Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 12–ով սկսվող շաբաթ
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը» և օգոստոսի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ինչո՞ւ եք դուք շարունակ գալիս» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
20 րոպե. «Հոգևոր նպատակներ դրեք»։a Հինգերորդ պարբերությունը քննարկելիս, օգտվելով «Մեր ծառայությունը» գրքից, քաջալերիր ունկնդիրներին ռահվիրայական, միսիոներական և Բեթելի ծառայության (էջ 114–116, ռուս.)։
12 րոպե. Դեպքեր ծառայությունից։ Ներկաներին հրավիրիր դեպքեր պատմել ծառայությունից, երբ տարածել են «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ Հաջողվե՞լ է Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել մարդկանց հետ։ Եթե այո, ապա պատմեք կամ ցուցադրեք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Քննարկիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. նոյեմբերի համարի 4–րդ էջում գտնվող «Ե՞րբ կարելի է տարածել թերթիկը» շրջանակը։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 19–ով սկսվող շաբաթ
Երգ 27
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Մեկօրյա նոր հատուկ համաժողովի ծրագիրը» հոդվածը։ Եթե հայտնի է, հայտարարիր այդ համաժողովի ամիս–ամսաթիվը և խրախուսիր ներկա գտնվել նախքան ծրագրի սկսվելը, ինչպես նաև ուշադիր լինել ամբողջ ծրագրի ընթացքում։ Հորդորիր քարոզիչներին, որ հրավիրեն նորերս հետաքրքրված անհատներին և Աստվածաշունչ ուսումնասիրողներին։
15 րոպե. Ի՞նչն է նրանց ետ պահում զրուցելուց։ (Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրում։) Ծառայության ընթացքում հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր տրամադրված չեն խոսել իրենց հավատալիքների մասին։ Դա կարող է խանգարել մեզ Թագավորության լուրը քարոզելիս։ Եթե կարողանանք հասկանալ, թե ինչն է այդ մարդուն ետ պահում, դա կօգնի մեզ համապատասխան մոտեցում հանդես բերել, որը կմղի նրան արտահայտվելու։ Քննարկիր, թե ինչպես պետք է ձևափոխենք մեր մատուցումը, երբ տարբեր մարդկանց ենք հանդիպում. 1) ովքեր կրոնի հանդեպ անտարբեր են, նույնիսկ՝ իրենց սեփական կրոնի, 2) ովքեր խիստ նվիրված են նախահայրերից ժառանգած կրոնական ավանդույթներին և ամբողջ ընտանիքով պահում են դրանք, 3) ովքեր չեն ուզում խոսել իրենց հավատի մասին, քանի որ Աստվածաշնչով չեն կարող այն հիմնավորել, 4) ովքեր հակառակորդների կողմից արված սխալ մեկնաբանությունների հետևանքով վատ են տրամադրված մեր հանդեպ։ Անհրաժեշտության դեպքում հարմարեցրու վերևում նշված իրավիճակները ձեր ժողովի տարածքին՝ խոսքի մեջ ընդգրկելով հաճախ հանդիպող դեպքերը։ Կարճ ցուցադրումով ցույց տուր, թե ինչպես կարելի է մարդկանց աստվածաշնչյան թեմայով զրույցի մեջ ներգրավել։
18 րոպե. «Քրիստոնեական հավատարմություն դրսևորիր, երբ հարազատներիցդ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից»։b (1–8 պարբերություններ)։ Անցկացնում է երեցը՝ հարցերի օգնությամբ։ Եղբայրներից մեկը բարձրաձայն ընթերցում է յուրաքանչյուր պարբերություն։
Երգ 11 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 26–ով սկսվող շաբաթ
Երգ 15
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ընդհանուր կամ օժանդակ ռահվիրան ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 1–ի «Դիտարանը», իսկ մեկ ուրիշ քարոզիչ՝ սեպտեմբերի 8–ի «Արթնացե՛ք»–ը։ Քաջալերիր բոլոր քարոզիչներին, որ իրենց մատուցումը ներկայացնեն Աստվածաշնչից օգտվելով։
17 րոպե. «Եղիր հաղորդակցվող»։c
18 րոպե. «Քրիստոնեական հավատարմություն դրսևորիր, երբ հարազատներիցդ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից»։d (9–14 պարբերություններ)։ Անցկացնում է երեցը՝ հարցերի օգնությամբ։ Եղբայրներից մեկը բարձրաձայն ընթերցում է յուրաքանչյուր պարբերություն։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 2–ով սկսվող շաբաթ
Երգ 17
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հակիրճ ներկայացրու «Ընթերցեք ձեր երեխաների հետ» հոդվածը 1999 թ. մայիսի 1–ի «Դիտարանից», էջ 25 (ռուս.)։
20 րոպե. Մինչև ծառայության գնալը նախապատրաստվիր։ (Քննարկում և ցուցադրում։) Լավ պլանավորումը նպաստում է, որ մեր ծառայությունը ավելի արդյունավետ լինի։ Հետևաբար՝ 1) վերցրու քեզ անհրաժեշտ գրականությունը, 2) համոզվիր, որ մոտդ ունես մատիտ կամ գրիչ, որպեսզի տնից տուն ծառայության ժամանակ գրանցումներ անես, 3) եթե ոտքով չես գնալու, ճանապարհի պատրաստություն տես, 4) վերանայիր, թե ում պետք է այցելես, 5) ասելիքդ նախապես պատրաստիր։ Եթե քարոզչական ծառայության հանդիպում պետք է անցկացնես, ձեռքի տակ բավականաչափ տարածքներ ունեցիր։ Քննարկիր ունկնդիրների հետ, թե ինչպես կարելի է սեպտեմբեր ամսվա ընթացքում ծառայության մեջ առաջարկել «Ստեղծիչ» գիրքը։ Ցուցադրիր մատուցում՝ օգտվելով Աստվածաշնչից։
15 րոպե. Տեղական կարիքներ կամ հրավիրիր ներկաներին պատմելու ոչ պաշտոնական վկայության դեպքեր, երբ բարի լուրը քարոզել են ավտոկայաններում, տրանսպորտում, զբոսայգում, առևտրի կենտրոններում կամ հասարակական այլ վայրերում։ Ցուցադրիր մեկ կամ երկու դեպք։
Երգ 4 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։