Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 129
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
13 րոպե. Տեղական կարիքներ։
22 րոպե. «Հիմնավորապե՞ս ես կատարում քո ծառայությունը»։a Ունկնդիրների հետ 1–3 պարբերությունները քննարկելուց հետո ցուցադրիր երկու կարճ մատուցում՝ հիմնված «Դիտարան»–ի սեպտեմբերի 15–ի և «Արթնացե՛ք»–ի սեպտեմբերի 22–ի (ռուս.) համարների վրա։ 4–րդ պարբերությունը քննարկելուց հետո «Գիտություն» գրքի օգնությամբ ցուցադրիր առաջարկված մատուցումը։
Երգ 113 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 204
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ «Ահա՛, թե ինչ կա «Ցանկում»»։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է մատուցումներ գտնել «Ստեղծիչ» գրքի համար։
15 րոպե. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ Ծառայողական վերակացուի ելույթը։ Ներկայացրու ժողովի՝ 2001 թ. ծառայողական տարվա հաշվետվության ուշագրավ կետերը։ Գովասանքի խոսքեր ուղղիր ժողովի անդամներին լավ արդյունքների հասնելու համար։ Ուշադրությունդ կենտրոնացրու այն բանի վրա, թե ժողովի անդամներն ինչպես են հաճախել հանդիպումներին, որքանով է հաջողվել բոլորին լինել կանոնավոր քարոզիչ և ինչպես է հաջողվել սկսել և անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Ցույց տուր, թե ինչում է հարկավոր բարելավվել։ Խոսիր ընթացիկ տարվա նպատակների մասին։
15 րոպե. Հարցերի արկղ։ Ելույթ։ Հիշեցրու, թե շաբաթվա որ օրերին եք անցկացնում քարոզչական ծառայության հանդիպումները։ Ցույց տուր, թե ինչպես կարող են այդ հանդիպմանը ներկա գտնվողները նպաստել, որպեսզի արդյունավետ քննարկում անցկացվի։ Քաջալերիր ժողովին աջակցել նման հանդիպումներին։
Երգ 129 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 152
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ «Ինչպե՞ս առաջարկել պարբերագրերը» սյունակում տրված առաջարկություններից օգտվելով՝ ցուցադրիր երկու մատուցում, որոնցից մեկը հիմնված է «Դիտարան»–ի հոկտեմբերի 1–ի համարի վրա, իսկ մյուսը՝ «Արթնացե՛ք»–ի հոկտեմբերի 8–ի (ռուս.)։
30 րոպե. Աստծո՛ւն սիրեցեք, և ո՛չ այն ամենը, ինչն աշխարհում է (Ա Յովհ. 2։15–17)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որի ընթացքում կքննարկվի նախորդ ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագիրը։ Առաջարկիր քարոզիչներին պատմել, թե համաժողովի որ գլխավոր մտքերն են հիշում և ինչպես են կիրառել դրանք իրենց անձնական կամ ընտանեկան կյանքում։ (Նախօրոք կարելի է բաժանել առաջադրանքները։) Ուշադրություն դարձրու ծրագրի հետևյալ մասերի վրա. 1) «Աստծո հանդեպ մեր սերը մղիչ ուժ է հանդիսանում ծառայության մեջ»։ Այդպիսի սերն օգնում է մեզ հաղթահարել բացասական զգացումները, որոնք կարող են խանգարել մեզ քարոզել։ Դրանք են՝ ամաչկոտությունը, անձի թերարժեքության զգացումը և մարդավախությունը։ 2) «Եհովային սիրողներն ատում են չարը» (w99-R 1.10, էջ 28–31)։ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները կախված են նրանից, թե ատո՞ւմ ենք այն, ինչը որ ատում է նա. ընդ որում, խոսքը ոչ միայն բացահայտ չարիքի մասին է, այլ հազիվ նշմարելի։ 3) «Հետևեք սիրո գերազանց ճանապարհին» (w92 1.10, էջ 28–31)։ Ա Կորնթացիս 13։4–8 համարներից երևում է, թե ինչու ենք հանդուրժում մյուսների անկատարությունը, խուսափում եսասիրական ու մրցակցության ոգի ցուցաբերելուց, չենք տարածում կործանարար բանբասանք և հավատարիմ ենք մնում Աստծո կազմակերպությանը։ 4) «Ինչպե՞ս ենք վերաբերվում այն ամենին, ինչն աշխարհում է»։ Մենք չպետք է սիրենք այն, ինչն աշխարհում է, տրվենք «մարմնի ցանկությանը», խաբվենք «աչքերի ցանկությամբ» կամ պարծենանք մեր ունեցվածքով։ 5) «Այն, որ մենք այս աշխարհից չենք, պահպանում է մեզ»։ Բ Կորնթացիս 6։14–17 համարները ցույց են տալիս, թե ինչպես որոշ հավատալիքների, սովորույթների ու ծեսերի պատճառով կարող ենք կորցնել Աստծո հաճությունը։ Հարկավոր է նկատել Սատանայի ծուղակները և խույս տալ դրանցից։ 6) «Ինչ է խոստացել Աստված իրեն սիրողներին» (w86-U 15.11, էջ 5, 6)։ Եհովայի օրհնությունները մեզ ուրախություն են պարգևում և հարստացնում հոգևորապես (Ա Տիմոթ. 6։17–19)։
Երգ 32 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 34
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 րոպե. Ինչպե՞ս ուսման մեջ առաջադիմեմ։ Զրույց երեցի կամ ծառայողական օգնականի, նրա կնոջ և դպրոցական տարիքի երեխայի հետ։ Ծնողներն անհանգստանում են, որովհետև իրենց երեխան դպրոցում վատ է սովորում։ Նրանք քննարկում են «Երիտասարդների հարցերը» (ռուս.) գրքի 18 գլխում պարունակվող նյութը և մտածում են այն մասին, թե ինչ պետք է անի երեխան, որ առաջադիմի ուսման մեջ։ Ծնողներն ընդգծում են, որ ստացած միջնակարգ կրթությունը կօգնի նրան ավելի լավ կատարել սուրբ ծառայությունը։
20 րոպե. «Դա խոչընդոտո՞ւմ է քեզ ծառայել»։b Ընդգծիր, որ հարկավոր է հավասարակշռված մոտեցում ունենալ աշխատանքի նկատմամբ և առաջնահերթություններ դնելիս նախապատվությունը տալ Թագավորության շահերին։ Հրավիրիր ընտանիք ունեցող որոշ եղբայրների պատմել, թե ինչպես են կարողանում իրենց ընտանիքի կարիքները հոգալ՝ չզոհաբերելով նրա հոգևոր բարօրությունը։
Երգ 81 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա հարկավոր է սկսել հարց ու պատասխանով քննարկումը։