Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 27
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 15–ի «Դիտարանը» և մարտի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Դա ինձ չի հետաքրքրում» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 8)։
12 րոպե. Ծառայության մեջ լինել նրբանկատ։ Երեցի ելույթը ունկնդիրների մասնակցությամբ՝ հիմնված «Դպրոցի ուղեցույց» գրքի վրա (էջ 69–71, ռուս.)։ Ընդգրկիր նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի համարում գտնվող հոդվածի 8–10 պարբերություններում ամփոփված գլխավոր մտքերը (էջ 4, 5)։
20 րոպե. «‘Բարի գործերով հարստացեք’»։a Պետք է անցկացնի ծառայողական վերակացուն։ Հորդորիր բոլորին, պատրաստվելով մարտի 28–ին կայանալիք Հիշատակի երեկոյի արարողությանը, ծառայության մեջ լիարժեք մասնակցություն ունենալ։ Քննարկիր, թե հրավիրատոմսերն ինչպես կարելի է լավագույն ձևով օգտագործել։ Հրավիրիր քարոզիչներին պատմել, թե ինչպես են նրանք անցած տարի հրավիրել իրենց բարեկամներին, հարևաններին, Աստվածաշունչ ուսումնասիրողներին և հետաքրքրություն ցույց տվող ուրիշ անհատներին ներկա գտնվել Հիշատակի երեկոյին, և թե ինչ ուրախություն է դա նրանց պարգևել։ Խրախուսիր ապրիլ ամսին որպես ենթառահվիրա ծառայել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա հնարավորությունը, և նշիր, որ հանդիպման ավարտից հետո կարելի է ձեռք բերել դիմումի օրինակներ։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 18–ով սկսվող շաբաթը
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակը։ Հորդորիր բոլորին հետևել Հիշատակի երեկոյի համար տրված՝ Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկին, որը գտնվում է «Գրությունները քննենք ամեն օր – 2002 թ.» գրքույկում՝ մարտի 23–28-ի տակ։
15 րոպե. «Ուրախությամբ միաբանված՝ Եհովայի և նրա Որդու հետ»։ Երեցի ոգևորիչ ելույթը՝ հիմնված Աստվածաշնչի վրա։ Խրախուսիր բոլորին մինչև մարտի 28–ը ընկած ժամանակահատվածը ջանքեր գործադրել հնարավորին չափ շատ մարդկանց հրավիրելու Հիշատակի երեկոյին։
20 րոպե. Ինչով է «Տարեգիրքը» օգտակար։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Նախ՝ ընդգծիր «Կառավարիչ մարմնի նամակի» գլխավոր մտքերը (ներդիր, էջ 7)։ Այնուհետև՝ խնդրիր ունկնդիրներին «Տարեգրքից» (ռուս.) պատմել հաշվետվությունների և այն դեպքերի մասին, որոնք հատկապես ոգևորել են նրանց և ամրացրել իրենց հավատը։ Խրախուսիր բոլորին մինչև վերջ կարդալ «Տարեգիրքը» և օգտագործել այն՝ Աստվածաշունչն ուսումնասիրողներին Եհովայի կազմակերպությանը ծանոթացնելու նպատակով։
Երգ 6 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 18
14 րոպե. Տեղական հայտարարություններ։ Նշիր, որ դեռ ուշ չէ ապրիլի համար ենթառահվիրայության դիմում լրացնել։ Օգտագործելով 8–րդ էջի շրջանակը՝ երեցը թող ցուցադրի, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը», իսկ մի երիտասարդ քարոզիչ՝ ապրիլի 8–ի «Արթնացե՛ք»–ը։ Յուրաքանչյուր ցուցադրումից հետո նշիր, թե ինչ գնահատելի կողմեր ուներ տվյալ մատուցումը։
15 րոպե. Տեղական կարիքներ։
16 րոպե. Վերջերս որևէ մեկին քաջալերե՞լ եք։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարան» պարբերագրի՝ 1995 թ. ապրիլի 1–ի համարի վրա, էջ 29–31։ Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ սիրալիր քաջալերության կարիք են զգում։ Հետևաբար, մենք բոլորս պետք է ‘մխիթարենք’ ուրիշներին՝ այդ թվում նաև այն վշտացած անհատներին, որոնց հանդիպում ենք ծառայության ընթացքում (Ա Թեսաղ. 5։14, ԱԹ)։ Խորհուրդ տուր, որ յուրաքանչյուրն իր հերթին ձգտի քաջալերել որևէ մեկին, երբ էլ դրա անհրաժեշտությունն առաջանա (Գաղ. 6։10)։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 23
7 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
18 րոպե. ««Մարդկանց տեսքով պարգևները» հոժարությամբ արածեցնում են Աստծո հոտը»։ Երեցի ելույթը։ Քննարկիր հոդվածում հիշատակված սուրբգրային համարները։ Ցույց տուր, թե ոչ ակտիվ քարոզիչների համար ինչ դրական արդյունքներ են բերում հովվական այցելությունները և առողջական խնդիրներ ունեցողներին օգնություն ցույց տալը, որպեսզի վերջիններս կարողանան անել այն ամենը, ինչ թույլ են տալիս իրենց հնարավորությունները։ Հոգատար հովիվները գնահատում են նրանց յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ լինելու ակտիվ Եհովայի ծառայության մեջ։
20 րոպե. «Ավելի շա՛տ ուրախություն ստացեք քարոզելուց»։b 5–րդ պարբերությունը քննարկելիս հարցրու, թե ինչ գործնական խորհուրդներ կան, որոնք կօգնեն ժողովի տարածքում ծառայությունն ավելի արդյունավետ դարձնել։ Ցուցադրիր մեկ կամ երկու մատուցումներ, թե ինչպես կարելի է նախաձեռնությունը մեզ վրա վերցնել՝ մոտենալու և մարդկանց հակիրճ վկայություն տալու։ Խրախուսիր բոլորին այս շաբաթվա ընթացքում վկայություն տալու առիթներ ստեղծել։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկմանը։