Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու՝ կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2002 թ. մայիսի 6–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 19–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Երեմիա 18։1–6 խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան ստիպում է մարդկանց գործել իրենց կամքին հակառակ։ [1, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99-U 1.4, էջ 22, պ. 3, 4] Սխալ է։ Եհովան երբեք իր անսահման իշխանությունը չի օգտագործում՝ ստիպելու մարդկանց գործել իրենց կամքին հակառակ, և նա պատասխանատու չէ «անորակ արտադրանքի» համար, քանի որ ի տարբերություն մարդկանց ձեռքի գործերին, նրա գործերը անորակ չեն լինում։ «Անորակ գործերը» հայտնվում են այն ժամանակ, երբ նրանք, ում Եհովան փորձում է կերտել, մերժում են նրա առաջնորդությանը ենթարկվել (Բ Օրին. 32։4)։
2. Սուտ մարգարեները «գողանում» էին Աստծո խոսքերի զորությունն ու ազդեցությունը՝ դրդելով ժողովրդին ականջ դնել ոչ թե Աստծո հստակ նախազգուշացմանը, այլ սուտ հայտարարություններին (Երեմ. 23։30)։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w92-R 1.5, էջ 4, պ. 3 (w92-U 1.2, էջ 4, պ. 3)] Ճիշտ է։
3. Երեմիա 25։15, 16–ում հիշատակված «բարկութեան գինիի բաժակը», որը պետք է «խմեն [բոլոր ազգերը].... և յիմարանան», մատնանշում է կեղծ կրոնի թողած միտք բթացնող ազդեցությանը։ [3, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w94-R 1.6, էջ 19, պ. 13 (w94-U 1.3, էջ 20, պ. 13)] Սխալ է։ «Բաժակը» խորհրդանշում է ազգերին վրեժխնդրություն «խմցնելու» Եհովայի կամքը։ Երեմիա 25։17–26 խոսքերում այդ ազգերի ցանկն է տրվում. դրանք ներկա ազգերի նախանշանն են։
4. Այն, թե ինչպես Մատթեոսը կիրառեց Երեմիայի մարգարեությունը, ցույց է տալիս, որ «թշնամիի երկիրը» վերաբերում է մահվան երկրին, որտեղից Հերովդես Մեծի կողմից սպանված մանուկները կվերադառնան՝ հարություն առնելով (Երեմ. 31։15, 16; Մատթ. 2։17, 18)։ [4, Աստվ. շաբաթ. ընթերց.] Ճիշտ է։
5. Երեմիա 37։21 խոսքը վստահեցնում է, որ տնտեսական ծանր ժամանակներում Եհովան կարող է պահպանել իր հավատարիմ ծառաներին։ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97-U 15.9, էջ 3, պ. 4–ից մինչև էջ 4, պ. 2] Ճիշտ է։
6. «Երեմիայի ողբերը» գիրքը խոր վշտի զգացում է արտահայտում Երուսաղեմի համար, որը կործանվեց մ.թ.ա. 607 թ.–ին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով։ [10, bsi02-1, էջ 16, պ. 1] Ճիշտ է։
7. Ողբեր 5։7–ը պարզ ցույց է տալիս, որ Եհովան պատժում է անմիջապես որդիներին իրենց ծնողների գործած մեղքերի համար։ [11, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 7, շրջանակը] Սխալ է։ Թեև հետագա սերունդները կարող են կրել իրենց հայրերի անօրենության վատ հետևանքները, սակայն յուրաքանչյուր մարդ անհատապես պետք է հաշիվ տա Աստծուն (Երեմ. 31։29, 30; Հռովմ. 14։12)։
8. Ճակատների վրա դրվող նշանը, որի մասին կարդում ենք Եզեկիէլ 9։4–ում, նշանակում է, որ միայն գիտություն ունենալը բավական է փրկության համար։ [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 14, պ. 18 (w89-U 15.2, էջ 11, պ. 18)] Սխալ է։ Նշանը ցույց է տալիս, որ այն ստացող անհատները Եհովային նվիրված, մկրտված քրիստոնյաներ են, որոնք նմանվում են Քրիստոսի անձնավորությանը։
9. Եփեսացիս 4։8–ում (ՆԱ) հիշատակված «մարդկանց տեսքով պարգևները» քրիստոնյա երեցներն են, որոնք նշանակվել են սուրբ ոգու միջոցով, և որոնց իշխանություն է տրվել հոգալու հավատակիցների հոգևոր կարիքները (Գործք 20։28)։ [15, w00 1.8, էջ 6, պ. 3] Ճիշտ է։
10. Եզեկիէլ 23–րդ գլխի այսօրվա կատարման համաձայն՝ բողոքականությանը կարելի է նմանեցնել Ոողիբային, իսկ հռոմեական կաթոլիկությանը՝ նրա մեծ քույր Ոողային։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 21, պ. 22 (w89-U 15.2, էջ 17, պ. 22)] Ճիշտ է։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Մ.թ.ա. 617–ից մինչև 607 թթ. ընկած ծանր տարիների ընթացքում՝ մինչև Երուսաղեմի կործանվելը, ո՞ր երեք մարգարեներն էին հայտնի։ [12, bsi02-1, էջ 19, պ. 2] Երեմիան, Դանիելը և Եզեկիելը։
12. Ինչպե՞ս է Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ անկեղծ գնահատանքն արտահայտվում՝ ի պատասխան Ղուկաս 9։23–ում տրված հրավերի։ [1, w00-R(U) 15.3, էջ 8, պ. 1] Անկեղծ գնահատությունը խոր ազդեցություն պիտի ունենա մեր տեսակետների, նպատակների և ապրելակերպի վրա՝ մղելով մեզ ավելին սովորել Քրիստոսի և նրա սիրալիր Հոր մասին։ Այն պետք է նաև մղի մեզ աճել հավատի մեջ, Աստծո օգտակար սկզբունքների համաձայն ապրել և «բարի գործերի նախանձաւոր» լինել (Տիտ. 2։13, 14; Յովհ. 17։3) (էությունը բավական է)։
13. Ի՞նչ իմաստով Եհովան ‘խաբեց’ Երեմիային (Երեմ. 20։7, Արևմտ. Աստ.)։ [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w89-R 1.6, էջ 31, պ. 6] Թերևս Երեմիան զգաց, որ իր ուժերն արդեն հատվել են, սակայն Աստված ‘խաբեց’ Երեմիային այն իմաստով, որ այս անկատար մարդու միջոցով մի այնպիսի գործ արեց, որը մարգարեն իր անձնական ուժերով չէր կարող անել։
14. Հիսուսը ի՞նչ ի նկատի ուներ, երբ ասաց, որ սուրբ ոգին «ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Յովհ. 14։26)։ [4, w00-R(U) 1.4, էջ 8, պ. 7, 8] Աստծո սուրբ ոգին որպես հուշարար ծառայեց և առաքյալներին հասկացողություն տվեց՝ օգնելով նրանց վերհիշել բոլոր այն բաները, որ նախկինում լսել էին Հիսուսից, բայց լիովին չէին հասկացել։
15. Երեմիա 35։18, 19 խոսքերի համաձայն՝ ի՞նչ հույս կա այսօրվա Ռեքաբեանների դասակարգի համար։ [5, Աստվ. շաբաթ. ընթերց.] Մ.թ.ա. 607 թ.–ին Երուսաղեմի կործանումից փրկվողների մեջ էին նաև Ռեքաբեանները։ Նրանք խորհրդանշում են «ուրիշ ոչխարներ[ին]», որոնք պետք է փրկվեն մոտալուտ կործանումից, որ գալու է քրիստոնեական աշխարհի և բոլոր նրանց վրա, ովքեր մերժում են ընդունել Եհովայի իշխանությունը և անում են այն, ինչ իրենք են կամենում (Յովհ. 10։16) (էությունը բավական է)։
16. Ինչո՞ւ էին նեֆիլիմները «զօրաւորներ» և «անուանի մարդիկ» կոչվել (Ծննդ. 6։4)։ [6, w00-R(U) 15.4, էջ 27, պ. 9] Անհնազանդ հրեշտակների այս գերմարդկային սերունդը իր «զորավոր»՝ վայրագ և արյունահեղ արարքներով անհաղթելի լինելու համբավ էր ձեռք բերել (Ծննդ. 6։11, 13)։
17. Ինչպե՞ս Բարուքը կորցրեց իր հոգևոր հավասարակշռությունը, և ի՞նչ դաս կարող ենք մենք սովորել նրա հետ պատահածից (Երեմ. 45։1–5)։ [7, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97-R 1.11, էջ 26, պ. 14–16 (w97-U 15.8, էջ 21, պ. 14–16)] Բարուքը սկսել էր ‘իրեն համար մեծամեծ բաներ որոնել’, թերևս հարստություն, ճանաչողություն կամ նյութական ապահովություն։ Բայց հետո նա Եհովայի խրատն ընդունեց և փրկեց իր կյանքը։ Մենք պետք է խուսափենք նման բաներ փնտրելուց՝ հիշելով, որ այս համակարգի վախճանը մոտ է։
18. Ե՞րբ և ինչպե՞ս կատարվեց Երեմիա 50։38–ում գրված մարգարեությունը։ [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս dp, էջ 150, պ. 2, 3] Այն կատարվեց մ.թ.ա. 539 թ.–ին, երբ Պարսկաստանի Կյուրոս թագավորը փոխեց Եփրատ գետի ջրերի ընթացքը, որից հետո նրա բանակը գետի հունով անցնելով՝ մտավ Բաբելոն և գրավեց այն։
19. Ողբեր 1։15 խոսքի համաձայն՝ ‘Հուդայի կոյս աղջկա’՝ Երուսաղեմի հետ պատահածը ի՞նչ է կանխագուշակում քրիստոնեական աշխարհի համար։ [10, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 7, շրջանակը] Ինչպես Երուսաղեմը, որ կարծում էր, թե անմեղ կին է, կործանվեց մեծ արյունահեղությամբ՝ հնձանի մեջ ճզմված խաղողի պես, այնպես էլ քրիստոնեական աշխարհը կճզմվի Աստծո սահմանած ժամանակին։
20. Ի՞նչ են նշանակում Եզեկիէլ 21։26–ում արձանագրված՝ «հեռացրու խոյրը եւ վեր առ թագը» խոսքերը։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 19, պ. 16 (w89-U 15.2, էջ 16, պ. 16)] Երուսաղեմում հաստատված թագավորությունը, որն Աստծո Թագավորության նախատիպն էր հանդիսանում և խորհրդանշվում էր ‘խույրով’ ու ‘թագով’, դադարեց իշխելուց, և այսպիսով սկսվեցին «հեթանոսների ժամանակները» (Ղուկ. 21։24)։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Համեստ անհատը բարեկիրթ վարվելակերպի սահմանների մեջ է մնում և գիտակցում է, որ իր կարողություններն անսահման չեն (Միք. 6։8)։ [2, w00-R(U) 15.3, էջ 21, պ. 1, 2]
22. Թերևս սուրբ ոգին մեզ չազատի դժվարություններից ու փորձություններից, սակայն այն կարող է մեզ օգնել, որ տոկանք դրանց (Ա Կորնթ. 10։13; Բ Կորնթ. 4։7)։ [4, w00-R(U) 1.4, էջ 11, պ. 6]
23. Դանիել մարգարեն Երեմիայի գրվածքներից եզրակացրեց, որ Երուսաղեմի ամայացումը տևելու է 70 տարի։ Այս մարգարեության ապշեցուցիչ ճշմարտությամբ կատարումը ամրացնում է մարդու հավատը Եհովայի՝ դեպքերը կանխօրոք տեսնելու զորության հանդեպ (Երեմ. 25։12; Դան. 9։2)։ [9, bsi02-1, էջ 15, պ. 37]
24. «Ողբեր» գիրքը պետք է Աստծո ճշմարիտ երկրպագուներին մղի հնազանդություն ու անարատություն ցուցաբերելու, նաև պետք է սարսափազդու նախազգուշացում հանդիսանա այն անհատների համար, ովքեր արհամարհում են Եհովա Աստծուն։ [11, bsi02-1, էջ 17, պ. 13]
25. Տարաձայնությունները հարթելու մեջ զիջող լինելու Աբրահամի օրինակը խրախուսում է մեզ թույլ չտալ, որ անձնական նախապատվությունները կամ հպարտությունը վնասեն եղբայրների հետ ունեցած մեր թանկագին հարաբերությունները (Ծննդ. 13։5–12)։ [16, w00 15.8, էջ 24, պ. 3, 4]
26. Երկրպագության մեջ խաչն օգտագործելը կռապաշտություն է և արգելվում է Եհովայի տված օրենքում (Ել. 20։4, 5)։ [6, td 18բ]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
27. Հոբը գնահատում էր Եհովայի (գիտությունը; ողորմությունը; արդարությունը), ուստի իր ծառաների հետ (խորաթափանցությամբ; գթառատորեն; արդարացիորեն) էր վերաբերվում (Յոբ 31։13, 14)։ [3, w00-R(U) 15.3, էջ 26, պ. 1]
28. Երեմիա 16։2–4 խոսքերում մարգարեին պատվեր է տրվում ամուրի մնալ՝ (ցույց տալու իր անձնազոհ ոգին; խորհրդանշելու Մեսիայի ամուրի մնալը; հաստատելու Երուսաղեմի կործանման վերաբերյալ Եհովայի ասած խոսքի կատարումը)։ [1, Աստվ. շաբաթ. ընթերց.]
29. Առակաց 4։7 խոսքում իմաստությունը վերաբերում է (իրողություններին ծանոթ լինելուն; տեսնելուն, թե իրողություններն ինչպես են մեկը մյուսի հետ կապված; գիտությունը և հասկացողությունը գործի դնելուն)։ [7, w00-R(U) 15.5, էջ 21, պ. 1]
30. Աստծո կառքը, որը նկարագրվում է «Եզեկիէլ» գրքի առաջին գլխում, ներկայացնում է (Աստծո Մեսիական թագավորությունը; Եհովայի՝ հրեշտակներից բաղկացած հոգևոր կազմակերպությունը; Եհովայի հաղորդակցումը օծյալ մնացորդի հետ)։ [12, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88-R 1.9, էջ 11, պ. 5 (w89-U 15.2, էջ 8, պ. 5]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Առակ. 5։21; Երեմ. 46։28; Հռովմ. 15։4
31. Աստված առանձնահատուկ մխիթարություն է տալիս իր գրավոր Խոսքի միջոցով, որն ապագայի համար հրաշալի հույս է բովանդակում։ (Հռովմ. 15։4) [5, w00 1.5, էջ 5, պ. 4]
32. Երեխաներին խրատելիս ծնողների պատժամիջոցները չափի սահմաններից կամ խրատելու և ուղղելու նպատակից չպետք է անցնեն։ (Երեմ. 46։28) [8, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս kl, էջ 148, պ. 20]
33. Ցանկացած սեռային անմաքրություն որքան էլ փորձեն ծածուկ պահել, միևնույն է, Աստված տեսնում է այն։ (Առակ. 5։21) [14, w00 15.7, էջ 31, պ. 3]