Բնավորությամբ ամաչկո՞տ ես
1 Մենք չենք զարմանում, երբ տեսնում ենք, թե ինչպես իրենց հոր կամ մոր ետևում թաքնված փոքրիկները գաղտնի հայացքներ են նետում մեզ վրա։ Մանուկ հասակում ամաչկոտությունը բնական երևույթ է։ Սակայն այդ հատկությունը ինչ–որ չափով դրսևորվում է նաև չափահասների մոտ։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե զգում ենք, որ ամաչկոտությունը խոչընդոտ է հանդիսանում մեզ համար քարոզչական գործում։
2 Ինչպես հաղթահարել ամաչկոտությունը։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպիսին է «սրտի ներսի՛ մարդը» (Ա Պետ. 3։4)։ Ուրեմն, աճեցրու սերդ թե՛ Եհովայի, և թե՛ դրացու հանդեպ։ Հաստատ համոզված եղիր, որ անձնուրաց սեր դրսևորելու լավագույն միջոցներից մեկը քարոզն է։ Անձնական ուսումնասիրության և ժողովի հանդիպումներին հաճախելու նախապես մտածված գրաֆիկ կազմիր և առաջնորդվիր դրանով։ Եհովային կանոնավորաբար աղոթիր և այդ հարցի վերաբերյալ կոնկրետ օգնություն խնդրիր։ Աստծո հանդեպ վստահություն և ամուր հավատ ունենալը կօգնի, որպեսզի համոզվածություն մշակենք մեր մեջ և լինենք «համարձակ՝ ....առանց երկիւղի քարոզելու Աստուծոյ խօսքը» (Փիլիպ. 1։14)։
3 Աշխատիր հաղթահարել անլիարժեքության զգացումը։ Ակներևաբար, դրա կարիքը զգում էր նաև Տիմոթեոսը, ինչպես ցույց են տալիս Պողոսի հետևյալ քաջալերիչ խոսքերը. «Թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի»։ Նա նաև հիշեցրեց, որ «Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան» (Ա Տիմոթ. 4։12; Բ Տիմոթ. 1։7)։ Տիմոթեոսն ամբողջությամբ իր անձը նվիրել էր Եհովային ծառայելուն. դու էլ կարող ես նրան ընդօրինակել, եթե ջանք թափես առաջադիմել, և ամբողջ սրտով Եհովային ապավինել (Սաղ. 56։11)։
4 Մատթէոս 10։37 համարի շուրջ խորհրդածելը օգնել էր մի քրոջ հաղթահարելու ճշմարտությանը հակառակվող ամուսնու հանդեպ ունեցած վախը, որը հետևանք էր ամաչկոտության։ Հաստատակամություն դրսևորելով՝ նա սկսեց ավելի հեշտությամբ քարոզել, իսկ հետագայում նրա ամուսինը, մայրը և եղբայրները դարձան դեպի ճշմարտությունը։
5 Նախապատրաստվելը կարևոր է։ Ինչ խոսք, ավելի համարձակ կլինես այն դեպքում, եթե ինչպես հարկն է նախապատրաստվես ծառայությանը։ «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկից կամ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նախկին համարներից ընտրիր մի պարզ մատուցում, քննիր այն և փորձիր մի քանի անգամ կրկնել։ Անտեղի անհանգստանալու փոխարեն՝ համոզված եղիր, որ անպայման հաջողություն կունենաս։ Համարձակություն ձեռք բեր՝ սերտորեն համագործակցելով հավատակիցների հետ։ Հիշիր, որ քարոզելու ընթացքում դու կհանդիպես շատ անհատների, ովքեր քեզ նման ամաչկոտ են, և բոլորն էլ Թագավորության լուրը լսելու կարիքն ունեն։
6 Եթե բնավորությանդ հատուկ է ամաչկոտությունը, մի՛ հուսահատվիր։ Եթե ծառայության մեջ ակտիվ լինես, կարող ես ակնկալել, որ Եհովան կօգնի քեզ բարի լուրի արդյունավետ քարոզիչ լինել։ Եվ միայն այդ դեպքում ծառայությունը մեծ ուրախություն կպատճառի քեզ (Առակ. 10։22)։