Ո՞րն է նպատակը
1 Ինչո՞ւ ենք մենք գլխավորապես Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնում։ Որպեսզի մարդկանց զուտ գիտելիքնե՞ր հաղորդենք։ Նրանց կյա՞նքը բարելավենք։ Իսկ, գուցե, որպեսզի նրանց ապագայի նկատմամբ հո՞ւյս ներշնչենք։ Ոչ։ Մեր գլխավոր նպատակն է՝ օգնել մարդկանց, որպեսզի նրանք դառնան Հիսուս Քրիստոսի աշակերտները (Մատթ. 28։19; Գործք 14։20)։ Հենց այդ պատճառով էլ այն մարդիկ, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, կարիք ունեն ժողովի մի մասը դառնալու։ Եթե նրանք երախտագետ չլինեն քրիստոնեական կազմակերպության համար, չեն կարողանա աճել հոգևորապես։
2 Ինչպես հասնել նպատակին։ Երբ մեկի հետ սկսում եք ուսումնասիրել Աստվածաշունչը, նրան անհապաղ ու շարունակաբար հրավիրեք ժողովի հանդիպումներին (Եբր. 10։24, 25)։ Բացատրեք, թե ինչպես հանդիպումները կամրացնեն նրա հավատը, կօգնեն կատարել Աստծո կամքը և կտան հնարավորություն վայելելու բարերար շփումը նրանց հետ, ովքեր նույնպես ցանկանում են փառաբանել Եհովային (Սաղ. 27։13; 32։8; 35։18)։ Երախտագիտության զգացումով պատմեք նրան ժողովի ու հանդիպումների մասին. դա նրա մեջ Թագավորության սրահ գալու ցանկություն կարթնացնի։
3 Նորերը կարիք ունեն հասկանալու, որ Եհովայի կազմակերպությունը համաշխարհային եղբայրություն է։ Ցույց տվեք նրանց «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» և «Մեր եղբայրությունը» տեսաֆիլմերը։ Օգնեք նրանց, որպեսզի գիտակցեն, որ Եհովան իր նպատակն իրագործելու համար հրավիրում է բոլոր երկրներից իրեն նվիրված միլիոնավոր մարդկանց։ Թող նրանք իմանան, որ նույնպես հրավիրվում են ծառայել Աստծուն (Ես. 2։2, 3)։
4 Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը դառնում է Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, դա անսահման ուրախության առիթ է։ Հենց դա էլ մեր նպատակն է (Գ Յովհ. 4)։