Հունիս ամսվա ծառայողական հանդիպումները
Ծանոթագրություն։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում ամառվա ամիսների յուրաքանչյուր շաբաթվա համար կտրվի Ծառայողական հանդիպման ծրագիրը։ Հարկ եղած դեպքում ժողովները կարող են փոփոխություններ կատարել «Աստծո Խոսքի ուսուցիչները» անվանումը կրող նահանգային համաժողովն այցելելու կապակցությամբ։ Համաժողովին նախորդող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը հարկավոր է 15 րոպե ժամանակ տրամադրել՝ նախորդ ամսվա թերթիկի ներդիրում զետեղված խորհուրդները կրկնելու համար։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում որևէ շաբաթվա Ծառայողական հանդիպման ժամանակն ամբողջությամբ պետք է տրամադրվի համաժողովի ծրագրի ուշագրավ կետերի քննարկմանը։ Այդ քննարկմանը նախապատրաստվելու նպատակով մեզանից յուրաքանչյուրը կարող է նշումներ կատարել համաժողովի ժամանակ, նաև կազմել այն կետերի ցանկը, որոնք մտադիր է կիրառել իր անձնական կյանքում և քարոզչական ծառայության մեջ։ Ապա կարող ենք պատրաստ լինել՝ մեկնաբանելու, թե ինչպես ենք այդ խորհուրդները կիրառել սկսած համաժողովից մինչև հոկտեմբեր ամիսը։ Բոլորիս համար ոգևորիչ կլինի լսել, թե ինչ օգուտներ է տվել մեր ստացած ուսուցումը։
Հունիսի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 77
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր Ծառայողական հանդիպման հետ կապված փոփոխությունների մասին վերը նշված ծանոթագրությունը, նաև հիշատակիր, թե ինչ է ծրագրվել հոկտեմբերին անցկացվելիք այն Ծառայողական հանդիպման համար, որի ժամանակ նահանգային համաժողովի ծրագրի ուշագրավ կետերի կրկնություն է անցկացվելու։ Հորդորիր բոլորին դիտել «Եհովայի վկաների արիությունը նացիստների ճնշման տակ» անվանումը կրող տեսաֆիլմը՝ հունիսի 25–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը այն քննարկելու նպատակով։
15 րոպե. «Շարունակեք «բարին գործել»»։ Երեցի ոգևորիչ ելույթը՝ Սուրբ Գրությունների վրա հիմնված։
20 րոպե. «Հասեք ձեր աշակերտի սրտին»։a Ընդգրկիր գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է օգնել նորերին Եհովայի և Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սրտերում հավատ ու սեր զարգացնել։ Գործածիր «Դիտարանի» 1999 թ. օգոստոսի 1–ի համարում (էջ 14, պարբ. 18–20) տեղ գտած կարևոր կետերը։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 160
5 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
10 րոպե. Պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկություններին։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ներկայացրու «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույց» գրքույկի 7–8 էջերում տեղ գտած «Ծանոթագրությունը»։ Գրքույկի 8–12 էջերից ընտրիր առարկությունների մի քանի օրինակներ, որոնց հանդիպել եք ձեր տարածքում։ Հրավիրիր քարոզիչներին պատմել, թե այդ առարկություններին ինչ պատասխաններ են հարմար և ինչու։
30 րոպե. «Կարո՞ղ եք ներկայացնել ձեզ»։ Ոգևորիչ ելույթ, որն ուղեկցվում է ունկնդիրների աշխույժ մեկնաբանություններով. նրանք պատասխանում են 13, 18–24 պարբերությունների հիման վրա կազմված հարցերին։ Խրախուսիր ծնողներին օգնել իրենց երեխաներին մտածել Բեթելի ծառայությունը իրենց կյանքի ուղին դարձնելու մասին։ Խորհուրդ տուր ընտանիքներին այս ներդիրը ուսումնասիրել իրենց ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։
Երգ 47 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 143
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու հուլիս և օգոստոս ամիսներին տարածելու համար նախատեսված գրականությունը։ Ցույց տուր ժողովի պահեստում առկա որևէ երկու գրքույկ։ Լավ պատրաստած ցուցադրումներով ցույց տուր, թե ինչպես կարելի է դրանք առաջարկել ծառայության ժամանակ։ Այլ մատուցումներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1995–1998 թթ. համարների վերջին էջերում։
30 րոպե. ««Արիաբար դիմադրեցի՛, դիմադրեցի՛, դիմադրեցի՛...»»։ «Արիությունը» տեսաֆիլմի քննարկումը ունկնդիրների հետ՝ 2–րդ պարբերության հարցերի օգնությամբ։ Ապա քննարկիր 3–4 պարբերությունները։ Քննարկումն ավարտիր «Արթնացե՛ք» պարբերագրի 1999 թ. նոյեմբերի 22–ի համարում (էջ 31, ռուս.) նկարագրված դեպքով։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 33
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Քննարկիր «Ո՞ր «Տարեգրքերը» չկան ձեր գրադարանում» շրջանակը։ 1997–2000 թթ. «Տարեգրքերից» նկարագրվող դեպքերից կարճ հատվածներ պատմելով՝ ցույց տուր դրանց բովանդակության արժեքը։ Բոլոր նրանց, ովքեր իրենց անձնական գրադարանում չունեն այդ գրքերը, խրախուսիր պատվիրել, քանի դեռ դրա հնարավորությունը կա։
15 րոպե. Երիտասարդնե՛ր, իմաստուն եղեք մասնագիտություն ընտրելու հարցում։ Ծառայողական հանդիպման ծրագրում քննարկվելու են լրացուցիչ կրթության հետ կապված աստվածաշնչյան սկզբունքներ. ծրագրի այս մասը առաջինն է այդ երեք քննարկումներից։ Երիտասարդ քրիստոնյաներից ոմանք կարիերա ստեղծելու նպատակով բարձրագույն կրթության են ձգտում և այնպիսի մասնագիտություններ ընտրում, որոնք բացասաբար են անդրադառնում նրանց հոգևոր վիճակի վրա։ Առաջին մասում ծնողները այս հարցը քննարկում են իրենց անչափահաս որդու կամ դստեր հետ։ Երեխան պետք է լուրջ որոշումներ կայացնի իր ապագա նպատակների մասին։ Չնայած հնարավոր է՝ ոմանք ցանկանան հարստանալ, հեղինակություն ձեռք բերել կամ հանգիստ կյանք վայելել, ծնողները դիմում են Աստվածաշնչին՝ տեսնելու, թե նրանում ինչ խորհուրդ է տրվում (տես «Երիտասարդները հարցերը» գիրքը (էջ 174, 175, ռուս.); «Դիտարանի» հետևյալ համարները՝ 1997 թ. նոյեմբերի 1 (էջ 26) և 1999 թ. սեպտեմբերի 1 (էջ 28, 29, պարբ. 1–3 և 5, 6)։ Երեխան համաձայնում է, որ իր համար իմաստուն քայլ կլինի այնպիսի մասնագիտություն ընտրել, որը կօգնի իրեն՝ Թագավորության շահերն առաջ տանելու նպատակով աստվածապետական նպատակների հասնելու։
17 րոպե. «Ուշադիր եղեք ձեր տարածքում համր անհատների հադիպելիս»։b Եթե կան վիճակագրական տվյալներ, նշիր, թե քանի համր անհատ է բնակվում ձեր ժողովի տարածքում։ 1998 թ. հոկտեմբերի 15–ի՝ բոլոր ժողովներին ուղղված նամակից ներկայացրու «Օտարախոս մարդկանց գտնելը» անվանումը կրող բաժինը։ Պատմիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. փետրվարի համարում պատմվող դեպքը, էջ 1, պարբ. 7։
Երգ 32 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։