Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան, Նոյ. 15
«Շատերին են հայտնի այս խոսքերը. «Հիսուսը մեռավ մեզ համար»։ [Կարդա Յովհաննէս 3։16–ը։] Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է մեկ մարդու մահը փրկել մեզ բոլորիս։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը մեզ հստակ պատասխան է տալիս։ Այս՝ «Հիսուսը փրկում է. ինչպե՞ս» հոդվածի օգնությամբ կարելի է ստանալ այդ հարցի աստվածաշնչյան պատասխանը»։
Արթնացե՛ք (ռուս.), Նոյ. 22
«Մարդիկ անո՞ւմ են հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանեն շրջակա միջավայրը։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերին է հուզում այն հարցը, թե կհաջողվի՞ արդյոք մարդկանց պահպանել երկրի կենսոլորտի հավասարակշռվածությունը։ Ի ուրախություն մեզ, Աստծուն խորապես հետաքրքրում է այս հարցը։ [Կարդա Նէեմիա 9։6–ը։] «Արթնացե՛ք» պարբերագրի այս համարում քննարկվում է այն մասին, թե ինչպիսի կյանք է սպասվում ապագայում երկիր մոլորակի վրա»։
Դիտարան, Դեկ. 1
«Տարվա այս ժամանակ մարդիկ խիստ զբաղված են իրար նվերներ տալով ու բարի գործեր անելով։ Դա մեզ հիշեցնում է Ոսկե օրենքը։ [Կարդա Մատթէոս 7։12–ը։] Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այս օրենքը կիրառել ամբողջ տարվա ընթացքում։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը մտածելու բավական նյութ է պարունակում հետևյալ թեմայի վերաբերյալ. «Ոսկե օրենքը. դեռևս այժմեակա՞ն է»։
Արթնացե՛ք (ռուս.), Դեկ. 8
«Աստվածաշնչում խոստում է տրվում, որ կգա մի օր, երբ ոչ ոք այլև չի ասի. «Ես հիվանդ եմ»։ [Կարդա Եսայիա 33։24–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է մի հիվանդության մասին, որով տառապում են միլիոնավոր մարդիկ՝ թե՛ երիտասարդները և թե՛ ծերերը։ Այս համարի վերնագիրն է. «Հույս՝ հոդաբորբով տառապողների համար»։ Կարծում եմ, որ այս հոդվածները ձեզ բավականաչափ տեղեկություններ կտան այս հիվանդության վերաբերյալ»։