Հայտարարություններ
◼ Սեպտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՝ արարչությամբ» գիրքը (ռուս.)։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերի առանձին համարներ։ Հոկտեմբերի կեսերից սկսած՝ տարածելու ենք «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։ Նոյեմբեր. Շարունակել տարածել «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։ Այն ժողովները, որոնք այն արդեն առաջարկել են իրենց հատկացված տարածքների բոլոր տների կամ բնակարանների տանտերերին, կարող են նորից այցելել, բայց այս անգամ առաջարկել «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե տանտերն արդեն ունի դրանք, կարելի է առաջարկել «Ստեղծիչ» գիրքը։ Դեկտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։
◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի համարի 21–23 էջերում զետեղված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, ովքեր, գուցե, տրամադրված են վերականգնվելու։
◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերներ չի ընդունում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել այն հրատարակությունները, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ Սկսած 2000 թ. սեպտեմբերի 1–ի համարից՝ «Դիտարան» պարբերագիրը ամիսը մեկ անգամ լույս կտեսնի ադրբեջաներեն, ասամերեն, միզո և տումբուկա լեզուներով։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» (նշանը՝ kl) — աբխազերեն
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (նշանը՝ rq) — կաբարդինա–չերքեզերեն
«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (նշանը՝ Smy) — թաթարերեն
«Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին» (T-13) — թուրքմեներեն
«Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» (T-16) — թուրքմեներեն
«Ո՞վ է Եհովան» (T-23) — չեխերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T-24) — չեխերեն, չուվաշերեն
«Կրակի դժոխք. Աստծո հատուցո՞ւմն է» (T-74) — արևմտահայերեն
◼ Թողարկվել են նոր տեսաերիզներ.
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (առարկա № 2949, նշանը՝ vcrq) — ռուսերեն (ժեստերի լեզու)