Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/01 էջ 1
  • Ինչպե՞ս համոզել մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս համոզել մարդկանց
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հասնել սրտերին՝ համոզելու մեջ հմտանալով
    1998 Դիտարան
  • Օգնիր մարդկանց ընդունել Թագավորության պատգամը
    2003 Դիտարան
  • Սովորեցրու համոզիչ կերպով
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս պատասխան տանք ամեն մեկին
    2014 Դիտարան
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 2/01 էջ 1

Ինչպե՞ս համոզել մարդկանց

1 Պողոս առաքյալը հայտնի էր ծառայության մեջ իր համոզիչ խոսքով (Գործք 19:26)։ Նույնիսկ Ագրիպպաս թագավորն ասել էր նրան. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ» (Գործք 26։28)։ Ի՞նչն էր Պողոսի խոսքն այդքան համոզիչ դարձնում քարոզելիս։ Նա Սուրբ գրությունների հիման վրա տրամաբանական պատճառաբանություններ էր բերում և իր բերած փաստարկները համապատասխանեցնում էր իր ունկնդրին (Գործք 28։23)։

2 Մենք ևս Պողոսի նման պետք է ձգտենք համոզիչ խոսել ծառայության մեջ։ Իսկ ինչպե՞ս. խորաթափանցություն դրսևորելով մարդկանց հետ զրուցելիս և նրանց ունկնդրելիս (Առակ. 16։23, ՆԱ)։ Դրանում մեզ կօգնեն երեք կարևոր քայլեր։

3 Ուշադրությամբ լսիր։ Երբ դիմացինդ խոսում է, ուշադրությամբ հետևիր նրա խոսքին՝ ջանալով գտնել ընդհանրություն, որի հիման վրա կարող ես շարունակել զրույցը։ Առարկության հանդիպելիս փորձիր հասկանալ, թե ինչո՞ւ է նա առարկում։ Այսպիսով հստակ կիմանաս, թե ինչին է հավատում զրուցակիցդ, ինչու է հավատում և ինչի հիման վրա է նա դրանում համոզված (Առակ. 18։13)։ Նրբանկատ եղիր՝ թույլ տալով նրան ազատ արտահայտվել։

4 Հարցեր ուղղիր։ Եթե զրուցակիցդ հավատում է Երրորդությանը, կարող ես հարցնել. «Դուք մի՞շտ եք հավատացել Երրորդությանը»։ Ապա շարունակիր. «Երբևիցե մանրազնին ուսումնասիրե՞լ եք իմանալու համար, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին»։ Կարող ես նաև հարցնել. «Եթե Աստված ինչ–որ Երրորդության մաս է, չէ՞ինք ակնկալի, որ Աստվածաշունչը պետք է որ հստակորեն հայտներ մեզ այդ մասին»։ Այդ հարցերին տրված պատասխանների օգնությամբ կկարողանաս անհատի հետ տրամաբանել՝ հիմք ընդունելով Աստվածաշնչի տեսակետը։

5 Տրամաբանական պատճառաբանություններ բեր։ Մի Վկա հետևյալ հարցն ուղղեց մի կնոջ, որը հավատում էր, թե Հիսուսն Աստված է. «Ցույց տալու համար երկու անձանց հավասարությունը ընտանեկան ինչպիսի՞ հարաբերության նկարագիր կտայիք»։ Կինը պատասխանում է. «Կնկարագրեի երկու եղբոր»։ Վկան ավելացնում է. «Հավանաբար, նույնիսկ երկվորյակների։ Իսկ այդ դեպքում, երբ Հիսուսը սովորեցնում էր մեզ Աստծուն որպես Հայր ընդունել և իրեն՝ որպես Որդի, ի՞նչ էր ուզում ասել դրանով»։ Կինը հասկացավ, որ մեկը մյուսից մեծ է, ուստիև, ավելի մեծ հեղինակություն ունի (Մատթ. 20։23; Յովհ. 14։28; 20։17)։ Համոզիչ խոսքի վարպետության շնորհիվ Վկան կարողացավ հասնել նրա մտքին ու սրտին։

6 Իհարկե, ոչ բոլորն են ընդունում ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե որքան տրամաբանական և ճշգրիտ է մեր մատուցումը։ Այնուամենայնիվ, եկեք Պողոսի նման մենք ևս ջանք չխնայենք ազնվասիրտ անհատներ փնտրելու համար՝ մեր համոզիչ խոսքով օգնելով նրանց ընդունել Թագավորության պատգամը (Գործք 19։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը