մեջ նախանձախնդրություն ցույց տալու մի քանի հնարավորություններ։
◼ Շաբաթ օրերը նախատեսիր պարբերագրերով ծառայության համար։
◼Կիրակի օրերին մասնակցիր դաշտի ծառայության մի քանի ձևերի։
◼ Երկարող օրերից օգտվելով՝ կարող ես քարոզել երեկոյան ժամերին։
◼ Մասնակցիր հատուկ կազմակերպվող ծառայությանը։
◼ Օգտագործիր արձակուրդները ծառայության գնալու համար։
◼ Աջակցիր ծառայությանը շրջանային վերակացուի այցելության ընթացքում։
◼ Տարվա ընթացքում մեկ կամ մի քանի անգամ օժանդակ ռահվիրայություն վերցրու։
◼ Եթե հնարավոր է, հանգամանքներդ այնպես հարմարեցրու, որ ընդհանուր ռահվիրայություն վերցնես։
Տես «Եհովայի վկաների 2000 թ. տարեգիրքը», էջ 17—19։